2014-01-26

ԵՍ-ը կորցնելով.մաս չորրորդ

Մի օր սովորականի պես վերադարձա տուն,ավարտեցի գործերս ու պառկեցի քնելու՝ նախապես համոզված լինելով, որ նա նորից այցելելու է  ինձ իմ երազներում: Այս մտքերով էլ տարված նինջ եկավ աչքերիս:Ու հայտնվեց նա՝գիշերային ուղեկցուհիս:Հանկարծ մեկնելով ինձ ձեռքը ու ցուցամատը պահելով ուղիղ ինձ վրա՝ նա սկսեց խոսել:Ավելի ճիշտ նա չէր խոսում, նրա շրթունքները չէին շարժվում ,բայց ես լսում էին նրա անվերջ հնչող ձայնը:Այն ինձ հրամայում էր կանխել նմանատիպ դեպքերը,ինչը տեղի ունեցավ իր հետ: Ու խոստանում էր այլևս հանգիստ թողնել ինձ ,եթե ես խոստանամ ,որ ամեն ինչ կանեմ՝ կատարելու նրա պահանջը: Նրան ի պատասխան հնչեց իմ երդումը:Բայց երդվում եմ,ես էլ չէի խոսում,իմ բերանը փակ էր մնացել,բայց ես հստակորեն լսում էի իմ ձայնը:Ձայնս դողում էր ու անվստահորեն երդում էր տալիս,իսկ ես վախից էի դողում:Հանկարծ գիշերվա կեսին արթնացաա քնիցս ՝ամբողջովին քրտինքի մեջ կորած,մարմովս տենդի պես մի ալիք էր իջնում ու  բարձրանում : Քրտինքը սկսեց պաղել մաշկիս վրա ու ես մեքենայաբար վրայիցս դեն շպրտեցի գիշերազգեստս,նորից փաթաթվեցի վերմակիս մեջ ու շարունակեցի մտածել քիչ առաջ տեսածիս մասին:Արդեն լուսանում էր բայց ուղեղս ոչ մի կերպ ցանկություն չուներ վաստակած հանգստի անցնելու: Իհարկե քունն այնպիսի բան է,որ որքան էլ դիմադրես ,մեկ է,հաղթողը նա է ճանաչվում:Ու այդպես քնեցի ես էլ,քնեցի կյանքումս միակ անգամ մինչև կեսօր:
Հետևյալ օրվանից հետո ինձ աշխատավայրում ոչ ոք չտեսավ:Տանս հեռախոսը անընդհատ զանգում էր,իսկ իմ պատասխանը այդպես էլ ոչ ոք չլսեց:Բոլորը անհանգստացած էին,գործընկերներիցս ոմանք անձամբ եկան ինձ տեսնելու,սակայն ոչ ոքի առաջ դուռը չէի բացում: Անգամ քանի օրվա բացակայությունիցս անհանգստացած՝ ինձ մոտ եկավ միակ կինը ում սիրել եմ ողջ կյանքում և ում հետ պատրաստվում էի ամուսնանալ: Բայց անգամ նրա առաջ դուռը չբացեցի, միայն դռան հետևից խնդրեցի,որ հանգիստ թողնի ինձ,մոռանա ու դասավորի իր կյանքը առանց հետ նայելու: Սարսափելի դժվար էր դռան հետևից լսել նրա լացի ձայնը ու անտարբեր ձևանալ,խնդրել մի բան, որը ինքս չէի ուզում: Այն ժամանակ ինձ թվում էր,թե խելագարվել եմ կամ համենայն դեպս դրա ճանապարհին եմ,ու ամենաբարվոքը համարում էի բոլոր հարազատներիս ինձնից հեռու վանելը,որ նրանք, տեսնելով ինձ այսպես, չվախենան կամ չմտահոգվեն իմ մասին:
Ես մնացի մենակԱրդեն աղջիկն էլ չէր երևում երազներումս,բայց հիմա էլ, երբ փակում էի աչքերս ու քնում,երազում միայն իմ ձայնն էի լսում՝ երդվում եմ,երդվում եմ
Գնալով երազները ավելի շոշափելի էին դառնում,ավելի իրական ու ես(երևի իրոք գժվել էի) որոշեցի կատարել երդումս,որ տվել էի երազումս :
Այդ որոշումից հետո կյանքս լրիվ փոխվեց:Օրերով թափառում էի հիվանդանոցներով,կամուրջների մոտով:Օրերից Ինքս էլ երևի չէի գիտակցում քայլիս իմաստը,երբ հանկարծ մի օր կամուրջի մոտ տեսա մի պատանում:Երևի կլիներ մոտ 17-18 տարեկան:Նա փորձում էր իրեն ցած նետել կամրջից:
 
Այդ պահին նա նայեց ինձ վրա ու տեսնելով լսածիցս լայն բացված աչքերս՝ վրա բերեց.
-
Դե ուզում էր Վերևի Պապիկի մոտ գնալ,-ապա մեղմ ժպտաց ի պատասախն իմ թեթևացած շունչ քաշելուն ու շարունակեց:-Ես զգուշորեն մոտեցա նրան,երկար-երկար խոսեցի նրա հետ,ասացի, որ դեռ վաղ է Վերև գնալու համար,հանգստացրի նրան,ձեռք բերեցի նրա վստահությունը,ու նա որոշեց ,որ ժամանակը չէր կյանքը լքելու համար:Նա խոստացավ պայքարել:Ես նրան զգուշորեն հետ տարա կամրջից,առաջարկեցի ուղեկցել:Նա հրաժարվեց,ու ամեն մեկս թեքվեցինք մեր ճանապարհի ուղղությամբ:Հետևիցս անսպասելիորեն լսեցի նրա ձայնը.
-
Ինչու՞:
-
Ի՞նչը ինչու,-հարցին հարցով պատասխանեցի ես:
-
Ինչու՞ սա արեցիք ինձ համար,չէ որ կարող էիք շատերի նման ուղղակի անցնել մոտերքով ու անգամ չնայել վրաս:Ինչու՞ որոշեցիք օգնել:
-
Չգիտեմ,-ասացի ես ու չսպասելով նրա հաջորդ հարցին՝ թեքվեցի ու շարունակեցի ճանապարհս:Ու ամբողջ տունդարձի ճանապարհին ուղեղումս հնչում էր այդ ինչու-ն:Իսկ պատասխանը սրտիս բաբախյունն էր:Երբ փրկած ես լինում մեկի կյանքը,երբ մեկին երկրորդ կյանքի հնարավորություն ես տալիս,քեզ Աստված ես զգում:Այդ ժամանակ զգացողությունս այդպիսին էր:
Օրեր ու տարիներ շարունակ նույնը արեցի շատ շատերի համար՝երիտասարդի,

օրիորդի, տարեցի: Շատերին հնարավորություն տվեցի վերակառուցել իրենց ապագան: Ու ամեն անգամ նրանց Ինչու-ին այդպես էլ չպատասխանեցի,բայց սիրտս հո պատասխանը զգում էր: 

Комментариев нет: