Նկարիչը հինգ
գույն ուներ
քաղաքը ներկելու համար. երկուսը ներկայից, երկուսն ապագայից և միայն մեկն
էր ճարել
անցյալից:
Ներկայի գույները զգացմունքներ չէին
արթնացնում Նկարչի
մեջ, նրանց երանգները միատոն
մոխրագույն էին՝
թաթախված մշուշի
հաստ շերտերի մեջ։ Ապագայի գույներից Նկարիչը վախենում էր։ Ապագան պատված
էր սևով
և կարմրով։ Ամենուր կոտորած էր ու անտարբերություն։ Ապագան
քայլող դիակների տարերքն էր։
Իսկ Անցյալն այնպե՜ս հարազատ էր ու բարի, այնպես գգվող
ու կանչող։
Եվ նկարիչը որոշեց մոտեցնել մարդկանց իրենց
ակունքներին ու ներկեց քաղաքը
անցյալով, բայց մարդիկ անցնում էին ներկածների մոտով դժգոհ
դեմքով ու ապագայի զոմբիացած հայացքներով:
Նկարիչը սարսափեց։ Ապագայի մեխանիզմն ար-դեն գործի
էր դրվել
ներկայի հանգչող օրերում։ Նկարիչը հասկացավ ՝քաղաքը կորցրել է իր անցյալի դեմքը եվ շուտով կկորցնի մարդկանց․․․
Գործընթացն անդառնալի էր․․․
Комментариев нет:
Отправить комментарий