2016-01-16

20 հետաքրքիր փաստեր

1-Երբ երիզորդը սնունդ չի գտում, ուտում է ինքն իրեն:
2-Աշխարհի ամենահարուստների ցուցակը գլխավորող երեք հոգու հարստությունը միասի հավասար է աշխարհի 40 աղքատ երկրների պետական բյուջեին:
3-Արագության համար ամենամեծ տուգանքը 174,000 եվրոն է:
4-Միջինում մարդ տարվա ընթացքում զուգարան է գնում 2500 անգամ:
5-Թուրքիայում ազգանունը մտցվել է միայն 1935 թվականից:
6-Նոր Զելանդիայում մարդկանցից 15 անգամ ավելի ոչխար կա:
7-1983 թվականին Վատիկանում ծնունդ չի գրանցվել: Սա բացառիկ դեպք է երկրի պատմության մեջ:
8-Մոլորակի 2/3 մասը իսկական ձյուն չի տեսել;
9-Մադրիդի կենտրոնում հյուրանոց է կառուցված աղբից:
10-Հասուն խոզը 1 կմ կարող է վազել 5 րոպեում:
11-Կատունքերը քաղցր համը չեն զգում:
12-Նուդիստների (նրանք, ովքեր կողմնակից են մերկ մարմիններին) սիրելի սպորտաձևը վոլեյբոլն է:
13-Համբուրգում գոյություն ունի մանկապարտեղ տղամարդկանց համար:
14-Կանանց սիրտը ավելի արագ է բախում, քան տղամարդկանցը;
15-Նապաստակներն ու ճագարները իրար հետ չեն զուգավորվում:
16-Կոկա-կոլայի գաղտնի բաղադրիչը կոչվում է Merchandise X7:
17-Խոզերը չեն կարող նայել երկնքին:
18-Ֆիլոֆոբիան սիրելու վախն է:
19-Էլեկտրոնային նամակների մոտ 90%ը սփամներ են:
20-Աշխարհի 50 ամենաբարձր գագաթները գտնվում են Ասիայում:

2016-01-09

Խորիմաստ պատմվածքներ բաղկացած 6 բառից (թարգմ. անգլերենից)


1- Դուք սխալվել եք,-պատասխանեց ծանոթ ձայնը:
2-Ուղևորնե՛ր, ձեզ հետ խոսում է ոչ կապիտանը:
3-Ես հանդիպել եմ հոգեհարազատ մարդու, իսկ նա՝ ոչ:
4-Վաճառում եմ օդապարիկ, երբեք չի օգտագործված, փոքր-ինչ կեղտոտ է:
5-Սա մեր ոսկե հարսանիքն է: Սեղան մեկ հոգու համար:
6-Այսօր ես կրկին պարզեցի իմ ինքնությունը մորս:
7-Ճանապարհորդը դեռևս ազդանշաններ էր տալիս, երկիրը՝ոչ:
8-Ես տուն վարդեր բերեցի: Բանալիները չհամընկան:
9-Մայրս սովոերցրեց ինձ ածիլվել:
10-Կատրված դիմապակու վրա գրված էր՝ նորապսակներ:
11-Մեր ննջարանը: Երկու ձայն: Ես թակում եմ դուռը:
12-Ես թռա, բայց հետո մտափոխվեցի:
13-Իմ արտացոլանքը հենց նոր աչքով արեց ինձ:
14-Ներեցեք, զինվոր, մենք կոշիկը զույգով ենք վաճառում:
15-Երևակայում էի ինձ մեծահասակ: Մեծացա: Կորցրի երևակայությունս:
16-Անծանոթներ: Ընկերներ: Լավագույն ընկերներ: Սիրեկաններ: Անծանոթներ:
17- Բժիշկը փրկեց հիվանդին: Հիվանդը շնորհակալություն հայտնեց Աստծուն:

