Օր առաջին
-Ինչու՞
սպանեցիք նրան:
-Էդ
ես չեմ իրեն սպանել,էդ ինքն է ինձ սպանել: Անգամ էն աշխարհում նա ինձ հանգիստ չի
թղնում:
-Արմե՛ն,հանգստացի՛ր,ահա՛, վերցրու ջուրը,խմի՛ր:
Բայց Արմենը հանգստանալու ցանկություն չուներ:Ջրի բաժակի պատին զարնվելու
ձայնի վրա ներս վազեցին պահնորդները.
-Ոչինչ
չի պատահել,կարող եք դուրս գալ,-դիմելով վերջիններիս ասաց տիկին Լազարյանը:Ապա
դարձավ դեպի Արմենը.
-Իսկ
մենք շարունակենք:
Մեկ
ամիս առաջ ոստիկանությունը սպանության մեղադրանքով ձերբակալել էր գործարար Արմեն
Սահակյանին :Վերջինիս դեմ գործ էր հարուցվել ,որում ասվում էր,թե նա միտումնավոր
կերպով կյանքից զրկել է մեկ այլ անձի,այլ կերպ ասած՝ սպանության համար: Տուժող կողմը,որը ցավոք այդպես էլ հնարավորություն
չունեցավ ներկա լինելու դատավարությանը/պարզ պատճառով,քանի որ սպանված էր/,մի մարմնավաճառ
էր՝Օլեսիան: Մեղադրյալի հակիրճ պատմածներից ոստիկանները իմացան ,որ նա այդ
մարմնավաճառուհուն ընդամենը
կես ամիս էր ճանաչում: Ավելին՝մեղադրյալը ամենայն սառնասրտությամբ ու առանց
ավելորդ բացատրությունների ընդունեց իր մեղքը,այդպես էլ դատավարության ընթացքում
չփորձելով արդարացնել իր քայլը : Դե իսկ քննիչին այլ բան էլ պետք չէ:Կա հանցագործություն, կա ինքնախոստավանություն, ուրեմն՝ կարելի է գործն ուղարկել դատարան,որոշում կայացնել ու
փակել սրիկային, մինչև նա կփտի բանտում: Սակայն Արմենի փաստաբանը,որն ի դեպ հակառակ
Արմենի ցանկության էր վարձվել
ընտանիքի կողից, կարողացավ ապացուցել,որ իր պաշտպանյալը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է գտնվում:Ելնելով այս հանգամանքից՝ դատարանը Արմեն Սահակյանի համար սահմանեց 20 տարվա
ազատազրկում,որը նա պետք է անց կացներ հոգեբուժարանում և պարբերաբար այցելեր
հոգեբանի:
Տիկին Լազարյանը
Արմենի հոգեբանն էր:Նրանք գրեթե հասկակիցներ էին,չնայած որ ուշադիր նայելու
դեպքում պարզ կդառնար,որ Արմենը մոտ 5-6 տարով փոքր է իր հոգեբանից:Տիկին Լազարյանի տեսքից կարելի էր նրա մասին երեք բան
եզրակացնել. առաջին՝նա ամեն ինչում կարգ ու կանոնի սիրահար էր,երկրորդ՝անձնականը
ու գործնականը երբեք չէր խառնում իրար,ինչը հոգեբանների համար գլխավոր նախապայման
էր հանդիսանում և երրորդ՝նա հարգում էր իր մասնագիտությունը ու գիտեր լինել
առաջինը իր բնագավառում: Քանի-քանի՜ այսպիսի չխոսկանների նա խոսեցրել ու հոգեբանական օգնություն էր ցուցաբերել:Համոզված էր՝Արմենն էլ վաղ թե ուշ կհանձնվի:
-Եվ
այսպես,ոստիկանական հաշվետվության մեջ նշված է,որ դու այդ կնոջ հետ ծանոթացել ես մոտ մեկ ամիս
առաջ:Ճի՞շտ է:
-Խոստացեք,որ լուռ
կմնաք,-կարծես ուշադրություն էլ չդարձնելով Լազարյանի խոսքերին՝ ջղաձգումներով խոսեց Արմենը,-խոստացեք,որ այն, ինչ
կպատմեմ կլինի միայն մեր սեփական հիշողությունը,խոստացեք,որ ոչ ոքի ձեր ողջ
կյանքում չեք ասի այն, ինչ կլսեք ինձնից:
-Արմե՛ն ,հանգստացիր և ինձ լսիր:Առաջին հերթին դու պետք է
իմանաս,որ այս խոսակցությունները հոգեբանության էթիկայի համաձայն ես իրավունք
չունեմ հրապարակելու,այնպես որ այն, ինչ դու կասես այստեղ ,երբեք դուրս չի գա այս
պատերի ներսից:Հանգսիտ կարող ես խոսել:
-Ուղղակի ես չեմ
ուզում ,որ մարդիկ փորձեն արդարացնել ինձ,որքանով էլ ես դրան արժանի կամ անարժան
լինեմ: Ես ինքս ինձ չեմ կարողանում ներել,հետևապես՝ ոչ ոք չպետք է ների ինձ:
-Եղավ Արմեն,-զրույցի
տարօրինակ նախաբանից փոքր ինչ շփոթվելով՝ ասաց Լազարյանը:
Զանգը հնչեց:
Լազարյանը զարմացավ.անգամ չէր էլ հասկացել՝ ինչպես է անցել
իրենց տրված ժամանակահատվածը:Ուզում էր խնդրել,որ երկարացնեն ժամանակը,բայց օրենքի
համաձայն դա անթույլատրելի էր:Ինքն էլ դա քաջ գիտակցում էր,սակայն վախ ուներ,որ
Արմենը նորից կսկսի լռել,իսկ այսպես, նա հազիվ էր կարողացել խոսեցնել նրան:
Պահնորդները տարան Արմենին:Լազարյանը նրա հատևից ձայն տվեց,կարծես հավաստիանալու համար,թե արդյոք Արմենը չէր մտափոխվել.
-Արմե՛ն,վաղը
կհանդիպենք ,այնպես չէ՞:
-Այո՛,միայն չմոռանաք ձեր խոստման մասին:
-Անշու՛շտ:
Կարծես ամեն ինչ
լավ էր ընթանում,մի գիշերը նրա մեջ
պետք է որ ոչինչ չփոխեր:Լազարյանը հույս ուներ, որ չի փոխի:Իրեն
հանգստացնելու այս փորձերով էլ մոտեցավ պահարանին ,բացեց
այն ,հանեց
ձայնագրիչն ու, միացնելով այն ,ասաց.
-Առաջին
տեսակցությունը ավարտվեց:Ես կարողացա Արմեն Սահակյանին խոսեցնել: Ինձ
թվում է,որ նրա կատարած սպանության մեջ ինչ
որ մութ կողմ
կա,որ ոստիկանությունը չի բացահայտել:Ինչու՞ էր նա վախենում խոսել,կամ
այդ որ հանցագործն է այսպես ինքնադատապարտում իրեն:Հիվանդն,ինչ խոսք,քչախոս
է,բայց
վաղվա սեանսը խոստանում է բացահայտումներով լի լինել:Վերջ:
Комментариев нет:
Отправить комментарий