2014-03-09

Մի հեգնիր երբեք...

Մի՜ հեգնիր երբեք
Քեզ շատ սիրելու իմ թուլությունը:

Քո ամեն բառից,
Ամեն շշուկից,
Ամեն հայացքից
Կյանքն այնքա՜ն հեշտ է:

Մի հեգնիր երբեք
Քեզ հևոցի պես
Մեջս պահելու իմ թուլությունը...

Ու հենց այն պահին,
Երբ արդեն անցնի
Ժամանակի հետ
Ջրում նոսրացած
Համբերությունս,

Դու ոչ ափսոսա
Ու ո՛չ էլ հեգնիր քո ափսոսանքը:

Քրիստինե Բեժանյան

Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...