Ահա մի օր, հայրը որդուն՝ Դիմային տարավ կենսաբանական այգի և վագր ցույց տվեց։ Վագրի աչքերը կանաչ էին, ուղղաձիգ բիբերով , կլորիկ կաշվե քթի շուրջը ցրված էին սև շրջանակներ, իսկ ականջները՝ երկու հավասարասրուն եռանկյունիների նման ցցվել էին գլխին։
-Հայրի՛կ , - ասաց Դիման
, երբ հեռանում էին վանդակի
մոտից, - ես վագր եմ
ուզում։
Հայրը իր մտքերի
մեջ սուզված քայլում էր։
-Հը՞, հայ-րիկ․․․
- վախվորած կմկմաց Դիման։
-Ի՞նչ , ի՛նչ , - բարկացած
հարցրեց հայրը։
Եթե Դիման մեծ
լիներ, նա կհասկանար , որ նման
պահերին ինչ-որ բանի
մասին խոսելը ճիշտ չէր։
Բայց Դիման ընդամենը վեց տարեկան
էր , այդ պատճառով էլ ասաց․
-Ես ուզում եմ, որ
վագրը ինձ հետ տանը
ապրի։
-Տանը շներ ու
կատուներ են ապրում, - պատասխանեց հայրը։ -Իսկ վագրերը
տանը չեն ապրում։
Անցավ քսան տարի։
Դիման շտապօգնության բժիշկ էր
։Մարդիկ նրան կանչում էին, երբ
իրենց վատ էին զգում
և շատ էին ուրախանում
Դիմայի այցելությունից։ Բայց, հենց իրենց
լավ էին զգում և
Դիման էլ գնում էր,
նրանք լրիվ մոռանում էին նրա
մասին։Այդպիսին
է մարդկային էությունը։ Դիմայի աշխատանքը ստեղծագործական չէր, այլ
միօրինակ, միապաղաղ։ Երբ մարդու
ինչ-որ տեղը ցավում
է, նա բժշկի հետ
խոսում է միայն դրա
մասին և շփումն անհետաքրքիր է դառնում։
Հերթական մի օր
, Դիմային կանչել էր մի
կին, որի ներքին օրգաններն էին ցավել։
-Կոնկրետ ո՞ր մասը,-
ճշգրտում էր Դիման։
-Կոնկրետ ներսը,- կոնկրետացնում
է հիվանդը։
Երբ Դիման «ներսում» ոչինչ չգտավ, կինը վիրավորվեց և կարճ ու կոնկրետ արտահայտեց իր կարծիքը բժշկության մասին` առհասարակ և Դիմայի մասին՝ մասնավորապես։ Դիման, իհարկե, կարող էր ըստարժանավույն պատասխանել կնոջը, բայց այցելուների հետ վիճաբանելը արգելված էր։ Նա դասավորեց իր սև կաշվե ճամպրուկը և դուրս եկավ հիվանդի տնից։







