2016-03-24

Հանուն ինձ, հանուն քեզ, հանուն գալիքի...

Արի կանչենք իրար
Ես կդառնամ շեփոր
Կշեփորահարեմ գնացած ճամփիդ
Ակունքում կանգնած:
(Բայդ դու չես լսի):

Արի գտնենք իրար
Ես կդառնամ քարտեզ
Իսկ դու գրավիր ողջ Ամերիկան.
Եղածն ի՞նչ է որ...
Մի հողակտոր՝
(Հանուն ինձ
Հանուն քեզ
Հանուն գալիքի):

Ու թե գտնենք, բաց չթողնենք
Ու թե սիրենք, կուլ չգնանք
Ժամանակի, տարածության
Հուր-երախին,
Քարտեզների ու շեփորի
Կույր-նվագին:

Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...