2014-01-28

Հայելային արտացոլանքդ

Փշրված հայելու կտորտանքներին
Ամբողջանում է հիշողությունը դեմքիդ.
Երբեմն ատելի է ինձ այդ ամենը
Բայց հայելին կա...արտացոլում է:

Մեկ- մեկ ուղղակի ուզում եմ սեղմել կոպերս,
Այնպես ուժեղ սեղմել,
Որ դուրս գան աչքերս ակնախոռոչից:

Բայց աչքերս՝վարժված լույսի,
Ավելի զորեղ են,քան կամքս՝
Հլու ինչ որ ապակու,
Որ ամբողջական էլ չի,
Այլ փշուր-փշուր:

Ու շարունակում եմ ատել ես ամենը,
Իսկ հայելին դեռ կա,այն արտացոլում է:

Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...