Առաջ
էր`շատ տարիներ առաջ`80-ականների վերջը,երբ ոչ այն է` հասկանում էիր ապրում ես,ոչ
այն է` գիտես պետություն կա,որի քաղաքացին ես կամ առավելագույն դեպքում,որի
թշնամին ես,ոչ էլ հասկանում էիր ,թե ինչ է լինելու ապագայում:Ես այն ժամանակ դեռ
փոքր էի ու այսօրվա պես լավ եմ հիշում՝ կյանքիս գլխավոր նպատակն էր մի կտոր հացը մուրաբայով՝օրը մի քանի անգամ: Երեխա
լինելու առավելություններից մեկն էլ այն է,որ դու թքած ունես, թե ինչ է կատարվում շուրջդ,դու
ուղղակի ապրում ես,քանի
որ ուղեղդ դեռևս չի ընկալում շրջապատի ամբողջ աղտեղությունը ու դժբախտությունը:
Այսպիսով՝ չեմ ուզում շատ ծավալվել մանկական հուշերովս,բայց մի բան պարտավոր եմ ասել:Ինձ նման չլսող երեխաներ երևի թե շատ քիչ են եղել աշխարհում:Ցանկացած արգելք ինձ համար ոչինչ էր,ընդհակառակը,եթե արգելվում էր որևէ բան,ապա ես ուղղակի պարտավոր էի համարում անել հակառակը:Ավելի ուշ գիտակցեցի,իմացա,որ այդպես եղել է դեռ Ադամի ժամանակներից՝արգելված պտուղը միշտ էլ ավելի համեղ է:
Իմ կարևորագույն արգելքներից մեկն էլ մեր հարևան Արծրուն պապի հետ չշփվելն էր:Թե ինչու,այն ժամանակ չէի էլ հասկանում:Ուղղակի մի բան պարզ էր.տարիքակիցներս իրենց տներից լսել էին,որ նա գիժ է,ու այդ պիտակը անվերջ հոլովվում էր բոլորի բերաններում: Բայց ինչ որ բան ինձ ձգում էր դեպի Արծրուն պապը՝իհարկե, բացի արգելված տուղը համտեսելու այդ անսանձ ցանկությունը:Ամեն օր բոլորից գաղտնի ես բարձրանում էի երրորդ հարկ՝ այցելելու Արծուն պապին:Նա միայնակ էր ապրում,ոչ ոքի չուներ,հետո ինչպես ինքը մեր վերջին խոսակցության ժամանակ ինձ պատմեց, չէր ամուսնացել,անգամ արտամուսնական կապերից նրան բախտ չէր վիճակվել զավակ ունենալ: Ու այսպես ապրում էր Արծրուն պապը՝ բոլորի կողից մերժված և, եթե անկեղծ լինենք ,իսկապես՝ փոքր ինչ էլ ցնորված:
Արդեն բավականին ժամանակ էր, ինչ շփվում էի <<նոր ընկերոջս>> հետ,ու արդեն հասցրել էի ընդամենը իմ մի քանի գիտակից տարիներից բամազան պատմություններ քանիցս կրկնել,չնայած որ դրանց մի մասը փչոցներ էին:Իսկ նա շարունակ լում էր:Այդքան ժամանակ ոչ մի անգամ չէր խոսել իրենից,իսկ երբ հանկարծ խնդրում էի իր կյանքից էլ որևէ բան պատմի,նա թափ էր տալիս ձեռքն ու ասում.<<Ի՞նչ կարող է պատմել իր մասին ես-ը կորցրած մարդը>>: Ու ես շվարած նայում էի նրան:Թե ինչ էր ես-ը,ես դեռ փոքր էի գիտակցելու համար,բայց որ ամեն անգամ այդ ասելուց հետո նրա աչքերում ինչ- որ թախծի գիծ էր գծագրվում,դա նկատել ի զորու էի:Ընդհանրապես երեխաները զգայուն են ամեն տեսակ պահվածքի նկատմամբ:

Комментариев нет:
Отправить комментарий