Հետզհետե տեսնում էի,որ Արծրուն պապի առողջությունը գնալով վատանում է,
սակայն նա դրանից երբեք չէր բողոքում, անգամ եթե այդ պահին ծայրահեղ ծանր վիճակում
էլ էր:Մի օր էլ իմ սովորական այցելություններից մեկի ժամանակ կատարվեց այն, ինչին
այդքան սպասել էի:
-Դու դեռ ուզու՞մ ես լսել իմ
կյանքի պատմությունը,-երեսի ոսկորները դուրս ցցված,աչքերում մահը թաքցնելով՝ դիմեց
նա ինձ:
-Իհարկե,-որքան էլ անսպասելի
էր հարցը,բայց շեշտակի հնչեց իմ պատասխանը:
-Դե ուրեմեն ,կարծում եմ,
ժամանակն է,որ պատմեմ ինչ- որ մեկին:
Քիչ է ասել, թե մանկական հետաքրքրությունս
ինչպիսի բավականություն ստանալու շեմին էր այդ պահին: Այդքան ժամանակ թախանձելուց
հետո հանկարծ նոր ընկերս ինքն էր որոշել պատմել իր մասին ամեն ինչ:
-Տղա՛ս,ուշադիր լսիր ինձ:Հիմա փոքր ես,շատ բաներ կարող են քեզ համար անհասկանալի լինել,շատ բաներ ուղղակի լսիր ու հիշիր,և հետո, երբ կգա ժամանկակը, դու դրանք ոչ միայն լսած կլինես, այլև կըմբռնես իմաստը:
-Տղա՛ս,ուշադիր լսիր ինձ:Հիմա փոքր ես,շատ բաներ կարող են քեզ համար անհասկանալի լինել,շատ բաներ ուղղակի լսիր ու հիշիր,և հետո, երբ կգա ժամանկակը, դու դրանք ոչ միայն լսած կլինես, այլև կըմբռնես իմաստը:
Ինչպես տեսնում ես, ես
ընտանիք չունեմ,քո պես քույր- եղբայրներ չունեմ:Միակ հաազատներս ծնողներս
էին,նրանք էլ մահացան,երբ իրենց ժամն էլ եկավ,-հետո կարծես հիշելով ,որ խոսում է
փոքր երեխայի հետ,ավելացրեց,-դե գիտե՞ս չէ՝ մահանալ ինչ է:Երբ մեզնից հեռանում են
մեր սիրելիները,նրանք գնում են հեռու- հեռու,մի բարի պապիկի մոտ:Գիտե՞ս,նա
երկնքում է ապրում:Ու թեկուզ մեր սիրելիներին մենք այլևս չենք տեսնում,բայց նրանք
Վերևի Պապիկի մոտ լավ կյանքով են ապրում ու վերևից հետևում են մեզ ու մեր արարքներին:Ադպես
էլ իմ ծնողները.նրանք գնացին բնակվելու Վերևի Պապիկի մոտ:
-Իմ ծնողնե՞րն էլ են
գնալու,-երեխայորեն հարցրի ես:
-Դեռ վաղ է տղաս,դեռ վաղ է:Մի՛ մտածիր այդ մասին:
Այսպիսով՝ես մնացի մենակ: Ամեն ինչ շատ հասարակ էր իմ կյանքում:Աշխատում էի,սովորում, փորձում հոգալ իմ ծախսերը,ու ապագայի համար մեծ պլաններ էի կազմում:
Այսպիսով՝ես մնացի մենակ: Ամեն ինչ շատ հասարակ էր իմ կյանքում:Աշխատում էի,սովորում, փորձում հոգալ իմ ծախսերը,ու ապագայի համար մեծ պլաններ էի կազմում:
Մի օր էլ աշխատանքից տուն էի
գալիս,երբ պատահեց այն դեպքը,որը իմ հասարակ, միապաղաղ կյանքը անվերջանալի
դեգերումների ու ապրումների վերածեց: Մնացել էր ընդամենը մեկ կանգառի չափ
տարածք,որ պետք է հասնեի իմ բնակարան,երբ հանկարծ թիկունքումս ինչ- որ թրմփոց
լսեցի:Թրմփոցին անմիջապես հաջորդեց մարդային ձայների խառնիխուռն
տարափը,ու ես շրջվեցի՝անկախ իմ ցանկությունից: Գետնին պառկած էր իմ տարիքի մի
երիտասարդ աղջիկ: Նա դժվար էր շնչում:Նրա գլուխը….
Հստակ հիշում եմ, թե ինչպես
Արծրուն պապը այդ խոսքերի վրա դադար տվեց:Այն ժամանակ չհասկացա, թե ինչ էր ուզում
ասել,իսկ նա չշարունակեց էլ,բայց այժմ հասկանում եմ,թե ինչ սարսափելի նկարագիր էր
տալու,սակայն հանկարծ հիշեց երևի, թե
ինչ տարիքի երեխայի առաջ է իր սիրտը բացել:Ապա որոշակի դադարից հետո նա
շարունակեց:Նրա ձայնը մինչև օրս հնչում է ակնջներումս՝ասես ականջակալները ականջիս
դրած,ձայնը մինչև վերջին սանդղակը բարձացրած լսելիս լինեմ նրա պատմությունը.-Գիտե՞ս,որդի՛ս ,այդ աղջիկը սահմանված ժամանակից շուտ ուզում էր գնալ Վերևի Պապիկի մոտ:Գուցե նա կարոտել էր իր ծնողներին ,գուցե ուղղակի վերևի կյանքն էր երազում,այդպես էլ չիմացա,քանի որ մի երկու րոպեցի նա արդեն Վերևում էր:
Տուն հասնելուն պես տաք լոգանք ընդունեցի, ու չնայած ջուրը համարյա եռման էր,բայց ես մրսում էի:Ոսկորներս անբնական հուզմունքից դիպչում էին իրար ու զնգզնգում:Ատամներս իրենց բնական ամրոցային դիրքից շեղվել էին ու կարծես ռմբակոծվելիս լինեի,այդպես նրանց` իրար բախվելը սարսափելի ձայն էր հանում:
Ողջ գիշեր աչք չփակեցի:Մտածմունքներս ինչով էլ շեղեի ,մեկ է, վերադառնում էին այդ աղջկան:Սարսափում էի,երբ փակելով աչքերս նրան էի տեսնում՝ գետնին պառկած:
Օրերը անցնում էին, իսկ այդ աղջիկը իր սառած հայցքով դարձել էր իմ գիշերային ընկերը:Մղձավանձի նման ճիշտ նույն պահին հենց փակում էի աչքերս հայտնվում էր նա: Սկսեցի հետաքրքրվել երազներով:Դիմեցի շատ հոգեբանների, տարբեր մասնագետների ու նրանցից ստացա միայն մի խելամիտ դատողություն: Նրանք ասում էի,որ երազում մարդ շարունակում է մտածել ու տեսնել այն ամենը,ինչը նրան հետապնդում է նաև ողջ օրը: Ու ես իսկապես հասկացա, որ այդ աղջիկը ինձ հետ էր ոչ միայն գիշերային մղձավանջներումս, այլև ողջ օրը:
Комментариев нет:
Отправить комментарий