2015-10-18

Քաղաքային քրոնիկներ:Բանաստեղծություն երկրորդ

Երկաթգծերի հավերժ խլացնող
Խրխնջյունի մեջ
Կյանքն է բաբախում։
Հոգոց է հանում գնացքը՝
Բողոքում է լուռ
Բայց անվրդով է նրա հայացքը։

Ու դեռ շարունակ պիտի բաբախի
Սիրտը քաղաքի՝
Գնացքը դժգոհ,
Ու դեռ մարդկային հոսքից խելագար
Պիտի վրնջա
Գնացքը խռով։


Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...