Կռո՛ւնկ,
ասա՛, ուսկե՞ կուգաս,
Երկրէն
մի՞թե խաբար չէրած,
Միթե
մանչ ու մերիկ գերի,
Հպատակ
են դեռ օտարի:
Գթա՛,
կռունկ, համր լացով
Մի
կոտորե սիրտս խռով,
Մի՞թե
Երկրէն մենակ գույժեր
Ու
ավետիս դուն չես բերեր:
Խոսա՛,
կռունկ, ինչո՞ւ ատեն,
Երբ
հայության պետք էր մեկեն
Ե՛վ
բարեկամ, և՛ լավ հոգի,
Հիասթափվինք
կրկին մարդէն:
Կռունկ,
չվիր, Երկիր նորեն
Ու
աչքերիդ մեջ ամբարէ
Մեր
ապագան, մեր հույսը ծով,
Ոգին
տոկուն, հոգին խռով:
Չվիր,
կռո՛ւնկ, Երկիր նորեն
Թո՛ղ
աչքերդ լույսը տանեն:
Комментариев нет:
Отправить комментарий