Սիրելու համար պետք է գիտակցել...
Չէ՛,դու չսխալվես իմ այս խոսքերից.
Մանուկը անգամ կարող է սիրել,
Բայց ո՛չ գիտակից,
Ո՛չ հասուն սիրով:
Իսկ մենք մանուկ չենք
/Ա՜խ, ուր էր՝լինեինք/
Ու ոչ էլ անգամ
Հրաշամանուկ,
Որ սրտի ուզածը
ճիշտ հենց նույն պահին
Նույնպես ստանաք:
Մենք հասուն մարդ ենք՝
մեր չգիտակցված
ու դեռ գործվելիք
բազում սխալով..
Բայց սխալը...դե այն՝
Ամենասուրբը,
Քնքուշը,
Նուրբը,
Այդպես էլ երբեք
ի զորու չեղանք
մենք կատարելու:
Իսկ պատռճառը լոկ
Գիտակցումն էր...
Բայց մենք հասուն ենք
ու անգիտակից....
Սիրելու համար պետք է գիտակցել...
Комментариев нет:
Отправить комментарий