Փոթորկված հոգուս միակ դու կա՜նչ,
Արի՛, ինչու՞ ես էլ ալեկոծվում
Քո աղջկական համառության մեջ:
Արի՛,ու գուցե փոթորիները
Իջնեն հատակը անհուն ծովերի:
Ծառերի կատարը գետնին խոնարհող
Վայրագ քամու հետ
Արի վերստին:
Արի՛, ու գուցե քամիները այդ
Հնազանդ դառնան մարդու ափի մեջ:
Շող-արեգակի շլացնեղ փայլին
Հեծած վար իջիր
Անտառը մթին:
Իջի՛ր,ու գուցե անտառները այդ
Պսպղան լույսով արեգակնային:
Արի՛, ինչու՞ ես էլ ալեկոծվում
Քո աղջկական համառության մեջ:
Արի՛,ու գուցե փոթորիները
Իջնեն հատակը անհուն ծովերի:
Ծառերի կատարը գետնին խոնարհող
Վայրագ քամու հետ
Արի վերստին:
Արի՛, ու գուցե քամիները այդ
Հնազանդ դառնան մարդու ափի մեջ:
Շող-արեգակի շլացնեղ փայլին
Հեծած վար իջիր
Անտառը մթին:
Իջի՛ր,ու գուցե անտառները այդ
Պսպղան լույսով արեգակնային:
Комментариев нет:
Отправить комментарий