2021-03-01

Ռեյ Բրեդբըրի «Հաջողություն, ամա՛ռ»

 


«Հաջողություն, ամա՛ռ» (անգլ․ Farewell Summer) վիպակը լույս է տեսել 2006 թվականին։ Այն 1957 թվականին գրած «Խատուտիկի գինին» վեպի շարունակությունն է։

Գործողությունները տեղի են ունենում ամռանը Գրինթաուն քաղաքում՝ «Խատուտիկի գինին» վեպում նկարագրված իրադարձություններից երկու տարի անց։ Սյուժեի կենտրոնում գլխավոր հերոսի՝ Դագլաս Սփոլդինգի ու նրա հասկակից ընկերների ու փոքր եղբոր հասունացումն է։ Վիպակի կենտրոնական թեման երեխաների ու ծերերի՝ երկու սերունդների փոխհարաբերությունն է ու դրանց հերթագայումը։

Հեղինակի հավաստմամբ գիրքը պատրաստ է եղել դեռևս 20-րդ դարի 50-ականներից, սակայն այն հասունացել է կես դար՝ ամռամբ լիանալու ու ամբողջանալու համար։

Իրականում «Հաջողություն, ամա՛ռ»-ը «Խատուտիկի գինի» վեպի շարունակությունն է՝ լույս տեսած կես դար առաջ: Ես այն ժամանակ ձեռագիրը բերեցի հրատարակչություն ու լսեցի. «Դե չէ, էս ծավալը ոչնչի պետք չի: Բերեք տպենք առաջին իննսուն հազար բառն առանձին հրատարակությամբ, իսկ ինչ կմնա, կթողնենք լավագույն ժամանակների համար, թող հասունանա հրատարակության համար»: Ամբողջական տեքստի բավականին հում, անմշակ տարբերակը ի սկզբանե վերնագրել էի «Անմոռանալի կապույտ բլուրներ»: Այն հատվածի  սկզբնական խորագիրը, որ հետագայում դարձավ «Խատուտիկի գինի», «Ամառային առավոտ, ամառային գիշեր» էր: Սակայն հրատարակիչների կողմից մերժված այս գրքի անվանումը ծագեց իսկույն՝  «Հաջողություն, ամա՛ռ»:

Ռեյ Բրեդբըրի  «Հաջողություն, ամա՛ռ» (Հետգրություն)

ԿԱՐԴԱԼ «ՀԱՋՈՂՈւԹՅՈւՆ, ԱՄԱ՛Ռ»

Թարգմ․՝ Ա․ Վերանյան

Խմբ․՝ Ա․ Սարգսյան

Համացանցում մասնակի կամ ամբողջությամբ տարածելու դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ Է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog

2021-02-21

«Արգելված» Բրեդբըրի №2 (16+)

 

Իմաստնության գաղտնիքը


Սենյակը նման էր մեծ, տաք օջախի, որը լուսավորվում էր անտեսանելի կրակով ու միևնույն ժամանակ հարմարավետ էր։  Բուխարու մեջ ծուլորեն նարնջագույն աչուկներով մխում էին մի քանի թաց գերաններ։ Այս պատերի մեջ դանդաղ տարածվում էր, լռում ու նորից տարածվում էր երաժշտությունը։ Հեռավոր անկյունում վառվում էր միակ կիտրոնագույն լամպը, և պատերը ներկում էր դեղին, ամառային գույներով։ Անթերի հարթեցրած հատակափայտը փայլում էր մութ գետի պես,  և նրա մակերևույթի վրա  ասես լողում էին գորգերը, որոնց խավը հիշեցնում էր էր հարավամերիկյան վայրի թռչունների՝ փայլող ջունգլիների կապույտ, սպիտակ ու  կանաչ լույսերով։ Սպիտակ ճենապակյա ծաղկամանները, որ լի էին նոր կտրված ջերմոցային ծաղիկներով, անխռով բացավառվում էին սենյակի չոր փոքրիկ սեղանների վրա։ Բուխարու վերևում մի երիտասարդի լուրջ դիմանկար նայում էր նույն գույնի աչքերով, ինչ որ կերամիկան՝ մուգ կապույտ, խելամիտ ու կենսական ուժով լի։

2021-02-06

Նադեյա Յասմինսկա «Զեֆիրային նշաններ»

 

Երբեմն քեզ կտոր-կտոր եղած ես զգում։ Բայց եթե պատկերացնես, որ կյանքը գեղադիտակ է, ապա հենց կտորներից են ամենից զարմանալի նկարներն ստացվում։

©Նադեյա Յասմինսկա


Թեթև ու եթերային, պարզ ու առօրյա իմաստությամբ, խորհուրդներով, զվարճալի պատմություններով լի այս գիրքը ընթերցողի դեմքին ժպիտ կառաջացնի։ Դու, ընթերցո՛ղ, մերթընդմերթ կթափահարես գլուխդ ու կժպտաս՝ մտքումդ կրկնելով․ «Ա՛յ այս մեկը կարելի է մտապահել»։ Ցուրտ ու ցեխոտ եղանակին նման գրքերը ջերմացնում են մարդկանց հոգիները իրենց հումորային ջերմությամբ, ինչպես սիրելի մեկի հետ կայացած զրույցը։

Աշխարհը լի է փոքրիկ հրաշքներով։ Եվ միայն մեզնից է կախված, թե դրանցից քանիսը մենք կտեսնենք, թե ամենասովորական օրվա ընթացքում որքա՜ն կախարդական մանրուքներ կժպտան մեզ ի պատասխան։

Նո՞ր նշաններ մոգոնել։ Հարմարեցնե՞լ հին նշանները մեզ։ Հը՛մ, հեշտից էլ հեշտ է։ Չէ՞ որ միայն մեր վերաբերմունքից ու հայացքից է կախված մեր տրամադրությունն ու օրվա պարունակությունը։


ԿԱՐԴԱԼ «Զեֆիրային նշանները»

Թարգմանությունը Արման Վերանյանի։

Համացանցում մասնակի կամ ամբողջությամբ տարածելու դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ Է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog



2021-01-08

Սթիվեն ՔԻՆԳ «Տանել չեմ կարողանում երեխաներին»

 


 

Միսս Սիդլին տարրական դասանների ուսուցչուհի էր։

Փոքրամարմին կին, ով ստիպված էր լինում կանգնել ոտնաթաթերի վրա, որպեսզի ինչ-որ բան գրի գրատախտակի վերին անկյունում, ինչն էլ անում էր հենց հիմա։  Նրա թիկունքում երեխաներից ոչ մեկը չէր քրքջում ու չէր շշնջում ու  թաքուն կոնֆետ չէր ուտում՝ թաքցնելով այն բռունցքի մեջ։ Նրանք շատ լավ էին ծանոթ միսս Սիդլիի մահացու բնազդներին։ Միսս Սիդլին միշտ կարող էր ասել, թե ով է մաստակ ծամում վերջին շարքում նստած, թե ում գրպանում պարսատիկ կա, ով է զուգարան գնալու համար ձեռք բարձրացրել, որպեսզի այնտեղ բեյսբոլի քարտեր փոխանակի։ Նա միշտ բոլորի մասին ամեն ինչ գիտեր, ինչպես Բարձրյալը։

Նրա մազերը սպիտակում էին, և կորսետը, որով նա փորձում էր փրկել իր թուլացող ողնաշարը, ակնհայտ երևում էր նրա հագուստի բարակ գործվածքի տակից։ Փոքրամարմին, հիվանդոտ կին՝ ծակող հայացքով։ Այնուամենայնիվ, նրանից վախենում էին։ Նրա լեզվի մասին դպրոցում առասպելներ էին շրջում։ Երբ նա հառում էր հայացքը մեկի վրա, ով ծիծաղում էր կամ շշնջում, անգամ ամենից պինդ ոտքերը թուլանում էին։

Այժմ գրելով բառերը, որոնց ուղղագրությունը պետք է այսօր ստուգեր, նա մտածում էր այն մասին, որ իր երկար մանկավարժական գործունեության հաջողությունը կարելի է արտահայտել այս սովորական առօրյա գործողությամբ․ նա շատ հանգիստ կարող էր շրջվել թկունքով դեպի դասարանը։

2020-12-31

Նադեյա Յասմինսկա «Մի ամանորյա գիշեր»

 

Բելոռուս հեղինակ Նադեյա Յասմինսկայի ևս մեկ մանկապատանեկան ստեղագործություն արդեն հայերեն։ Նրա «Մի ամանորյա գիշեր» պիեսը մանուկների համար նոր կողմով կբացահայտի Նոր տարին, ցույց կտա, թե ինչ կա վարագույրից այն կողմ, կսովորեցնի հավատալ, պայքարել, սիրել․․․

Այս գեղեցիկ ստեղծագործությունը արդեն երկար ժամանակ է՝ թարգմանված էր ու սպասում էր իր ժամին։ Եվ այսօր՝ հրաշքներով լեցուն այս գիշեր, որոշեցի նվեր անել բոլորին և առաջին հերթին ինձ։

Պիսեսը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ։

Պիսեսն ամբողջությամբ կամ մասամբ համացանցում տարածելու դեպքում պարտադիր է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog։



2020-12-17

Արման Վերանյան «Պարտապանը»

 

Տիկին Արուսը եզրագծին էր։

-Հա... է՜հհ։- Նրա հարևան Աշոտ հոպարն է։ Հավ-ճիվը թողած՝ եկել է ճանապարհելու երկար տարիների իր միակ ընկերոջ։- Դու էլ գնա, աղջի՛ Արուս, գնա, ազատվի էս դարդերից էլ, աշխարհից էլ։ Գնա՜, ինձ համար էլ տեղ պահի, հա՜-հա՜,- ոչ էն է հազում էր, ոչ էն է ծիծաղում Աշոտ հոպարը։

Իսկ տիկին Արուսը եզրագծին էր։ Թվում էր՝ դեռ պատրաստ չի, չի ուզում գնա։ Դեռ կյանքին կապող թելեր ուներ։ Ախր թելերս էլ մի թելեր լինեին։ Անգամ հիմա՝ տախտակ մարմինը անուժ էս մահճակալին գցած, նա շարունակում էր երազել։ Շարունակում էր մտածել, թե որտեղ է իր կյանքում սխալվել, որ մի շրջադարձին ճիշտ կողմ չի թեքվել, երբ է բարկացրել Աստծուն, որ հիմա էս օրին հասնելով՝ մի բաժակ ջուր տվողը հարևան Աշոտն է՝ խելառ բիձեն, որ որքան խելառ էր, էնքան էլ մաքուր սրտի տեր էր։ Ուզում է հիշել, թե ում ինչ վատություն է երբևէ արել, որ երբ վերևում հանդիպի Աստծուն, իսկ ինքը հավատում է, որ հանդիպելու է, չթողնի նրան բացի իր դավթարը, ինքը հատիկ-հատիկ ասի, մեղա գա, չոքերն ընկնի, խնդրի իրեն դրախտ գցի։ Չէ՜, թե Աստված մի քիչ նամուս ունենա, առանց իր խնդրելու էլ դրախտի դռները կբացի նրա առաջ։

2020-12-10

«Արգելված» Բրեդբըրի №1 (16+)


Փարիզը միշտ մերը կլինի[1]

 

Փարիզում հեղձուցիչ հուլիսյան գիշեր էր՝ կեսգիշերին մոտ․ ես պատրաստվում էի դուրս գալ ու շրջել քաղաքում․ դա իմ սիրած զբաղմունքն էր․ երթուղիս սովորաբար սկսվում էր Փարիզի Աստվածամոր տաճարի մոտից, ու երբեմն վերջանում էր Էյֆելյան աշտարակի մոտ։

Կինս ժամի իննից անկողին էր մտել, և երբ ես կանգնած էի դռան մոտ, նա ասաց․

-Որքան էլ ուշ գաս, պիցցա կբերես։

-Մի պիցցա․ տուն գալիս,- կրկնեցի ես ու դուրս եկա միջանցք։

Հյուրանոցից ես քայլեցի դեպի գետի մյուս ափը, դեպի Փարիզի Աստվածամոր տաճարը․այնուհետև ճանապարհին կանգ առա ու մտա Շեքսպիրյան գրախանութ, ապա շրջեցի Սեն-Միշել ճեմուղով՝ կանգ առնելով Les Deux Magots բաց սրճարանում, որտեղ Հեմինգուեյը, ավելի քան մի սերունդ առաջ, իր ընկերներին  գրապա, պերնո ու Աֆրիկա[2] էր հյուրասիրում։

Ես մի պահ նստեցի այնտեղ՝ նայելով փարիզցիների հոծ բազմությանը․ պերնո պատվիրեցի, հետո գարեջուր ու շարժվեցի դեպի գետափ։

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...