2016-11-11

Հավատ

Որտեղի՞ց է ծնվում հավատը՝
Քարե աստառի՞,
Թե՞ թղթե վերմակի տակից:
Եվ ինչով է սնվում հավատը՝
Արնե երակների՞,
Թե՞ ջրե հորդանների հոսքից:


Եվ պոռնիկ չէ արդյո՞ք հավատը իմ,
Որ տրվում է ամենքին, ամենքին...
Եվ խաբվում է, լքվում է կրկին,
Ամենքից, ամենից առաջ հավատն իմ:

Եվ չքվում է անբարո հավատս
Գիշերների աչքահան մութերում,
Գնում է փարվելու ուրիշին,
Ուրիշի գրկում քնելու:

Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...