Oր երկրորդ
Հաջորդ օրը Լազարյանը իր այցելուներին վաղ էր կանչել՝ մինչ կեսօր:Նա իր օրակարգը այնպես էր պլանավորել,որ
հարկ լինելու դեպքում խնդրեր ոստիկաններին
երկարացնել տեսակցության ժամը:Մի տեսակ անհասկանալի հակասական զգացողություններ
ուներ նա մինչ հիվանդի ներկայանալը:Լազարյանը քաջ գիտակցում էր ,որ Արմենը մեղավոր
է,բայց ինչ որ մթին բան կար այդ մեղավորության մեջ,որը նրան ինքնաբերաբար,
էթիկային հակառակ տանում էր դեպի նրա արդարացում:
-Տիկի՛ն,հիվանդն այստեղ է,-լսեց ինչ-որ մեկի ձայնը թիկունքում:
Արմենին ուղեկցող
ոստիկաններից էր:
-Այո՛,այո՛…նրան ներս
բերեք,-ինքն էլ չհասկանալով, թե ինչու այդպես շփոթված՝ վրա բերեց Լազարյանը:
Երկրորդ ոստիկանը
բերեց Արմենին ու պատրաստվում էր հեռանալ,երբ Լազարյանը կանգնեցրեց նրան.
-Պարո՛ն, հանեք
նրա ձեռնաշղթաները:
-Տիկի՛ն,նա
հանցագործ է,դա վտանգավոր է:
-Նա հանցագործ է
պատժախցում,իսկ այս սենյակում նա հիվանդ է,այնպես որ՝ բարի եղեք ազատել նրան
ձեռնաշղթաներից:Ես ինքս եմ պատասխանատու նրա համար:
Ոստիկանին ուրիշ
ելք չէր մնում,քան ենթարկվելը:Արմենը լուռ հետևում էր կատավածին,ու այն
տպավորությունն էր նա դեմքին,կարծես իր համար մեկ էր՝ձեռնաշղթաներով, թե առանց:Իսկ
Լազարյանը այդ քայլով փորձում էր շահել նրա վստահությունը:Նա ուզում էր, որ
Արմենքը մաքսիմալ անկեղծ խոսի իր հետ,քանի որ միայն այդ դեպքում կարելի էր
հասկանալ նրա վարքի շեղման պատճառը:
-Շնորհակալ
եմ,-ոստիկանի դուրս գալուց հետո ասաց Արմենը:
-Դա իմ
պարտականությոնն էր,-առաջին փուլում հաղթանակը տոնողի ժպիտը դեմքին ասաց
Լազարյանը:-Դե ինչպե՞ս քնեցիր,հուսամ՝ համեմատաբար հանգիստ:
Լռություն:Պարզ
էր,որ նրա դրությունը ոչնչով չէր լավացել:
-Դե իսկ հիմա բեր
ժամանակ չկորցնենք, ու դու պատմիր ինձ՝ ինչ պատրաստվում էիր պատմել
երեկ:Այսպես՝ըստ արձանագրության դու Օլեսիա անունով այդ մարմնավաճառի հետ
ծանոթացել ես դեպքից մեկ ամիս առաջ:Կպատմե՞ս ինչպես ծանոթացաք նրա հետ:
-Կարելի՞ է մի
հարց:
-Այո՛, իհարկե:
-Դուք ամուսին
ունե՞ք:
-Ներեցե՞ք:
-Պարզ հարց է, Դուք
ամուսին ունե՞ք:
-Այո՛,բայց դա ձեր
պատմելիքի հետ ինչքանով է կապված:
-Ուրեմն կհասկանաք
ինձ:Լավ այդ դեպքում ես կսկսեմ իմ պատմությունը:
Լազարյանը ոչինչ
չհասկացավ,իսկ նույն ժամանակամիջոցին Արմենը սկսեց.
