Ահա մի օր, հայրը որդուն՝ Դիմային տարավ կենսաբանական այգի և վագր ցույց տվեց։ Վագրի աչքերը կանաչ էին, ուղղաձիգ բիբերով , կլորիկ կաշվե քթի շուրջը ցրված էին սև շրջանակներ, իսկ ականջները՝ երկու հավասարասրուն եռանկյունիների նման ցցվել էին գլխին։
-Հայրի՛կ , - ասաց Դիման
, երբ հեռանում էին վանդակի
մոտից, - ես վագր եմ
ուզում։
Հայրը իր մտքերի
մեջ սուզված քայլում էր։
-Հը՞, հայ-րիկ․․․
- վախվորած կմկմաց Դիման։
-Ի՞նչ , ի՛նչ , - բարկացած
հարցրեց հայրը։
Եթե Դիման մեծ
լիներ, նա կհասկանար , որ նման
պահերին ինչ-որ բանի
մասին խոսելը ճիշտ չէր։
Բայց Դիման ընդամենը վեց տարեկան
էր , այդ պատճառով էլ ասաց․
-Ես ուզում եմ, որ
վագրը ինձ հետ տանը
ապրի։
-Տանը շներ ու
կատուներ են ապրում, - պատասխանեց հայրը։ -Իսկ վագրերը
տանը չեն ապրում։
Անցավ քսան տարի։
Դիման շտապօգնության բժիշկ էր
։Մարդիկ նրան կանչում էին, երբ
իրենց վատ էին զգում
և շատ էին ուրախանում
Դիմայի այցելությունից։ Բայց, հենց իրենց
լավ էին զգում և
Դիման էլ գնում էր,
նրանք լրիվ մոռանում էին նրա
մասին։Այդպիսին
է մարդկային էությունը։ Դիմայի աշխատանքը ստեղծագործական չէր, այլ
միօրինակ, միապաղաղ։ Երբ մարդու
ինչ-որ տեղը ցավում
է, նա բժշկի հետ
խոսում է միայն դրա
մասին և շփումն անհետաքրքիր է դառնում։
Հերթական մի օր
, Դիմային կանչել էր մի
կին, որի ներքին օրգաններն էին ցավել։
-Կոնկրետ ո՞ր մասը,-
ճշգրտում էր Դիման։
-Կոնկրետ ներսը,- կոնկրետացնում
է հիվանդը։
Երբ Դիման «ներսում» ոչինչ չգտավ, կինը վիրավորվեց և կարճ ու կոնկրետ արտահայտեց իր կարծիքը բժշկության մասին` առհասարակ և Դիմայի մասին՝ մասնավորապես։ Դիման, իհարկե, կարող էր ըստարժանավույն պատասխանել կնոջը, բայց այցելուների հետ վիճաբանելը արգելված էր։ Նա դասավորեց իր սև կաշվե ճամպրուկը և դուրս եկավ հիվանդի տնից։
Չարտահայտված բարկությունից կողոսկրերը ցնցվում էին , և
նա, նայելով դռանը , միայն
մի բառ ասաց․
-Ձի՛։
Դիման նաև սիրած
աղջիկ ուներ, որի անունը
Լյալյա էր։
Լյալյան աշխատում էր վարսավիրանոցում
, և ամեն երկու շաբաթը
մեկ կարելի էր նրա
մազերը տեսնել տարբեր գույնով ներկած։ Մազերը մե՛կ սև
էին, մե՛կ նարնջագույն, մե՛կ երկնագույն։Դիման
գալիս էր հերթափոխից հետո և
կանգնում վարսավիրանոցի լուսամուտի տակ։Լուսամուտը բռնել էր
ամբողջ պատը, և այնտեղ`
լուսամուտից
այն կողմ
, մարդիկ շարժվում էին այնպես,
ինչպես ձկներն` ակվարիումում։ Այս ամենը
հիշեցնում էր դանդաղեցված նկարահանման, իսկ Լյալյան
իր` անկարգ երեխայի հիշեցնող կամակոր էությամբ, ջրի երկու
կաթիլի պես, նման էր
Բրիջիդ Բարդոյին ։
Հերթական մի օր,
Լյալյան, ինչպես միշտ դուրս
եկավ փողոց և, այնքան
որ նայելով Դիմային, ասաց․
-Էս նոր գլխարկ
ես գնե՞լ, ինչ է․․․
Դա անարգանք էր։
Դիման տուն եկավ։
Տանեցիք հարցրին․
-Ֆիննական լվացարանը գնեցի՞ր։
-Ո՞չ,- պատասխանեց Դիման։
-Ինչու՞։
-Գնացի խանութ, ասացին՝ չկա։
-Բա ո՞նց են
Զամսկիին ասել՝ կա։
-Ես չգիտեմ՝ ոնց։
-Իսկ ես գիտեմ,-ասաց Դիմայի մայրը,-փոքր
ժամանակ չէիր կարողանում բոլոր երեխաների
նման աննշան խուլիգանություններ անել,իսկ
հիմա դու անգամ չես
կարողանում
բոլոր անբանների նման աննշան
երազել։ Դու ոչինչ չունես
ու երբեք չես էլ
ունենա։
Հետո մայրը ավելացրեց, որ
նրա արևով ոչ ոք
չի տաքանա և, որ
որևէ բան փոխելն անհնար է , որովհետև
բնավորության
այս գիծը
նա հորից է ժառանգել։
Եթե նա իրեն
լավ զգար, ապա հարբելուց
հետո իրեն ավելի լավ
պիտի զգար, իսկ, եթե
վատ, ապա՝ավելի վատ։
Հիմա նա իրեն
ավելի վատ էր զգում։
Մռայլ նայում էր մարմարե
սեղանին և լսում իր
երկու նոր ծանոթներին, որոնք նստած
էին սեղանի մոտ։ Մեկը
գծավոր հովարավոր
գլխարկով էր, մյուսը՝ առանց արտասովոր
տարբերանշանի։
-Դու ամենից շատ ի՞նչ
ես ուզում
,- առանց նշանների մարդը հարցրեց
գլխարկովին։
-Իմ երազանքը երկար ու
առողջ ապրելն է։
-Իսկ իմ երազանքը
ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Սերգեյ Ֆիլիպպովի նման հայտնի
լինելն է։
-Ինչու՞։
-Որ , ես էլ
քայլեմ փողոցով, ու մարդիկ
կանգնեն ու ասեն․ «Տե՛ս, Օխրիմենկոն
անցավ»։ Ես Ֆիլիպպովին
նամակ եմ ուղարկել , պատասխանին եմ սպասում։
-Իսկ Ձեր երազանքը
ո՞րն է, - հարգալից հարցրեց Օխրիմենկոն և մատներով
սրբեց շուրթերի կողերը։
Դիման մտածեց և ասաց․
-Ես ուզում եմ , որ
իմ տանը վագր ապրի։
-Տանը միայն կատուներ
ու շներ են ապրում,
- տեղին նկատեց կեպիով մարդը։
-Ես հասկանում եմ , - հնազանդորեն
համաձայնեց
Դիման և հոգոց հանեց։-
Ես ճիշտ ժամանակին չեմ ծնվել։
Ավելորդ մարդ եմ։ Ողբերգական
անձնավորություն։
Էնգելսն ասել է․ «Ի՞նչ է
ողբերգությունը։
-Երազանքների
բախումը գոյության անհետաքրքրությանը»։
Ոչ հայտնի Օխրիմենկոն խղճաց Դիամային
և ասաց․
-Կենդանաբանական այգի գնացեք։ Միգուցե, այնտեղ ավելորդ վագր լինի․․․
Եվ Դիման գնաց
կենդանաբանական
այգի։
Վերջին անգամ նա
քսան տարի առաջ էր
այգում եղել՝ հայրիկի հետ։ Իսկ
հիմա , երբ քայլում էր վանդակների
մոտով, մտածում էր, որ
հասակ առած երեխաների կենդանաբանական այգի գնալն
այնքան էլ ճիշտ չէ։
Քսան տարի առաջ
Դիման միայն արծիվ էր տեսնում։ Իսկ հիմա
նա տեսնում էր վանդակված
արծվի։ Վանդակի վերևը բաց
էր, իսկ արծվի գլխավերևում
երկինքն էր։ Բայց արծիվը
չէր կարողանում թռչել, քանի
որ նրա թևերը կտրված
էին։ Արծիվը բազմել էր մի
վիթխարի ժայռաբեկորի , կտրած թևերը կախ
գցած, հետո քայլեց դեպի մի
փայտե արձանիկ, որից վաճառում
էին տնտեսական խանութներում։
Վագրը իր վանդակում
քնած էր, կողքի վրա
թեքված, թաթերը մեկնած։ Նրա փորը
բարձրանում-
իջնում էր․երևի
նա երազում անապատ էր տեսնում։
Երբ Դիման պատկերացրեց
, որ այդպիսի մի գազան
պիտի պառկի իր սենյակում,
իր հոգում պահելով անապատի գաղտնիքը, և նրա
սիրտը ըմբոստությամբ լցվեց, իսկ
կյանքի մնացած բոլոր հասկացություններն
անլուրջ թվացին։
Կենդանաբանական այգին էլ ուներ
իր առօրյա խնդիրները։
Տնօրենը նստած էր
սեղանի մոտ և ինչ-որ թղթեր էր
կարդում , որոնք, հավանաբար, շատ ձանձրալի
էին , քանի որ, երբ
Դիման ներս մտավ, նա
ուրախացավ և լայն ժպտաց,
բոլոր՝ կապույտոտ և անբասիր
ատամները (ինչպիսիք լինում են արհեստական
ատամները) ի ցույց դնելով։
-Բա՛րև Ձեզ, - քաղաքավարի
բարևեց Դիման։
-Ինչո՞վ կարող եմ
օգտակար լինել,- ողջունեց տնօրենը։
-Ասեք խնդրում եմ , պատահաբար,
- շեշտը հենց «պատահաբարի» վրա դրեց
Դիման,- ավելորդ վագր չունե՞ք։
-Ի՞նչ։
-Վագր․․․
-Դուք ի՞նչ կազմակերպությունից
եք։
-Ես ոչ մի
կազմակերպությունից
էլ չեմ։ Ես անհատական
կարգով եմ դիմում։
-Իսկ Դուք վագր
ի՞նչ եք անում։Վագր Ձեր ինչի՞ն
է պետք։
-Հենց այնպես։
-Հենց այնպես անգամ ագռավները
չեն կռավում, -թերահավատորեն ասաց տնօրենը,-
ամեն դեպքում Ձեր ինչի՞ն
է այն պետք։
-Ես ուզում եմ, որ
իմ տանը վագր ապրի։
-Իսկ Դուք չեք
վախենում , որ այն Ձեզ
կհոշոտի։
-Ես կվարժեցնեմ նրան։
-Բայց ինչու՞։ Ո՞րն է
դրա վերջնական արդյունքը։
Տնօրենը Դիմային նայում էր որպես
ժամանակակից
երիտասարդության
վառ ներկայացուցչի և մտածում
էր, որ, հնարավոր է այս
երիտասարդը
գիտի մի այնպիսի բան, որն
անհայտ է իր սերնդին։
Բայց Դիման ոչ մի
նման բան էլ չգիտեր։
-Վերջական արդյունքը բոլորի մոտ էլ
նույնն է, - ասաց Դիման։
Որպես բժիշկ նա այդ
լավ գիտեր։- Ինչի՞ համար
մտածեմ այդ մասին։
Տնօրենը փակեց ատամները
և դադարեցրեց ժպտալը։
-Մենք ավելորդ վագր չունենք,-
ասաց նա։- Հա՛, ու
չի էլ լինի։ Չէ
որ այն մեծ հարստություն
է։
-Ես կգնեմ, - խոստացավ
Դիման։
-
Դա Ձեր հնարավորություններից վեր է,
- բացատրեց տնօրենը։
Դիման նայեց դռանը
և ինչ որ բան
շշնջաց տնօրենի ականջին։ Նա ֆիննական
լվացարանից
արդեն դաս էր քաղել։
-Մենք վագր չունենք,
ազնիվ խոսք,- անկեղծորեն խոստովանեց տնօրենը։- Գնացեք կրկես՝ կենդանիներ վարժեցնողի մոտ, միգուցե
այնտեղ լինի․․․
Կենդանիներ վարժեցնողը բացեց դուռը
և լսելով Դիմայի հարցը, թույլ
չտվեց, որ ներս մտնի։Նա
կարծեց , որ իր մոտ
եկած մարդը ինչ-որ
մոլուցք ունի։Նա արդեն այդպիսի
մեկին ճանաչում էր. շատ
մարդամոտ մի մարդ էր,
որը զրուցելու պատրվակով կանգնելիս, դռան արանքով
ձեռքը գցում էր բանալիների
խրձին։Նա մարդկանց սենյակում փակելու հետո բաց
թողնելու մոլուցք ուներ։
Կենդանիներ վարժեցնողը սառն հետաքրքրությամբ
նայեց Դիմային։ Դիմայի ձեռքին բանալիների կապոց չկար,
նա իր առջև կանգնել
էր անզեն, արագ-արագ
թարթում էր ուղիղ ու
սպիտակ թարթիչները, ինչպիսիք լինում են կաղամբաթիթեռի
թևիկները։
-Դուք ինձ ձե՞ռք
եք առնում, - զգույշ հարցրեց կենդանի վարժեցնողը։
Նրա մոտ երբեք
ոչ ոք այսպիսի բացահայտ նպատակով չէր եկել։
Այդպիսի մարդի կարծում են, որ
կենդանիներ
վարժեցնողը
գործ է ունենում կռտած վագրերի
հետ, որոնք սովորական կատուներից տարբերվում են միայն
չափսերով։
-Ես Ձեզ ձեռք
չեմ առնում, - լրջորեն ասաց Դիման։
-Դուք ուզու՞մ եք նրան
վարժեցնել։
-Ո՛չ։ Ես ոչինչ
չեմ ուզում։
-Այդ դեպքում Ձեր ինչի՞ն
է վագր պետք։
-Երազանք է․․․
-Տարօրինակ երազանք է,- զարմացավ
վարժեցնողը։
-Ամեն մեկն իր
երազանքն ունի․․․
-Իսկ Դուք որտե՞ղ
եք աշխատում։
-Ես բժիշկ եմ։
-Վիրաբու՞յժ։
-Ո՞չ, թերապևտ։
-
Առավոտյան ինչու՞ են պարկեր
գոյանում աչքերիս տակ , -աշխուժացավ
նա։
-Տարբեր պատճառներ կարող են
լինել։ Կարող է սրտից
լինել, կամ երիկամներից։
-Այո՜,- կենդանիներ վարժեցնողը Դիմայի հանդեպ վստահությամբ լցվեց։ Մտածեց այն մասին
, որ մարդը բուժում է ուրիշներին
և երազում է վագրի
մասին։ Իսկ ինքը, երբեք
դրանց մասին չէր երազել։
Նա ամբողջ կյանքում երազել էր առանձնանալ
զոքանչից, որպեսզի առանձին ապրի և
նրանից կախման մեջ չգտնվի։
-Ես Ձեզ համար
վագր չունեմ,- ուշքի գալով
ասաց վարժեցնողը։-Նրանք ինձ
էլ չեն բավարարում։
-Ինձ միայն մեկն
է պետք , - թախանձեց Դիման։
-Ես հասկանում եմ , որ
մեկն է պետք և
ոչ թե տասը։ Բայց
այն ինձ ավելի է
պետք , քան Ձեզ։ Այն
Ձեր երազանքն է, իսկ
իմ՝ ապրելու միջոցը։
-Ի՞նչ կարելի է անել։
-Ես չգիտեմ, - գլուխը թափահարեց վարժեցնողը։- Գնացեք «Ուգոլոկ Դուրով» կենդանիների թատրոն, միգուցե, այնտեղ լինի։
«Ուգոլոկ»-ում տնօրինությունից
ոչ ոք չկար։ Տնօրենի
կաբինետում
նստած էր քարտուղարուհին, որը հեռախոսով
ցածրաձայն խոսում էր։Երբ Դիման ներս
մտավ, նա դադարեցրեց խոսելը և նուրբ
, ուշադիր ու խորաթափանց նայեց Դիմային։Նրա
աչքերը ներկած էին և
շատ գեղեցիկ էին։
-Բա՛րև Ձեզ,-բարևեց
Դիման։
-Բա՛րև Ձեզ,-ասաց
աղջիկը՝ շարունակելով ժպտալ , բայց
ոչ թե Դիմային, այլ նրան
, ում հետ խոսում էր։
-Դուք վագր ունե՞ք,-
հարցրեց Դիման։Նա սպասում էր, որ
աղջիկը կզարմանա և կհարցնի,
թե նա ինչ կազմակերպությունից
է, կամ վագր նրա
ինչին է պետք։
Բայց աղջիկը չզարմացավ և ոչինչ
չհարցրեց։
-Նա հեռախոսափողը ծնկներին դրեց և
քաղաքավարի
պատասխանեց։
-Մենք ունենք նապաստակներ, աղավնիներ, ջրարջեր։ Ակվիարում էլ ունենք,
բայց վագր՝ ոչ։
Աղջիկը ծնկների վրայից վերցրեց հեռախոսը, խոնարհեց աչքերը և ցածրաձայն
խոսեց։
-Ցտեսությու՛ն,- ասաց Դիման։
Նա բարձրացրեց աչքերը, գլխով արեց
և ծիծաղեց, բայց ոչ
թե Դիմայի վրա, այլ
նրա՝ ում հետ խոսում
էր։
Դիման դուրս եկավ
փողոց, նայեց մարդկանց և մասնագիտական
սովորույթի
համաձայն սկսեց ախտորոշել։
Ճանապարհին նրան պատահեցին
երկու հիպերտոնիայով հիվանդներ և մոտ
երկու տարեկան մի երեխա՝
ռախիտի ախտանիշներով։
Տանը, առանց ինչ-որ պատճառի, հեռախոսազրույցի ժամանակ կռվեց Լյալյայի
հետ և լրիվ անտեղի
վիճաբանեց մոր հետ։ Հայրը
նստած էր բազմոցին և թերթ
էր կարդում։ Նրան հետաքրքրում
էր աշխարհի ճակատագիրը։
Տանը ոչինչ չկար
անելու , և Դիման գնաց
հարևանուհի
Ռեգինայի մոտ։ Ռեգինան միայնակ ապրում էր մի
հարկ ներքևում։ Նախկինում նա երկու
անգամ ամուսնացել էր և
երկու ամուսնություններն էլ անհաջող էին եղել։
Ռեգինան իր ողջ հոգին,
երիտասարդությունն
ու գումարը նվիրել էր իր
ամուսիններին,
իսկ նրանք չէին էլ
փորձել հասարակ շնորհակալություն հայտնել և հեռացել
են ուրիշ կանաց մոտ,
որոնք Ռեգինայից ոչնչով առավել չէին և
ոչինչ չէին տվել նրանց։
Ռեգինան բացեց դուռը,
և, թաշկինակը քթին պահած,
ոտքից գլուխ չափեց Դիմային։
-Դու՞ ես, - հիասթափված
ասաց նա։-Ներս արի,
միայն թե չխոսես։Ես պետք է
աշխատեմ։
Դիման նստեց բազմոցին
և սկսեց նայել Ռեգինային։
Ռեգինան թերթում էր անծանոթ
ձեռագրեր (նա սրբագրիչ էր)։Երևում
էր, թե ֆլանելե կտորից խալաթի տակ ինչպես
էին շարժվում նրա թիակները։
Սենյակը մաքուր էր ու
հարմարավետ։
Ռեգինան ուներ գեղեցիկ և ճշգրիտ
կիսադեմ, բայց և այնպես,
նրա մաքրասիրությունն ու գեղեցկությունը մնացել էին աննկատ։
-Քոսոտ տրամադրությու՛ն,- փնթփնթաց Դիման։
Ռեգինան լուռ փոխում
էր էջը։
-Ինչ լավ կլիներ
, որ մարդու ուղեղում լիներ մի
այնպիսի կոճակ, որ սեղմեր
ու մոռանար այն, ինչ
ուզում է մոռանալ։- Դիման ուզում
էր մոռանալ վագրի մասին։
-Լսի՛ր, - Ռեգինան պտտվեց և դեմքը
աշխուժությամբ
լցվեց։ Մեջքս ցավում է, ոնց
որ ջարդվի։ Ինչի՞ց կլինի։
-Չգիտե՛մ,- չոր պատասխանեց
Դիման։ Նա զզվել էր
առավոտից իրիկուն հիվանդությունների մասին լսելուց։
Բոլորը նրանից օգնություն էին ակնկալում,
իսկ իրեն ոչ ոք
չէր ցանկանում օգնել։- Չգիտեմ, -կրկնեց նա, - հնարավոր
է երիկամներնեն կամ ռադիկուլիտ
է։
-Ո՞նց չգիտես,- զարմացավ Ռեգիանան,-բժի՞շկ չես․․․
-Մեզի անալիզ է պետք
տալ,- ասաց Դիման ուվերադարձավ
տուն։
Իհարկե , ուղեղի կոճակը գոյություն չունի, բայց
փոխարենը գոյություն ունի տելեպատիա։
Երբ մարդ ինչ-որ
բանի մասին մտածում է, նրա
ուղեղից բոլոր ուղղություններով սփռվում են խիտ
ու ուժեղ հաճախականությամբ ալիքներ։ Այդ ալիքները
սփռվում են բնակարանով մեկ և,
այնտեղ չտեղավորվելով, պատուհանից դուրս են
լողում։ Պատուհանից դուրս նրանք
սփռվում են վերև, ներքև,
այս ու այն կողմ
և դիպչում են ալեհավաքներին։
Այդ ալեհավաքները կանգնած են լինում
տների կտուրներին՝ ձեռքերի
մատները վեր բարձրացրած, նկարված մարդուկի նման։Մարդուկները կանգնած են լինում
պարզած ձեռքերով և դեպի
իրենց են ընդունում այն ամենը,
ինչը կա աշխարհում՝ բառեր, երաժշտություն,
մտքեր։ Նրանք կլանում են աշխարհում
գոյություն
ունեցող ամեն ինչ և՛
ռադիոընդունիչների,
և՛ հեռուսացույցների միջոցով դրանք փոխանցում
մարդկանց։Բառերն
ու երաժշտությունը լսելի են , իսկ
մտքերը՝ ոչ։ Իսկ, եթե
ինչ-որ մեկն ինչ-որ տեղ իրեն
շատ վատ է զգում,
ապա մեկ այլ մարդ,
անգամ, եթե նա ապրում
է աշխարհի հակառակ ծայրում, առանց որևէ
պատճառի կարող է տրամադրությունը
գցել։
Դիման նստած էր
բազմոցին և մտածում էր վագրի
մասին։ Գլխի շուրջը լուսապսակի նման անտեսանելի
բիոհոսանքներ
էին հավաքվել։ Եվ հենց
այդ պահին հնչեց հեռախոսազանգ։
Զանգում էր Դիմայի դպրոցական ընկերը՝ մերօրյա երկրաբան Վասյան։ Վասյան բարևեց և պատմեց,
որ նոր է վերադարձել
ուսսուրյան
տայգաներից,
որտեղ հայտնաբերել է մամոնտի
ողնաշար և ողնաշարից բացի, տայգայից
մի փոքրիկ վագր է
նվեր բերել դստեր համար։
Չգիտես ինչու կինը ընդդիմանում
է նման նվերի համար
և պահանջում է, որ
Վասյանայն նվիրաբերի կա՛մ կառավարությանը,
կա՛մ անհատի։
Երազանքն իրականացավ։
Օխրիմենկոյինը չկատարվեց, և մարդկության
իննսունինը
տոկոսինը չի կատարվում։ Իսկ, ահա,
Դիմայինը՝ իրականացավ։
Իր սենյակում բնակություն հաստատեց մի մեծագլուխ
վագրիկ։Նրա
աչքերը կանաչ էին՝ ուղղաձիգ
բիբերով, սև կաշվե քթի
շուրջը ցրված էին կաշվե
շրջանակներ,
իսկ ականջները՝ երկու հավասարասրուն
եռանկյունիների
նման ցցվել էին գլխին։
Դիման պիտի որ
երջանկությունից
գլուխը կորցներ, բայց ոչ
մի առանձնահատուկ հրճվանք չապրեց։
Զարմանք էր, ինչ-որ թեթև ամայացում,
բայց ոչ հրճվանք։ Պարզապես Դիման առաջին
անգամ էր երազանքի իրականացման զգացողությունն ապրում և չգիտեր,
որ այն հենց այդպես
է արտահայտվում՝ զարմանք , ամայացում և հանգստություն։
Դիման իջավ մեկ
հարկ ներքև և թակեց
Ռեգինայի դուռը։ Ռեգինան բացեց դուռը,
և, թաշկինակը քթին դրած,
նայեց նրան ոտքից գլուխ։
-Դու՞ ես, -հիասթափված
ասաց նա։
Դիման բաճկոնը լուռ գցեց
հատակին, ծոցագրպանը դուրս արած,
որտեղից դուրս էր ցցվել
ստարկան ։
Ռեգինան պտտվեց և քայլերն
ուղղեց դեպի սենյակի խորքը, Դիման
ձեռքն առավ բաճկոնը և հետևեց
նրան։
Ռեգինան պահարանից հանեց բաժակներ
ու սպասք։ Ամբողջ սպասքը բյուրեղապակյա էր և
շողշողում էր։
-
Ի՞նչ առիթով է,- հարցրեց
Ռեգինան և ինչ-որ
դեղահաբ կուլ տվեց։
(Ռեգինան ալերգիա ուներ և
օղի խմում էր միայն
դեղից հետո) ։
-Երազանքների ,- պատասխանեց Դիման։
-Ուրեմն հաստատ չեմ խմի,-
հրաժարվեց Ռեգինան։
-Բայց չէ՞ որ
անհնար է ապրել առանց
երազանքների։
-Երազի՛ր,- ասաց
հարևանուհին։-
Բայց ես քեզ արգելե՞լ
եմ։
Ռեգինան խմեց և
թաշկինակով
տրորեց քիթը։ Նրա դեմքը
սփրթնել էր։Նա շատ էր
հոգնել անծանոթ ձեռագրեր կարդալուց։
Դիման էլ խմեց
ու իրեն սկսեց ավելի
լավ զգալ։ Երբ մարդ
իրեն լավ է զգում,
նա բարի է դառնում
ու մյուսների լավն է
ուզում։ Դիման բոլորին երջանկություն էր կամենում`
բոլոր ծանոթ- անծանոթներին։ Նա ուզում
էր այդ երջանկությունը տեղավորել իր սև
ճամպրուկի մեջ և տանել
բոլոր այն տները, որտեղ
իրեն կկանչեին շտապ օգնության։
Դիման տուն վերադարձավ։
Վագրիկը թաթերը մեկնած քնած էր
սենյակի կենտրոնում։ Նրա փորիկը
բարձրանում-իջնում էր, եռանկյուն
ականջիկները
քնի մեջ շարժվում էին․պիտի
որ վագրիկը երազում ուսսուրական տայգան տեսներ։ Դիման որոշ
ժամանակ նայեց նրան, հետո
մոտեցավ լուսամուտին և մի
կողմ տարավ վարագույրը։ Լուսամուտի դիմաց կանգնած
էին լամպերով զարդարված տոնածառի նման ծաղկուն
շենքեր։ Իսկ ամենաներքևում` կիսամութի մեջ, հազիվ
նշմարվում էին ցախատները։
Դիման կանգնած էր ձեռքը
քունքին՝ պատուհանագոգին հենված, և մտածում
էր, որ ինքը դեռ
երիտասարդ է, որ առջևում
դեռ շատ տարիներ, հետաքրքիր իրադարձություններ և հանդիպումներ
կան։
Կիրակի էր և
դա նրա գիտակցական կյանքի ամենաերջանիկ կիրակին էր։ Օրվա
վերջը փչացրեց մայրը։ Մայրերը կարող են
սիրել այնպես, ինչպես ուրիշ ոչ
ոք և կարող են՝
ինչպես ոչ ոք, փչացնել
ամեն ինչ։
-Դիմա՛,- կոպտորեն բղավեց մայրը և,
երբ Դիման ձայնի ուղղությամբ
թեքվեց, մայրը մատնացույց արեց անկյունը։
-Մաքրի՛ր,- կարգադրեց մայրն ու
մատն իջեցրեց։
Այս դրվագը ոչ մի
կերպ չէր համընկնում ամբողջ օրվա և
Դիմայի քիչ առաջվա տրամադրության հետ։ Կինոյում,
օրինակ, երբ ռեժիսորը մտնում է մոնտաժի
սենյակ, վերցնում է մկրատն
ու կտրում է այդպիսի
դրվագները։
Դիման ոչինչ չէր կարող
կտրել, այդ իսկ պատճառով
հլու- հնազանդ քայլերն ուղղեց դեպի լոգասենյակ։
Լոգասենյակի
մարտկոցի վրա դրված էին
հատակ մաքրելու լաթերը՝ որոշները հին շալվարներից,
մյուսները՝
լպրծուն պարկերից։ Դիման վերցրեց
պարկե լաթերից մեկը։
Նա լաթը դրեց
ջրի մեջ, կանգնեց վրան, հետո
ոտքով սկսեց տանել- բերել։
Եթե դիմացի շենքից ինչ-որ
մեկը պատուհանից տեսներ նրան, ապա
կմտածեր, որ Դիման թվիսթ
էր պարում։
Իր թվիսթն ավարտելուց հետո, Դիման
երկու մատով բռնեց շորի
ճոթից և, տանելով լոգասենյակ, նետեց մարտկոցի
վրա։
Այս դրվագն ավարտված կլիներ, եթե ներս
չմտներ հարևանն ու չասեր․
-Բարի՛ երեկո։
-Բա՛րև Ձեզ,- ձեռքերը
սրբիչով սրբելով` ողջունեց Դիման։
-Ես, իհարկե, ոչինչ չունեմ
նրա դեմ , - ասաց հարևանը,
- որ դուք օգտվեք իմ լաթից։
Բայց, եթե այն Դուք
օգտագործել
եք, բարի եղեք լվալ
և դնել այն տեղը,
որտեղից վերցրել էիք։
Ամեն ինչ հիմնավոր
էր ասված։ Դիման վերադարձավ
լոգասենյակ,
վերցրեց մարտկոցի վրայի լաթը,
և պահեց սառը ջրի
տակ։ Ջրի տակ կտորը
դարձավ մուգ դարչնագույն և ծանրացավ։
Դիման ձեռքով քամեց այն
և զգաց, որ այն
կպչուն և մածուցիկ է՝ միաժամանակ։
-Օճառո՛վ,- խորհուրդ տվեց հարևանը,
որն ինքնակամ համաձայնել էր ուղեկցել
և խորհուրդ տալ Դիմային։
Դիման վերցրեց օճառի մի
կտոր և ամբողջ ուժով պռտեց
կտորին, այնպես, որ կտորի
վրա մնացին օճառի դեղնավուն
հետքեր։ Ջուրն հոսում էր հետքերի
վրայով , առանց դրանք մաքրելու։
Դիմայի մատների արանքում ճռռում էին ավազ
ու ինչ-որ քարեր։
-Տաք ջրո՛վ,- ուղղորդեց
հարևանը։
Դիման բացեց տաք
ջուրը, և ձեռքերն անմիջապես տաքացան, օճառը փրփրեց։
Ջուրը հոսում ու հոսում
էր։ Լոգարանը միանգամից սևացավ, իսկ լաթը՝
փայլեց։
Դիմային զարմացրեց և ուրախացրեց
այդ գործընթացը։ Նա երախտիքով
նայում էր հարևանին և այլևս
չէր ուզում բաժանվել լաթից, լվաց
այն այնքան մինչև ուղղանկյունաձև
օճառը դարձավ ձվաձև։
Նրանից հետո, երբ
Դիման մարտկոցի վրա էր
դրել լաթը և արդեն
հանում էր վերնաշապիկը և պատրաստվում
էր քնել , դռան մոտ
երևաց մեկ այլ հարևանուհի։
Տեսնելով մերկացող տղամարդու՝ նաորոշեց ներս չգալ
, այլ միայն հենվել դռանը։
Հարևանուհին մազերի վեցամսյա գանգրացում էր արել
(завивка), բայց վեց ամիսը վաղուց
անցել էր , մազերը քանդվել էին և
դարձել գզած մորթի։
Հարևանուհին, առանց ձայնը
բարձրացնելու,
չնայած որ ցածրաձայն էլ չէր
խոսում , հաշվիչ առնելով , որ ուշ
ժամ է , գանգատվեց , որ Դիման
իր օճառով էր լվացք
արել և իր հետևից
չի մաքրել լոգարանը։ Հարևանուհին ասաց նաև,
որ ինքը այդպիսի անկարգություն կսպասեր ցանկացած մեկից` բացի
Դիմայից։
Երկուշաբթին հաջորդում է կիրակիին
, երեքշաբթին՝
երկուշաբթիին
, չորեքշաբթին
, անկասկած, երեքշաբթիին։ Չորեքշաբթին շաբաթը կիսող օրն
է և դեռ այդ
օրվանից թվում է , թե
կիրակի է, և աշխատող
մարդու տրամադրությունը գնալով բարձրանում է։
Մեկ այլ կերպ
սկսեցին բարդանալ Դիմայի շաբաթները։ Կիրակիից հետո եկավ
երկուշաբթին
, երկուշաբթիից
հետո՝ նորից երկուշաբթի, և նրա
ողջ կյանքը վերածվեց երկուշաբթիների անվերջանալի շարանի։
Վագրիկի տեսքով երազանքը գիշերները մլավում էր և
ցատկում Դիմայի մահճակալի վրա։ Նրան
մսով էր պետք կերակրել,
ինչի կիլոգրամն արժեր երկու
ռուբլի։ Ճիշտ է, վագրիկին
ոսկորներ էին տալիս, բայց
ոսկորները վաճառում էին մսի
հետ և նույն գնով։
Հարևանները դիմում գրեցին բնակարանային շահագործման վարչություն , բերել տվեցին
ոստիկան ու դռնապան։
Դիմայի Լյալյա անունով սերը ասաց,
որ հոգեպես առողջ մարդիկ
վագրեր չեն պահում և հրաժարվեց
նրա տուն գնալուց։ Նա վախենում
էր առանձին-առանձին և՛ Դիմայից
, և՛ վագրից։
Հեռու ու մոտ
ծանոթները սփոփելով խփում էին
ուսին ու ներողամիտ ժպտում։ Նրանք զգում
էին իրենց գերազանցությունը հարազատի համեմատությամբ։
Մայրը սկսել էր
չանջատել հեռուստացույցը․նա վախենում
էր նստել առանց լույսի։
Երեկոյան յոթին ազատվեցին, և մայրը
այդ ազատ ժամանակն օգտագործեց ամուսնուն կշտամբելու համար։ Ամուսինը դեռ լուռ
էր և նայում էր թերթին,
բայց, արդեն, ոչ այնքան
ուշադիր, որքան քիչառաջ։ Նա նստած
էր աթոռին , ոտքերը գետնից կտրած ու
ծնկները կզակին ամուր կպցրած
և, ժամանակ առ ժամանակ,
զգուշորեն նայում էր մեկ
հատակին, մեկ կողքերը։
Իսկ վագրիկն այդ ընթացքում
մեծանում էր ու ոչինչ
գլխի չէր ընկնում։
Հավատարմություն ու ազնվություն նրա մեջ,
հնարավոր է, կային , բայց
անբացահայտ
էին մնացել։ Նրա ներքինը
ոչ մի կերպ չէր
դրսևորվում։
Վագրը վազվզում էր այս
ու այն կողմ և
, ինչպես սովորական գծավոր կատու, սենյակով
մեկ քարշ էր տալիս
Դիմայի ստետոսկոպը։ Երբ նրան
ձանձրացնում
էր այդ
զբաղմունքը
, նա կանգնում էր հետևի
թաթերին և դիմացի թաթերով պատառոտում էր բազմոցի
պաստառը. Վագրիկը սրում էր
ապագա ճանկերը։
Դիմայի մայրիկին շատ էր
զայրացնում
նրա այս սովորությունը , բայց վագրին
դիտողություն
անել նա չէր համարձակվում։
Բայց լռել ևս նա
չէր կարող, դրա համար
էլ մայրիկի նկատողությունները ստանում էր Դիման։
Դիման լսում էր
ու հիշում կենդանաբանական այգու տնօրենի
դեմքն ու հարցերը և արդեն
հասկանում էր մոր կշտամբանքների
տրամաբանականությունը
և Վասյայի կնոջ վարմունքը։
Եվ սա սկիզբ
դրեց տարակուսանքի։
Թարգմանեց Ազատուհի Սարգսյանը
Комментариев нет:
Отправить комментарий