2015-12-18

Զորյանը Նար-Դոսի ամաչկոտության մասին




Ասի, որ համեստ էր, բայց դա սովորական համեստություն չէր, այլ տարօրինակ մի երևույթ. ամաչում էր անգամ նոր զգեստը և նոր կոշիկը հագնել անմիջապես. նախ տալիս էր եղբորը կամ եղբոր որդուն, որ հագնեն միառժամանակ, մինչև որ կանցներ նրանց փայլն ու ճռճռոցը:
Ինչպես գրականության մեջ, այնպես էլ կյանքում տանել չէր կարողանում պոռոտ ու ճռճռան բաներ: Սիրում էր «պարզին վսեմությունը»:
Երբ իր գրվածքները գովում էին մոտը, կարմրում էր, ամաչում և խոսք չէր գտնում ասելու: Համեստ էր այն աստիճան , որ չէիր ուզում հավատալ, թե այդ մարդը թիֆլիսեցի է՝ սրախոս լոթիների ու կենսուրախ մոքալաքների հայրենակիցը: Ավելի շուտ թվում էր՝ հանկարծ լուսավորականության կենտրոն ընկած գյուղական մի անհամարձակ ուսուցիչ:
«Պայքար» վեպը վաղուց պատրաստ էր, և միջոց չուներ տպագրելու: Առաջարկում, խորհուրդ էին տալիս , որ հանձնի Հրատարակչական ընկերություն: Ամաչում էր: Քսանհինգ տարվա գրողի ստաժ ունեցող հեղինակն ամաչում էր ձեռագիրը տանել Հրատարակչական ընկերություն:
-Ես ինչպե՞ս տանեմ, թե գրվածքս տպեցեք…Ծը, անհարմար է:
-Տվե’ք մի ուրիշի, թող նա տանի…
-Է, կընդունե՞ն որ…
-Ի՞նչ եք ասում, պարոն Նար-Դոս, ձեր վեպն էլ, որ չընդունեն, ո՞ւմը պիտի ընդունեն:
-Ես ի՞նչ գիտեմ,-ուսերը վեր էր քաշում նա:

Այստեղ կար, իհարկե, և այն երկյուղը, որ կարող են հանկարծ մերժել, և նա չէր ուզում, որ այդպիսի դառնության ենթարկեր իրեն, որովհետև այդ ժամանակ Հրատարակչականի տեր ու տնօրենները մարդիկ էին, որոնց հետ ո’չ ծանոթ էր, ո’չ էլ հարաբերություն ուներ:

Нельзя же так, в самом деле...,-Տերյանը Թումանյանի մասին



Ապրիլի սիզբն էր: Վահան Տերյանը Պետերբուրգից Թիֆլիս եկավ և մեկնեց Գանձա՝ հոր թաղմանը: Գանձայից վերադառնալով, Թիֆլիսում մնաց մեկ ամսից ավելի : Հաճախ էր լինում հայրիկի մոտ: Գրողների ընկերության երեկույթները ոգևորությամբ շարունակվում էին: Տերյանը գոհունակությամբ ներկա էր լինում այդ երեկույթներին: Միայն թե ափսոսում էր հայրիկի կորցրած ժամանակը: Նրան դուր չէր գալիս, որ հայրիկն էր երեկույթ կազմակերպում, բացման խոսք ասում, մանավանդ, երբ երեկույթի ժամանակ տեղից վեր էր կենում և ուշացած պատվավոր հյուրերին աթոռ առաջարկում կամ նման մանր բաներով զբաղվում: Տերյանը բարկանում էր. «Իվան Ֆադեյիչը ամեն օր չպետք է քաղաքում երևա, ամեն երեկույթի գա, հասարակության մեջ լինի, խոսի, ամեն բան անի, ամենքի համար վազվզի: Նա իրեն թանկ պիտի պահի, մեկ-մեկ պիտի երևա, էն էլ կառքով: Он должен иметь особый выезд, պրոսպեկտով մի անգամ անցնի, որ ժողովուրդը նրան հեռվից տեսնի во весь рост, տեսնողը փողոցում կանգնի, մատով ցույց տա, ասի՝  Հովհաննես Թումանյանն է անցնում: Нельзя же так, в самом деле...»:
Հայրիկին էլ էր ասում, որ իրեն թանկ պահի, ժամանակը գնահատի, գրականությամբ պարապի: Հայրիկը ծիծաղում էր, ձեռքը թափ տալիս սովոր շարժումով և ասում. «Դատա՛րկ բաներ ես ասում, Վահան, էսպե՛ս է լինելու մեր կյանքը...»

Նվարդ Թումանյանի <<Հուշեր և զրույցներ>> գրքից

Պ. Սևակ: Թումանյանն իմ պապն է



 
Պարույր Սևակը Թումանյանի մասին հոդված է գրում, որտեղ ասում է. «Ուզում եք Թումանյանին Աստված հռչակեք, կհամաձայնեմ, իսկ մեծ բանաստեղծ՝ երբե՛ք»:
Ճանաչված քննադատներից մեկն էլ, չհամաձայնելով Սևակի որոշ թեզերին, պատասխան հոդված է գրում: Հոդվածը չի տպագրվում, բայց Սևակը այն կարդում է: Իսկ արձագանքը լինում է հետևյալը.
- Ուրեմն դու ցանկանում ես Թումանյանին պաշտպանել ինձնի՞ց, ինչպե՞ս կարող է տգետը որևէ մեկին, այն էլ մեծին պաշտպանել: Հովհաննես Թումանյանը իմ պապն է, իսկ քո տատի նույնիսկ սիրեկանը չէ...

Աղբյուրը՝ armgrak.info

2015-12-11

13 տերմին, որ կարող ենք փոխառել կամ փոխառել ենք անգլերենից

Սիկվել (անգլ. Sequel [siːkwəl], լատ. sequo`շարունակում եմ) – գիրք, կինոնկար կամ ցանկացած այլ ստեղծագործական պատմություն, որը փաստացի իրենից ներկայացնում է այլ ստեղծագործության շարունակությունը: Սիկվելների հատուկ խումբ են կազմում «հոգևոր սիկվելները», որոնք որևէ ստեղծագործության ուղղակի շարունակությունը չեն, բայց միևնույն ժամանակ հաշվի են նստում մի շարք նույն հասկացողությունների և գաղափարների հետ, ինչպես և դրանց նախորդող ստեղծագործությունները:

Պրիկվել (անգլ. Prequel, ստեղծված pre-(մինչ) նախածանցի և sequel բառի համադրմամբ)- Ստեղծագործություն, որը ժամանակագրական կարգով նկարագրում է իրադարձություններ՝ կատարված մինչև հիմնական ստեղծագործությունը: Պատկերացրեք վեպ, որը գրված է ոմն հերոսի մասին, և նկարագրում է համաշխարհային 2-րդ պատերազմի տարիները: Հետո հեղինակը գրում է մեկ այլ գիրք, որտեղ ցույց է տալիս նույն հերոսին արդեն մինչպատերազմական տարիները(հենց դա էլ կոչվում է պրիկվել):

Ինտերկվել (անգլ. Interquel, inter(միջև)+sequel)- գեղարվեստական գործ, ստեղծագործություն, որի իրադարձությունները տեղի են ունենում մինչ այդ լույս տեսած այլ ստեղծագործությունների միջև: Այդ կերծ ինտերկվելը մի ստեղծագործության համար դառնում է սիկվել, մյուս ստեղծագործության համար պրիկվել:

Միդկվել (անգլ. Midquel, middle(կես, մեջտեղ)+ sequel)- ֆիլմ, գիրք կամ ցանկացած այլ գեղարվեստական ստեղծագործություն, որտեղ զարգանում է նախորդ ստեղծագործությունների սյուժեն: Միդկվելի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն ժամանակագրորեն վերաբերում է հիմնական սյուժեյի ընթացքին, ի տարբերություն սիվելի, որը հաջորդում է հիմք-ստեղծագործությանը, և պրիկվելի, որը նախորդում է դրան: Օրինակ՝ «Բեմբի 2» անիմացիոն ֆիլմը, որը ցույց է տալիս գլխավոր հերոսի հասունացումը, ինչը չի ցուցադրված «Բեմբի» մուլտֆիլմում:

Տրիկվել–հանդիսանում է սիկվելի սկիվելը, այսինքն հաջորդական ստեղծագործություններից երրորդը: Օրինակ՝ «Ազատության 50 երանգները» գիրքը հանդիսանում է «Մոխրագույնի 50 երանգները» և «50 երանգով ավելի մուգ» գրքերի շարունակությունը:

Կվադրիկվել- հաճախ օգտագործվում է որպես բնութագրիչ ստեղծագործության 4 -րդ բաղադրիչի համար: Օրինակ՝ «Taxi 4» ֆիլը հանդիսանում է «Taxi» ֆիլմի կվադրիկվելը:

Սփին-օֆ (անգլ. spinn-off)- հանդիսանում է գեղարվեստական ցանկացած ստեղծագործության թեմաներից մեկի անջատված և դրա հիման վրա ստեղծված նոր թեմայի բնութագրիչ անունը: Սփին-օֆերը հիմնականում հաճախադեպ երևույթ են սերիալների դեպքում, օրինակ «Ֆլեշը»(The Flash) «Նետ» (Arrow) սերիալի սփին-օֆն է, «Առաջնածինները» (The Originals)՝ «Վամպիրի օրագրերը» (The Vampire Diaries) սերիալի:

Դիալոգիա- Բոլորիս քաջ հայտնի տրիոլոգիայի «ընկեր» տերմինն է, որով անվանվում են սյուժետային գծով իրար կապված երկու գեղարվեստական ստեղծագործությունները: Դրանից հետո «Տրիալոգիա», «Թեթրալոգիա», «Պենտալոգիա»(անգլերենում հաճախ փոխարինվում է «Քվինտետ» տերմինով), «Հեքսալոգիա», «Հեպտալոգիա» և այլն:

Կամեո (անգլ. cameo,  [ˈkæmioʊ])- Գեղարվեստական ցանկացած ստեղծագործության մեջ (Ֆիլմ, թատերական ներկայացում և այլն) որևէ էպիզոդիկ կերպար, որի ենթատեքստում կարելի է հասկանալ հանրաճանաչ որևէ մարդու:

