Երբ ինձ հարցնում
են մասնագիտությանս մասին, ես շփոթվում եմ, կարմրում, սկսում եմ կակազել. ես, որ ինքս
ինձ որպես մի անվտանգ մարդ գիտեմ: Ես նախանձում եմ այն մարդկանց, ովքեր կարող են ասել՝
ես պատշար եմ: Վարսահարդարներին, հաշվապահներին
և գրողներին նախանձում եմ նրանց խոստովանության պարզության համար, քանի
որ բոլոր այս մասնագիտությունները ինքնին հասկանալի են և երկար-բարակ
բացատրություններ
չեն պահանջում:
Բայց ես ստիպված եմ այդպիսի հարցերին պատասխանել. «Ես ծիծաղող եմ»: Այդպիսի
խոստովանությունը
շարունակություն
է պահանջում, այնպես որ ես տրվող երկրորդ հարցին՝ «Դրանով կարողանո՞ւմ եք ապրել», նույնպես
ճշմարտացիրորեն պետք է պատասխանեմ «Այո»: Ես
իրոք իմ Ծիծաղով եմ ապրում, և
ես վատ չեմ ապրում, քանի
որ իմ Ծիծաղի պահանջարկը, շուկայական լեզվով ասած, կա: Ես լավ, որակյալ
Ծիծաղող եմ. ոչ
մեկը չի կարող ծիծաղել այնպես, ինչպես
ես, ոչ մեկը չի կարող տիրապետել իմ արվեստի նրբերանգներին: Երկար ժամանակ ես, ձանձրալի
բացատրություններից
խուսափելու համար, ինչպես
դերասաանը ցույց էի տալիս, որ
իմ միմիկաները և խոսակցական ունակությունները այնքան քիչ են, որ
ինձ այս կոչումը ճշմարտացի չէր թվում: Ես
Ծիծաղող եմ: Ես
ո՛չ ծաղրածու եմ, ոչ
էլ Կատակերգու, ես մարդկանց չեմ ուրախացնում, այլ ներկայացնում եմ Ուրախությունը: Ես ծիծաղում եմ որպես հռոմեացի կայսր կամ ինչպես մի զգայուն շրջանավարտ: 17-րդ դարի ծիծաղը ինձ մոտ նույնքան վարժ է ստացվում, որքան և 19-րդ
դարինը, և երբ դրա կարիքը կա, կարող
եմ ծիծաղել բոլոր դարերի, բոլոր
հասարակական խավերի, տարիքային
խմբերի պես: Ես
պարզապես սովորել եմ դա, ինչպես
սովորում են կոշիկներին ներբան գցելը: Ամերիկայի
ծիծաղը հանգիստ է բերում թոքերիս, Աֆրիկայի ծիծաղը՝ սպիտակ, կարմիր, դեղին ծիծաղը, համապատասխան
հոնորորի դիմաց կարող եմ հնչեցնել այնպես, ասես
ռեժիսյորն է կարգադրել: Իմ պահնջարկը կա. ես ծիծաղում եմ
ձայնապնակների, ձայնագրությունների համար և իմ հանդեպ ուշադիր են լինում ինչպես ռադիոպիսեսի
ռեժիսյորի հետ: Ես
ծիծաղում եմ մեղմահունչ, հավասարաչափ, նյարդային, ծիծաղում եմ ինչպես մի տրոյլեբուսի վարորդ կամ ինչպես մի սննդի արտարության մասնաճյուղում
փորձաշրջան անցող մեկը. Ծիծաղ առավոտյան, ծիծաղ երեկոյան, գիշերային ծիծաղ
և մթնշաղային ծիծաղ, կարճ ասած՝ որտեղ և ինչպես միշտ ծիծաղելու կարիք կա: Ես դա գեղեցիկ
եմ անում:
Մարդիկ ինձ հավատում են, որ
այդպիսի մի մասնագիտությունը հոգնեցուցիչ է, մասնավորապես
այն, որ ես տիրապետում եմ նաև վարակիչ ծիծաղին (դա իմ մասնագիտացումն է): Այսպիսով
իմ կարիքն ունեն նաև երրորդ և չորրրորդ կարգի կատակերգուները, ովքեր ճշմարիտ դողում են իրենց սրամտությունների վրա: Ես
նստում եմ գրեթե ամեն երեկո ոդևիլների ժամանակ իբրև մի բարեխիղճ
ծափահարող, որպեսզի թույլ ներկայացումների ժամանակ վարակիչ ծիծաղեմ: Դա մասսայական
աշխատանք է. իմ սրտոտ, վայրի ծիծաղը չպետք է հնչի շուտ, ինչպես նաև՝ ուշ, այն պետք
է գա ճիշտ պահին, ապա ես պետք է պայթեմ համաձայն ծրագրի, որպեսզի ողջ լսարանը գոչի
ինձ հետ միասին և սրամտությունը փրկվի:
Բայց դրանից
հետո ես հոգնած սողոսկում եմ հանդերձարան, վրաս եմ գցում վերարկուս, ուրախ այն բանի
համար, որ վերջապես աշխատանքային օրն ավարտվեց: Տանը հաճախ ընկած են լինում հաղորդագրեր
«Շտապ Ձեր ծիծաղի կարիքն ունենք: Հենց երեքշաբթի» բովանդակությամբ և ես մի կարճ ժամանակ անց նստած եմ լինում արագընթաց տաք գնացքում ու բախտս
եմ ողբում:
Յուրաքանչյուրը
կըմբռնի, որ ես աշխատանքային օրվանից հետո կամ արձակուրդի ժամանակ քիչ հետաքրքրություն եմ տածում ծիծաղի հանդեպ: Կթվորը
ուրախ է, երբ
կարող է մոռանալ կովի մասին, որմնադիրը
երջանիկ է, երբ
կարող է մոռանալ շաղախի մասին, իսկ
ատաղձագործն էլ, երբ
կարող է մեծամասամբ ունենալ դռներ, որոնք
չեն աշխատում կամ գզրոցներ, որոնք միայն որոշակի ջանքով կարելի է բացել: Քաղցրավենիք
թխողը սիրում է թթու վարունգ, մսագործը՝ մարցիպան, իսկ հացթուխը երշիկը գերադասում է հացից, ցլամարտիկը
սիրում է զբաղվել աղավնիներով, բռնցքամարտիկը գունատվում է, երբ
իրենց երեխայի քթից արյուն է գալիս: Ես
այս ամբողջը հասկանում եմ, քանի
որ աշխատանքային օրվա վերջում ես երբեք չեմ ծիծաղում: Ես մի չափազանց լուրջ մարդ եմ, և
մարդիկ ինձ, հավանբար
իրավացիորեն, վատատես են համարում: Մեր ամուսնության առաջին տարիներին կինս հաճախ էր ինձ ասում. «Մի անգամ ծիծաղիր էլի», մինչևդեռ նրա համար պարզ էր, որ
ես այդ ցանկությունը չեմ կարող ի կատար ածել: Ես
երջանիկ եմ, երբ
հոգնաբեկ հոգիս կարող եմ հանդարտեցնել խորին լռության միջոցով: Այո, անգամ
ուրիշների ծիծաղն ինձ նյարդայնացնում է, քանի
որ այն ինձ իմ մասնագիտության մասին է հիշեցնում: Այսպես մենք վարում ենք մի հաշտ ու խաղաղ ամուսնություն, քանի որ կինս էլ մոռացավ ծիծաղելը: Երբեմն բռնեցնում
եմ նրան ծիծաղելու ժամանակ, և այդժամ ես էլ եմ ծիծաղում: Մենք իրար հետ կամաց ենք խոսում,
քանի որ ես ատում եմ թատրոնային աղմուկը, ատում եմ աղմուկը, որ տիրում է ընդունարաններում: Ինձ չճանաչող մարդիկ կարծում են՝ ես ներփակված (թե ներփակ) եմ: Հավանաբար ես այդպիսին եմ, քանի
որ հաճախ բերանս ստիպված եմ բացում ծիծաղելու համար:
Դեմքի անտարբեր արտահայտությամբ ապրում եմ իմ կյանքը՝ թույլ տալով ինձ երբեմն միայն մի մեղմ ծիծաղ, և
ես հաճախ մտածում եմ այն մասին, թե
արդյոք ես իսկապես երբևէ ծիծաղե՞լ եմ: Կարծում
եմ՝ ոչ: Քույրերս
ու եղբայրներս գիտեն, թե
ես միշտ լուրջ երիտասարդ եմ եղել: Այսպիսով
ես ծիծաղում եմ բազմաթիվ եղանակներով, բայց սեփական ծիծաղս ճանաչել չեմ կարող:
Գերմաներենից թարգմանեց Արման Վերանյանը
Комментариев нет:
Отправить комментарий