2017-07-08

Ռեյ Բրեդբըրի «Մարդիկ, որ յոթ ձեռք ունեն»

-Դա հանկարծակի չի լինում,- ասաց պապիկը:- Թոմի մոտ այն ուշանում է:- Քեզ մոտ ավելի վաղ է ի հայտ եկել և չի կորել մինչ այժմ: Հայտնագործություններ  ես անում, աչքերդ լայն բացած նայում ես, ոչինչ բաց չես թողնում, ներշնչում ես բույրերը, համտեսում ես դրանք: Ականջ ես դնում: Կեցցե՛ս, երբեք չդադարես: Մարդիկ այդ հատկությունը հաճախ են կորցնում, բայց նրանց հոգն էլ չէ: Դու նրանց մի՛ նայիր: Ինչ քեզ տրված է, դրանով անցիր կյանքիդ ճամփան: Ա՛յ, ինչպես ես: Ամեն օր այդպես եմ ապրում: Վերցնենք թեկուզ այս մարգագետինը կամ խատուտիկի գինին: Պետք է տեսնել, լսել, զգալ, հպվել, հոտոտել, զարմանալ և սիրել: Պարզի՛ր ձեռքերդ: Աստված դրանից քեզ յոթ հատ է տվել: Աջն ու ձախը, դրանց գումարած քիթը, բերանը, աչքերը, ականջները, մաշկը:

Ով դադարել է զարանալ, նա դադարել է սիրել, իսկ թե դադարել է սիրել, համարիր՝ չի էլ ապրում, իսկ ով չի ապրում, Դագլա՛ս, ընկե՛րս, ապա համարիր՝ մեռած է:

Պատմվածքը «Ամառային առավոտ, ամառային գիշեր» ժողովածուից է: Ռուսերենից թարգմանեց Արման Վերանյանը:

Комментариев нет: