2020-07-30

Վիկտորյա Տոկարևա «Երջանիկ ավարտ»


Սկզբից սառեցին ձեռքերս և ոտքերս, ոնց որ, թաց  գուլպաներ և ձեռնոցներ հագցնեին: Գնալով սառնությունը վեր բարձրացավ ու հասավ սրտիս: Սիրտս կանգ առավ, և ես, կարծես, միանգամից ընկա շատ խոր ջրհորի հատակը: Իհարկե, ես երբեք չեմ հայտնվել ջրհորի հատակին, բայց դե, մեռած էլ նախկինում երբեք չեմ եղել:

Դեմքս դիմակի նման ձգվել էր ու էլ ոչինչ չէի կարող փոխել: Ցավ չէի զգում և ոչնչի համար չէի ափսոսում: Ես իմ անկողնում պառկած էի ու անգամ չէի մտածում, թե ինչ տեսք ունեի:

Ժամը ութին միջանցքից քայլեր լսվեցին:Մանկական սենյակից տղաս՝ Յուրանյան էր դուրս եկել: «Բոբիկ է»,- մտածեցի ես:Նա միշտ բոբիկ էր քայլում, ասես, անտառում մեծացած կիսավայրի տղա լիներ,   իսկ ես նրան միշտ ասում էի՝ կոշիկ հագի՛ր:

Յուրանյան այս ու այն կողմ արեց միջանցքում և կանգ առավ հոր սենյակի դիմաց: Ամուսինս հազաց ու հակառակ կողմ թեքվեց:

2020-07-25

Վիկենտի Վերեսաև «Չհորինված պատմվածքներ անցյալի մասին» (Մաս 1-ին)


1
«Միջադեպ Խիտրովի շուկայում»
Մոսկվայում՝ Սոլյանկայի և Յաուզսկի բուլվարի միջև, գտնվում էր մինչև հեղափոխությունը լայն ճանաչում ունեցող Խիտրովի շուկան։ Ցերեկն այնտեղ խմբվում էր ժողովուրդը, վաճառում և գնում էր ամեն մի անպետքություն, ամբոխում երևում էին խարդախամիտ աչքերով բոսյակներ։ Երեկոյան աղոտ լուսավորվում էին գիշերելու տների, պանդոկների և ցածրակարգ որջերի լուսամուտները։ Բացվում էր գինետան դուռը, գոլորշու քուլաների հետ թավալգլոր սառնամաքնիք էր դուրս թռչում  ծեծված, մռնչացող ալկաշը՝ պատռված չթե վերնաշապիկով։ Գիշերն ամենուրեք հնչում էին արբած երգեր և «կարաո՜ւլի» կանչեր։

2020-07-12

Նադեյա Յասմինսկա «Գոյից անդին» (պատմվածքների ժողովածու)

Результаты поиска

Все результаты


Результаты поиска

Все результаты














  Բելոռուս ժամանակակից արձակագիր Նադեյա Յասմինսկայի (Надея Ясминска) քաղաքային ֆենթզի ժանրի մանկապատանեկան պատմվածների ժողովածուն` «Գոյից անդին»-ը ("Запредельность") արդեն հասանելի է հայ ընթերցասերների համար հայերեն։ Այս գիրքը սիրելի կլինի ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին, այն կստիպի մեզ վերադառնալ մանկություն, ազատություն տալ երևակայությանը, իրերին նայել համակողմանի։ 
  Սիրով ձեր ընթերցանությանն եմ հանձնում այս  ժողովածուն՝ լիահույս, որ դուք կսիրեք այն նույնքան, որքան ես․․․
   Բնագրից ձեզ համար թարգմանեց Արման Վերանյանը։
   Գիրքն ընթերցելու համար անցեք ՀՂՈՒՄՈՎ

ՈՒշադրություն․
Գիրքը համացանցում ամբողջովին կամ մասնակի տարածելու դեպքում պարտադիր պետք է նշել սկզբնաղբյուրը (Arman Veranyan's Blog):

Հայնրիխ Բյոլ «Ծիծաղողը»//Heinrich Böll "Der Lacher"


Երբ ինձ հարցնում են մասնագիտությանս մասին, ես շփոթվում եմ, կարմրում, սկսում եմ կակազել. ես, որ ինքս ինձ որպես մի անվտանգ մարդ գիտեմ: Ես նախանձում եմ այն մարդկանց, ովքեր կարող են ասել՝ ես պատշար եմ: Վարսահարդարներին, հաշվապահներին և գրողներին նախանձում եմ նրանց խոստովանության պարզության համար, քանի որ բոլոր այս մասնագիտությունները ինքնին հասկանալի են և երկար-բարակ բացատրություններ չեն պահանջում:

2020-06-29

Ռեյ Բրեդբըրի «Հին օրերի հացը»

Թարգմանեց Հռիփսիմե Սարգսյանը
Պատմվածքը «Ամառային առավոտ, ամառային գիշեր» ժողովածուից է։
Պատմություն անցած տարիների, չմոռացված հիշողությունների և մանրուքների մասին, որ ամեն անգամ կերպարանք են առնում։



Ուշ երեկոյան թատրոնից վերադառնալիս պարոն և տիկին Ուելսները մտան մի ոչ մեծ խանութ, որն ընտրել էին տաք թխվածքաբլիթներ ունեցող մի խաղաղ սրճարանի համար: Նրանք նստեցին մի մեկուսի սեղանի շուրջը և տիկին Ուելսը պատվիրեց.

- Բուտերբրոդ գերմակահացով՝ կարմրած կեղևով:

Պարոն Ուելսը նայեց դեպի վաճառասեղանը. այնտեղ մի սև բոքոն էր դրված:

-Այ քեզ բան,- շշնջաց նա,- հին օրերի հացը... Դրյուս լիճ...

2020-06-13

Նադեյա Յասմինսկա «Անճոռնի ճուտիկը կամ գուլիվերյան վիշապները»


Հավանաբար ես իմ պատմությունը կսկսեմ նրանից, որ միշտ երազել եմ գոնե կարճ ժամանակով հայտնվել հեքիաթում։ Անգամ օրագրում առաջին գրառումս այսպիսին էր․ «Ուզում եմ կախարդանքի մեջ հայտնվել»։ Տարիներ անց օրագիրս ինձ չափազանց երեխայական թվաց և ես այրեցի այն, բայց պատմությունը ընդհանրապես դրա մասին չէ։
   Հեքիաթում ես պատրաստ էի լինել հերոսներից ցանկացածը՝ արքայազն, արքա, ավազակ, ծովահեն․․․ Թեկուզ ամենահաս-ծերուկ, որի «մորուքը կրկունկներին է հասնում, իսկ աչքերը շողում են կայծակի նման»։ Մտածո՞ւմ էի արդյոք ես, որ ինձ համար ընդհանրապես այլ դեր է պատրաստած։ Այն էլ այդպիսի հասարակ-սովորական, որ ես այն միանգամից չնկատեցի։

2020-06-09

«Ընկեցյալները» (անհայտ հեղինակ)


2011 թվականից թռչունների մասսայական մահվան մի քանի դեպքեր են գրանցվել.
*Արկանզասում (ԱՄՆ)՝ Բիբ քաղաքում, հունվարի 1-ին 3000 կեռնեխներ սատկեցին ամանորի գիշերը։ Ավելի ուշ թռչնաբանները ճշտում մտցրին, որ կարմրուս կեռնեխներ են սատկել։ *Շվեյցարիայի արևմուտքում՝ Ֆալչյոպինգ քաղաքում, հունվարի 6-ին մի քանի տասնյակ ճայակներ սատկեցին։

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...