Քեզ հորինեցի, որ կիսեմ վախերս,
Որ անտիրությանս մեջ գեթ տեր լինեմ քեզ.
Քեզ հետ կիսեցի բոլոր իղձերս,
Որ երազները մեր կապեն մեզ:
Քեզ հորինեցի, որ ինձ բեռ դարձած
Այս կյանքի կեսը նվիրաբերեմ,
Բայց քեզ ինձանից շատ կյանք էր տրված,
Ասա՛, էլ ի՞նչս ես քեզ հետ կիսեմ:
Եվ հիմա արդեն իմ հորինածի դեմ
Չնչին եմ զգում հոգով ես այնքան,
Որ ինձ բեռ եղած վախն ու իղձերս
Դարպաս առ դարպաս մարմինս առան:
Комментариев нет:
Отправить комментарий