-Անշուշտ գիտեք,իմ գործի մեջ կարդացած
կլինեք,որ ես գործարար եմ:Ժամանակին չէի կարողանում նորմալ դասավորել գործերս,երբեք շահույթ չէի ստանում,գրեթե ոչ մի ընկերություն գործարք չէր կնքում իմ ընկերության հետ:Դրանք ծանր ժամանակներ էին ինձ համար:Փառք Աստծո, կինս միշտ աջակցում էր ինձ:Գիտե՞ք ,ես այն երջանիկներից էի,ում կինը չէր բողոքում նրա անհաջողություներից,այլ ընդհակառակը,հուսադրում էր,աջակցում էր ամեն հարցում,խնդիրների հետ ինքն էլ լրացուցիչ խնդիրներ չէր հարուցում:Ես ինձ աշխարհի ամենաերջանիկն էի համարում՝հասկանալով, որ ոչ բոլորին է տրված այդպիսի կին ունենալ:Ես սիրում էի նրան.ես հիմա էլ խենթի պես սիրում եմ նրան,իմ զգացմունքներում ոչինչ չի փոխվել նրա ու ընտանիքիս հանդեպ:Այդպես մեր ընտանիքում ամեն ինչ խաղաղ էր,հեշտ՝չնայած գործնական անհաջողություններին: Այդպես շարունակվեց մինչև մի անգամ շատ հաջող գործարք չկնքեցի արտասահմանյան մի ընկերության հետ: Այդ գործարքը(անիծյալ լինի այն) բեկումնային դարձավ: Գործերս սկսեցին անհամեմատ լավանալ,ընկերությունս բարգավաճում էր: Իսկ կինս օրերով սկսեց չտեսնել իմ երեսը,քանի որ քանի- քանի գիշերներ սկսեցի լուսացնել աշխատավայրում կամ էլ սկսեցի ուշ տուն վերադառնալ,իսկ առավոտյան անհետանալ,երբ դեռ բոլորը քնած էին: Այդպես մեր հարաբերություններում ճեղքվածք առաջացավ:Կինս սկսեց սկզբից մեղմ հանդիմանել,ապա գնալով հանդիմանությունները վեր ածվեցին բողոքի: Դե իհարկե, բոլոր նմանատիպ դեպքերի համար ամենից լավ արդարացումը այն էր,որ ամեն ինչ արվում է հանուն ընտանիքի բարօրության,իսկ նա պնդում էր որ ես մոռացել եմ իրեն,մեր երեխային:Ասում էր, որ գործնական հաջողությունները,փողը ավելի կարևոր են ինձ համար քան իմ ընտանիքը:Սկզբից լռում էի,փորձում հանգստացնել նրան, միևնույն է՝ երգելով նույն ինքնաարդարացման երգը՝հանուն բոլորի բարօրության: Սակայն տեսարանները հաճախակիացան,ես արդեն չէի կարողանում դիմանալ կնոջս բարձր ձայնին:
Մի օր էլ ինչպես միշտ գործից ուշ վերադառնալով բախվեցի նույն խնդրին:Նա անվերջ գոռում էր ,մեղադրում քաշքշում օձիգիցս,ու ես,կորցնելով ինքնակառավարումս, հարվածեցի նրան: Աստված է վկա,մեր ամուսնության 12 տարիների ընթացքում ես երբեք ինձ թույլ չեմ տվել ձեռք բարձրացնել նրա վրա: ես նրան իմ մասնիկն էի համարում,ու մտածում էի,որ նրան ցավեցնելով ավելի ևս կցավեցնեմ ինձ:Փաստորեն ճիշտ էի:
Արմենի աչքերը լցվել էին արցունքներով:Հասկանալի էր ու պարզ,որ նրա սերը կնոջ հանդեպ դեռ չի հանգել:
-Վերցրե՛ք
ջուրը,-բաժակը նրան մեկնելով ասաց Լազարյանը:-Եթե ուզում եք մեկ-երկու րոպե
հանգստացեք,ապա կշարունակեք:
-Ոչ,ավելի լավ է պատմեմ ,ու հանգստանամ,այլապես այս
ծանրությունը ես ի վիճակի չեմ միայնակ տանել,-բաժակը շրթունքներից հեռացնելով՝ պատասխանեց Արմենը:-Նրան հարվածելուց հետո ես փախա
տնից:Մտա մոտակա բար ու սկսեցի խմել:Չէի խմում, որ մոռանամ ինչ-որ բան,ո՛չ, դա անհնար էր մոռանալ:Խմում էի,որ իմ հանդեպ
նողկանքիս զգացումը բթացնեմ:Հիշում եմ,ինձ հազիվ քարշ տալով դուրս տարա
բարից,նստեցի ղեկին ու լացում էի:Կյանքում առաջին անգամ ձեռք էի բարձացրել մեկի
վրա, ում ինձնից շատ էի սիրում,ում համար կգերադասեի մեռնել,բայց երբեք նրան ցավ
պատճառած չլինեի:
Շունչը տեղը բերելով և աչքերը ձեռքերով սրբելով նա
շարունակեց.
