Յուրաքանչյուր օրվանից հետո նա համբուրում, իր փոքրիկ ձեռքերով գրկում էր մորը՝ մեծ, ջերմ և բարի, հպվում էր հոր՝ կոշտացած, ծխախոտ և ամենատարբեր մեխանիզմներ բուրող այտին, ապա վազում էր լոգարան, կանգ էր առնում այնտեղ` ասես կախարդված, գաղտնի նամակը ձեռքին, պատրաստ այն ճանապարհ դնելու: Նամակում գրված էր. «Սիրելի՛ Ջրահարս, ես Թոմ Սփոլդինգն եմ, ապրում եմ Իլինոյիս Նահանգի Գրինթաուն քաղաքում, Սաութ-Սենթ-Ջեյմս փողոցի 11 տանը, և... »
Հիմա նա կքաշի զուգարանի ջուրը: Սրընթաց հեղեղը՝ սառը և մաքուր, թնդյունով
կհոսի ներքև կղմինդրե ջրատարով: Վերջին
պահին նա կնետի գաղտնի նամակը անհետացող գետի մեջ: Հոսքը շուտով կկադարի: Լռություն
կտիրի: Երկտողը կկորչի: Նա մի քիչ էլ կկանգնի մտածկոտ. նամակն արդեն ճանապարհին է,
լողում է դեպի ծովը: Այժմ կարելի է գնալ քնելու: «Հետաքրքիր է, ջրահարսն արդեն
կարդո՞ւմ է նամակը»,-մտածում էր նա՝ անկողնում պառկած: Ա՜յ թե իմանար:
Պատմվածքը «Ամառային առավոտ, ամառային գիշեր» ժողովածուից է: Թարգմանությունը ռուսերենից և անգլերենից Ա. Վերանյանի:
Комментариев нет:
Отправить комментарий