Ինձ ասացիր՝ սերդ չափեմ օվկիանոսով,
Բայց ես գտա լոկ բաժակ ջուր,
Ինձ ասացիր՝ սերդ չափեմ ամպով անեզր,
Բայց այն ցնդեց,զուր էր,իզուր:
Ինձ ասացիր՝ սերդ չափեմ ամպով անեզր,
Բայց այն ցնդեց,զուր էր,իզուր:
Հավաստեցիր, թե սիրում ես տարին բոլոր,
Բայց ամեն օր դու ապրեցիր անիծելով,
Հավատցի, թե կյանքը քո իմն է լրիվ,
Բայց օրն ի՞նչ է՝ ափսոսացիր՝հեռանալով:
Ես ասացի՝սերս չափիր իմ՝քո մասին մտածմունքով,
Դու ի զորու չեղար միտքս թափանցելու,
Ես խնդրեցի սերս չափել քեզ նվիրած իմ օրերով,
Դու ասացիր, թե հաշվի մեջ ես թերանալու:
Ու մենք այսպես սեր չափելով,
Կշիռ տալով,
Քաշ քաշելով,
Սեր փնտրելով,
Ո՛չ ապրեցինք սեր սիրելով,
Ո՛չ էլ կյանքում
Կյանք սիրելով:
Բայց ամեն օր դու ապրեցիր անիծելով,
Հավատցի, թե կյանքը քո իմն է լրիվ,
Բայց օրն ի՞նչ է՝ ափսոսացիր՝հեռանալով:
Ես ասացի՝սերս չափիր իմ՝քո մասին մտածմունքով,
Դու ի զորու չեղար միտքս թափանցելու,
Ես խնդրեցի սերս չափել քեզ նվիրած իմ օրերով,
Դու ասացիր, թե հաշվի մեջ ես թերանալու:
Ու մենք այսպես սեր չափելով,
Կշիռ տալով,
Քաշ քաշելով,
Սեր փնտրելով,
Ո՛չ ապրեցինք սեր սիրելով,
Ո՛չ էլ կյանքում
Կյանք սիրելով:
Комментариев нет:
Отправить комментарий