-Միացրեցի շարժիչը ու քշեցի:Ուր էի գնում այդ
վիճակով,պատկերացում էլ չունեի,միայն գիտեի որ փախչում եմ իրականությունից:Արդեն մեկ ժամ
կլիներ ինչ մեքենան քշում էի անհայտ ուղղությամբ:Չգիտեի
ինչպես վերադառնալ տուն,նայել
կնոջս աչքերին:Այդ
պահին ներողություն խնդրելու ամեն մի փորձ ինձ աննաշն
էր թվում նրա համեմատ, ինչ թույլ էի տվել
ինձ:Սրա
մասին էի մտածում, երբ հանկարծ ճանապարհին տեսա նրան:
-Ու՞մ,Օլեսիայի՞ն:
-Այո՛:Այսօրվա պես
հիշում եմ նրա տեսքը այդ օրը:Կամ ես չափից շատ էի խմել կամ դա իսկապես այդպես
էր,բայց ես նրան արտաքնապես նմանեցրի կնոջս:Ավելի լավ մխիթարանք այդ ընկճվածության
համար չէր կարող լինել:Կանգնեցրի մեքենան,ձեռքով ներս կանչեցի նրան:Նա լուռ
հնազանդվեց՝փորձելով այնպես անել, որ չփոշմանեմ ընտրությանս համար:Որտեղից իմանար
նա,որ իրեն վարձելու պատճառը ոչ թե իր փարթամ կրծքերն էին,որանք այդպես նա ճիգ էր
գործադրում ի ցույց դնել,այլ լոկ իր տեսքն էր,իր հայացքի նմանությունը կնոջս
հայացքին:
Մեքենան քշեցի ուղիղ մոտակա մոթելը,համար վերցրեցի,ու նրա հետ միասին երկու րոպե անց սենյակում էինք:Չգիտեմ ինչ էր կատարվում ինձ հետ, բայց այդպիսի անվերահսկելի ցանկություն մինչ այդ չէի ունեցել:Կրքերը տիրել էին թե՛ մարմնիս, թե՛ բանականությանս:Դարձել էի բնազդներիս գերին:
Թեև ֆիզիկապես անկողնում էի,սիրով էի զբաղվում մի մարմնավաճառի հետ,բայց հոգիս նրան հրաժարվում էր որպես մարմնավաճառ ճանաչել:Հոգուս աչքերը կապվել էին արտաքին նմանությամբ,որ այդպես էլ մինչև վերջ չիմացա խմածության արդյունք էր ,թե իրականություն:Նա հաճույքին տրված ականջիս սեր էր խոստովանում,գգվում, իսկ ես նրա խոսքերի փոխարեն կնոջս լացի ձայնն էի լսում:Խոսքս ինձ չէր ենթարկվում,ու թեև ես էլ,անգիտակցորեն, տրված տռփանքին նրա ականջն ի վար սեր էի խոստովանում,բայց սրտումս դրանք միայն մի արձագանք էին տալիս՝ներիր:
Առավոտյան արթնացա նրա(անգամ դեռ անունը չգիտեի) բարձրակրունկների ձայնից:Հարցրի անունը,ու պարզվեց(ես անգամ չէի էլ հիշում),որ հայերեն չի հասկանում:Հարցրի ռուսերեն:<<Ընդհանարապես մենք մեր հաճախորդներին անուն չենք ասում,դա մարմնավաճառության կանոներից առաջինն է:Այնպես որ ես կարող եմ հիմա քեզ ասել առաջին պատահած անունը,բայց իմացիր ,ես խաբած կլինեմ:Ու եթե քեզ դուր է գալիս խաբված լինել,խնդրեմ,անունս Օլեսիա է>>,-իր վերջին նախադասությունից երևի ոգևորված, մի տեսակ հեգնանքով պատասխանեց նա:
<<Ողջ գիշեր ես խաբված էի իմ կրքերից,ուր մնաց թե չխաբվեմ մի պոռնիկից>>,-նրա ասածին հայերենով պատասխանեցի ես:Իհարկե նա ոչինչ չհասկացավ,բայց չդադարեց ակնապիշ նայել վրաս:Հիշեցի,որ մոռացել եմ նրան վճարել: Դրամապանակիցս հանեցի պահանջված գումարը,շպրտեցի նրա կողմը ու հիշեցրի դռան տեղը:Հույս ունեի այլևս նրան չտեսնել,քանի որ մեղքը գործվել էր մեղքի հետևից: Նախ հարվածել էի կնոջս, հետո դավաճանել նրան:ԻՆձ լիովին ոչնչություն էի զգում:
Վերադարձա տուն:Կինս համբերատար նստած բազմոցին ինձ էր սպասում:Առանց բառ արտասանելու բարձացա լողասենյակ:Ցանկությունս միակն էր.դուրս չգալ այդ սենյակից ու դեմ առ դեմ չհանդիպել կնոջս: Հանկարծ լսեցի նրա ձայնը դռան հետևից.
-Արմե՞ն:
-Ասա:
-Մենք պետք է խոսենք:
-Դու պետք է ինձ ներես:
-Ինչի՞ համար:
-Ինչպե՞ս թե:
Լսեցի միայն, թե ինչպես նրա ձայնը դողաց վերջին նախադասության ժամանակ,ու թե ինչպես նա վազելով հեռացավ դռան մոտից:
Ես ինձ ջախջախված էի զգում:Ես փորձում էի ներողություն խնդրել,այնինչ նա վաղուց արդեն ներել էր:Դա մի տեսակ նրա կողմից լուռ հանդիմանություն էր, ցույց համեմատական վեհության: Եթե անգամ նա այդ մտածմունքով չէր, որ ներել էր ինձ,մեկ է ես ինձ այդ դրության մեջ էի զգում՝լիովին ջախջախված ու ստորացած: Ու թվում էր,թե նրա ներումը վերականգնելու էր մեր նախկին հարաբերությունները:Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը.անդունդը մեր հարաբերություններում խորացավ: Միայն թե այս անգամ ես ավելի խելամիտ վարվեցի խմիչքի հետ՝հեռու մնալով նրանից: Բայց այ հեռու մնալ Օլեսիայից….չկարողացա:
-Տիկին,-հանկարծ լսեց Լազարյանը իր թիկունքում,-հիվանդին տանելու ժամանակն է:
Նորից ուղեկցող ոստիկանն էր:
-Պարզ է:Հիմա ՝ երկու րոպեից, ես ձեզ կկանչեմ՝ նրան դուրս տանելու:
Ոստիկանը դուրս եկավ,իսկ Լազարյանը ուղղվելով դեպի Արմենը ասաց.
-Արմե՛ն,դու հիմա պետք է ինձ խոստանաս,որ խցումդ հայտնվելուց հետո պետք է մոռանաս ամբողջ տեղի ունեցածը,շեցես քո մտքերը,չփորձես վերհիշել կատարվածը: Այսուհետ դու պետք է ամեն ինչ թողնես այս պատերի ներսում,իսկ դուրս գալուց հետո մոռանաս դրանց մասին:
-Չեմ կարող խոստանալ,կարող եմ միայն փորձել:
-Լավ է,դե վաղը կշարունակենք նույն
ժամին:Ոստիկա՜ն:Կարող եք տանել հիվանդին:
Արմենի գնալուց հետո Լազարյանը դեռ երկար խորհում
էր:Գաղտնիքը բացահայտված չէր,բայց կտավը գնալով ամբողջանում էր:Նրան մտածելու
տեղիք տալիս էր մի հանգամանք:Մարմնավաճառի ասելով՝ իրենք երբեք իրենց անունները
չեն ասում,ապա ինչու՞ նա ներկայացել է Արմենին հենց իր անունով՝ներկայացնելով դա
իբրև կեղծանուն:
Վերջապես նա վեր կացավ իր բազկաթոռից ,նորից մոտեցավ
պահարանին,վերցրեց ձայնագրիչը ,միացրեց այն.
- Արմեն Սահակյանը այսօր պատմեց իր պատմության մի
մասը:Կարևորն այն է,որ ես շահել եմ նրա վստահությունը:Դատելով նրա պատմության
սկզբից ամեն ինչի հիմքում ընտանեկան խճճված ,հաճախ անհասկանալի բախումներն են: Նա
հավաստում է,որ պատահաբար է հանդիպել այդ մարմնավաճառին և քանի որ եղել է ալկոհոլի
ազդեցության տակ,նմանեցնելով նրան իր կնոջը՝վարձել է հենց նրան:Բայց ինչու՞ են
նրանց հանդիպումները շարունակական
դարձել:Ինչու՞ նա նորից օգտվել է նույն մարմնավաճառի ծառայություններից:Սոսկ
նմանությու՞նն է պատճառը,թե՞:Վերջ երկրորս սեանսին,-խոր մտածությունների մեջ
թաղված ավարտեց իր խոսքը Լազարյանը:
Комментариев нет:
Отправить комментарий