-Դագլաս,-ասաց
պապը,- դու պետք է շտապ սովորես տեսնել ցանկալիի և իրականության տարբերությունը, տարբերել մեր գլուխը մտցրածը իրականում գոյություն ունեցողից: Միայն այդժամ կհասկանաս, տղա՛ս՝ ինչ ակնկալել կյանքից: Կտեսնես կյանքն առանց չափազանցությունների: Դա ամենևին չի նշանակում, թե պետք է լինել ցինիկ, ով երազանքները իր մտքի մութ խորշերում է թաքցնում, իսկ հետո ջղայնանում է ողջ աշխարհի վրա: Եվ սկեպտիկ լինելն էլ պարտադիր չէ: Անգամ չգիտեմ՝ ինչպես լավագույնս ձևակերպեմ: Պետք է ուղղակի այնպիսին մեծանալ, ով աշխարհին բաց աչքերով է նայում և չի խաբվում: Այդ դեպքում անգամ մարդկային դավաճանությունը ոչ ավելին, քան զավեշտալի կթվա: Երբ հասկանաս, որ մարդու էության մեջ միշտ չարի մի մասնիկ կա, քեզ համար ավելի հեշտ կլինի դիմակայելը:
Պատմվածքը «Ամառային առավոտ, ամառային գիշեր» ժողովածուից է: Ռուսերենից թարգմանեց Արման Վերանյանը:
Պատմվածքը «Ամառային առավոտ, ամառային գիշեր» ժողովածուից է: Ռուսերենից թարգմանեց Արման Վերանյանը:
Комментариев нет:
Отправить комментарий