2014-01-26

ԵՍ-ը կորցնելով,մաս հինգերորդ/մաս վերջին/

Մարդկանց փրկելը ամենակարևորը դարձավ իմ կյանքում, կախվածության մեջ գցեց ինձ: Օգնելով նրանց ինքս իմ աչքում բարձրանում էի,ու դա մի տեսակ թմրանյութի նման էր՝ինքնավստահության թմրանյութի: Այսպես անցան կյանքիս մնացյալ տարիները,մինչև որ 5 տարի առաջ բժիշկները չախտորոշեցին ինձ քաղցկեղ: Արդեն չէի կարողանում արագ քայլել ու քիչ քիչ սկսեցի դադարեցնել իմ ամենօրյա զբոսանքները ու նոր՝ փրկության կարիք ունեցողների որոնումները: Ու արդեն 5 տարի է գամված եմ այս անկողնուն,-ցույց տալով իր չհավաքված անկողինը՝ ասաց նա,-կամ էլ այս աթոռին: Ու այս հինգ տարում ես սպասել եմ:
-ԻՆչի՞ն,-Հարցրի ես:
-Է՜, տղա՛ս, ես էլ չգիտեմ ինչին կամ ում:Ինձ թվում էր,թե ում փրկել եմ տվել կյանքի երկրորդ հնարավորություն պարտավոր են ինձ: ԻՆձ թվում էր,թե նրանցից յուրաքանչյուրը հարազտացել է ինձ ու որ կսկսեն իրենց թակոցներով դուռս կոտրել,հետաքրքրվել ինձնով,առաողջությամբս,կողքս կլինեն,կօգնեն՝ ինչով հնարավոր է: Աստված  լինելու գաղափարը ,ուրիշին փրկելու անվերջանալի ձգտումը ինձնից վանեց ինձ՝իմ Ես-ը:Ու հիմա երբ մտածում եմ,հասկանում եմ, որ ես իմ Ես-ը կորցրի կամրջի այն երիտասարդին փրկելով:Ես ապրեցի բոլորի համար,բայց ոչ ինձ: Ու մինչև հիմա էլ սպասում եմ,որ նրանցից ինչ որ մեկը կթակի դուռը,կգա ներս ու կլցնի այս խղճուկ սենյակը իմ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ:
Դե տղաս,ահա իմ կյանքի
ողջ պատմությունը:Հիմա գնալուդ ժամանակն է:Ծնողներդ կանհանգստանան:Բայց հիշի՛ր:Մի՛ մտածիր ուրիշների մասին,բացի հարազատներիցդ,շրջանցի՛ր բոլորին,հետևողական եղիր նպատակներիդ ու ցանկություններիդ,միշտ հիշիր խոսքս, տղա՛ս:Մարդիկ անշնորհակալ են, նրանց պետք է միայն օգտագործել:Դու նրանց կարող ես անգամ կյանք շնորհել,անվերադարձ նրանց տալ քեզ ու քո ԵՍ-ը, բայց նրանք դա երբեք չեն գնահատի:Իսկ հիմա գնա ու խոստացիր այլևս չբարձրանալ իմ տուն:Քեզ տեսնելով՝ ես կվերապրեմ իմ կորուստը:Գնա ու կյանքդ ճիշտ կառուցիր:

 
Իհարկե ես գրեթե ոչինչ չէի հասկացել պատմությունից ու մանավանդ վերջաբանից ու Արծրուն պապի խորհուրդներից ,բայց մի բան կար, որ ասում էր՝լավ մտապահիր նրա ասածները,երբեք մոռացության չմատնես:Ու ես մտապահեցի:
 
Մի քանի օր շարունակ, հակառակ սրտիս ցանկության, պահեցի խոստումս ու չբարձրացա Արծրուն պապի մոտ:Անցել էր գրեթե մեկ շաբաթ, երբ մի օր դրսից տուն վազեցի ամբողջովին քրտնաթոր: Ուզում էի գոռալ,որ ինձ նոր հանգուստ տան,երբ հանկարծ, ոստիկանական համազգեստ հագած մեկին տեսնելով,գամվեցի տեղումս.
-Այո՛,այսօր առավոտյան նրան գտել են կամրջի տակ:Ու հիմա մեզ պետք է իմանալ, թե նա հարազատներ ուներ և, եթե այո, նաև գտնել նրանց:
-
Դե ինչքան ժամանակ է ապրելով նույն մուտքում, մենք չենք տեսել նրան այցելող ինչ -որ մեկին:Դա կփաստեն բոլորը,-լսեցի հորս ձայնը:
-Լավ պարո՛ն,շնորհակալություն:Հաջողություն:
Ապա դուրս եկավ տնից:Ես զարմացած նայում էի հորս աչքերին ու սպասում նրանից բացատության:Տեսնելով, որ մտադրություն անգամ չունի բան ասելու,հարցրի.
-
Պա՞պ,այդ ու՞մ են գտել կամրջի տակ.
-
Արծրուն պապին ,տղա՛ս,հիշու՞մ ես ՝նա վերևի հարկում էր ապրում:

-Բայց ինչու՞ նրան ոչ ոք……,-միտքս կիսատ թողեցի՝ հիշելով,որ խոստացել էի լռել նրա պատմածների մասին:
-
Ոչինչ տղաս, նա հիմա լավ տեղում է,մի՛ մտահոգվիր,-փորձեց ծանր տպավորությունը ցրել հայրս:
-
Գիտեմ պապ,նա հիմա Վերևի Պապիկի մոտ է,-իսկ մտքումս ավելացրի՝նա կարոտել էր իր ծնողներին:
 
Հայրս ժպտաց,կարծես՝ նրան ազատած լինեի մի մեծ բեռից՝բացատրություններ տալուց:

Գլուխս ծանր-ծանր բարձացրի համակարգչի վրայից ու սթափվեցի:Արդեն քանի ժամ էր անցել,ինչ տարվել էի հիշողություններով:Արագ անջատեցի համակարգիչը,հանեցի զգեստներս ու պառկեցի անկողնումս:Մտքերս դեռ չէին կտրվել անցյալից ու կարծես ցանկություն էլ չունեին:Ականջումս հեռավոր անցյալից հնչում էր Արծրուն պապի ձայնը՝ << Մարդիկ անշնորհակալ եմ, նրանց պետք է միայն օգտագործել>>: Ճիշտ է,չհետևեցի այդ խորհրդին,բայց նաև չանսացի մյուս խորհուրդը՝<< Մի մտածիր ուրիշների մասին,բացի հարազատներիցդ,շրջանցիր բոլորին,հետևողական եղիր նպատակներիդ ու ցանկություններիդ>>: Այո,ես գնացի իմ երազանքների հետևից,հասա իմ նպատակներին,շրջանցեցի բոլորին՝պինդ կառչելով  միայն ամենահարզատներից: Ու ես հիմա գոհ եմ իմ կյանքից, չէ որ ես մեկն եմ,ով ունի իր երազած ընտանիքը,ում բախտ է վիճակվել հայրություն անել իր երկու զավակներին,ում ընդհանրապես բախտ է վիճակվել զավակ ունենալ,ու որ ամենակարևորն է,ես մեկն եմ , ով չկորցրեց իր ԵՍ-ը:

Комментариев нет: