Քեզ բանտել եմ իմ բիբերի լազուրներում,
Վանդակներ եմ գծել թարթիչներովս.
Արևին եմ դարձրել քեզ բանտակից,
Որ դու մենակ չմնաս, արև՛ս:
Վանդակներ եմ գծել թարթիչներովս.
Արևին եմ դարձրել քեզ բանտակից,
Որ դու մենակ չմնաս, արև՛ս:
Քեզ բանտել եմ ամենաջերմ հայացքներում,
Որ չմրսես երբեք, մրսկա՛նս,
Բիբերս են սակայն ջրառվել շողերից.
Դու ճողոպրել ես իմ հալոցքներում:
Որ չմրսես երբեք, մրսկա՛նս,
Բիբերս են սակայն ջրառվել շողերից.
Դու ճողոպրել ես իմ հալոցքներում:
Քեզ բանտել եմ ոսկե վանդակի մեջ,
Բայց դու թռչուն չէիր, դու չղջիկ էիր մի
Որ ամեն անցքից դուրս սողալ գիտի
Ու սուզվել գիտի ամեն անցքի մեջ:
Բայց դու թռչուն չէիր, դու չղջիկ էիր մի
Որ ամեն անցքից դուրս սողալ գիտի
Ու սուզվել գիտի ամեն անցքի մեջ:
Քեզ ես բանտել էի կապույտ լեռների,
Անտակ, անկշիռ, խոր վիհերի մեջ,
Բայց դու ջրվեժվել, գահավիժել էիր,
Ու լճակ դարձել խոր-խոր վիհի մեջ:
Անտակ, անկշիռ, խոր վիհերի մեջ,
Բայց դու ջրվեժվել, գահավիժել էիր,
Ու լճակ դարձել խոր-խոր վիհի մեջ:
Ու հիմա պարտված բանտապանի պես,
Դատի մատնված հանցապարտի պես
Ինքս եմ չափում ոտքերիս փոքրիկ երկարությունով
Քո տված բանտերի հատակները ծով:
Դատի մատնված հանցապարտի պես
Ինքս եմ չափում ոտքերիս փոքրիկ երկարությունով
Քո տված բանտերի հատակները ծով:
Комментариев нет:
Отправить комментарий