Ռիմեյք (անգլ. remake, բառացիորեն՝ վերամշակում)- Հայտնի որևէ ստեղծագործության (հիմնականում՝ ֆիլեր, բազմասերիանոց կինոնկարներ) վերաթողարկում՝ փոխոխության ենթարկված սյուժեով և նոր ստեղծագործական անձնակազմով: Օրինակ՝ «Կապիտան Ամերիկա»(1944) ֆիլմը գրեթե ամեն երեսնամյակում ունի իր ռիմեյքը. 1979 թ. «Կապիտան Ամերիկա», 1990 թ. «Կապիտան Ամերիկա», 2011թ. «Կապիտան Ամերիկա: Առաջին Վրիժառուն»:

Քավըր-տարբերակ (անգլ. cover version): Երաժշտական հայտնի ստեղծագործության կատարում այլ խմբի կամ անհատի կողմից: Քավըր տարբերակը կարող է իր մեջ պահպանել օրիգինալ տարբերակից ինչ-որ մաս, սակայն դրան համադրվում է նաև նոր տարբերակը:

Ռեմիքս (անգլ. Re-mix)- երաժշտական ստեղծագործության տարբերակ՝ ձայնագրված օրիգինալ տարբերակից ավելի ուշ և ավելի ժամանակակից արանժիրովկայով: Հաճախ ռեմիքսը իրենից ներկայացնում է օրիգինալ կատարման տեմպը փոխած  տարբերակը, այդ պատճառով էլ հասարակությունը, ռեմիքս ասելով, անմիջապես մտածում է երգի «արագացված» տարբերակի մասին:

Հիատուս (անգլ. Hiatus)- Ցուցադրության դադար հեռուստատեսային որևէ կանոնավոր ծրագրի մեջ: Սա գովազդը չէ, այս դադարը կարող է տևել մեկ շաբաթից մինչև մի քանի ամիս: Օրինակ՝ ամերիկյան կաբելային հեռուստաալիքները դադարեցնում են իրենց ծրագրերը Ծննդյան տոներից առաջ և վերսկսում տոներից հետո կամ փետրվար ամսին: Սա կոչվում է ձմեռային հիատուս:

Աղբյուրը՝ https://ru.wikipedia.org

2015-12-10

Փերթ առ փերթ՝ ամբողջություն (Մաս 1)

1.
Կարելի է ապրել անգամ օդ շնչելով,
Եթե միայն օդը ունի քո մարմնի համը իր մեջ,
Քո վարսերի, քո պարֆյումի իրեն ձգող բույրը ունի
Ու թե հանկարծ քո ՀԱ դարձած ՉԷ-ին վանող ուժը ունի:



2.
Սիրտս թողաած ձեռքերիդ մեջ
Գնում ես ես, որ կարոտես,
Էլ չեմ գալու, խաղերին վերջ,
Սերես տուժեց , տանջվելուն վերջ...

3.

Վերցրո՛ւ արևը, այն էլ ինձ պետք չէ,
Տա՛ր քո հետ ուր որ կամենաս գնալ,
Թող աչքերս էլ արև չտեսնեն,
Եթե Արևս այլևս ինձ հետ չէ:

4.
Թող մի վերջին անգամ նայեմ երեսիդ,
Անզգամ հայացքս պտտեմ շուրջդ:
Թող, թո՜ղ… ու գուցե ամեն ինչի վերջ,
Դառնա սկիզբը մի նոր վերջերի...

5.Հրաժեշտը, պարզվում է,
Դժվարին արվեստ է.
Կա կարգ ու կանոն,
Ու կան բնորդներ...
Միայն թե, գիտե՞ք,
Ունի թերություն...
Այն քանդակում չէ,
Քանդում է կյանքեր…



6.
Գնալուց հետո ես կմնամ
Քո աչքերի արևներում,
Քո աչքերի մոխիրներում,
Որ հողմազարկ կուրացրել են
Ինձ այսքան ամ:

7.
Կյանքի նատյուրմորտային
Գեղագիտության մեջ
Բոլորս մեր դերն ունենք,
Դիրքն ունենք...
Բոլորս մեր սիրածն ունենք
Ու մեզ սիրողն ունենք…

8.
Բաժան-բաժան արված,
Արյունի մեջ
Սիրտս դեռ խուլ թպրտոց է հանում:

Մերկացրո՜ւ դանակդ,
Սիրտս կարոտ է քո գթությանը…

9.
Ու թե հարյուր է,
Հազար չի դառնա,
Իսկ թե հազար է,
Դեռ քիչ է միլիոնից…

Բայց ի՞նչ է միլիոնը միլիարդի առաջ…

10.
Мне бы твою веру, что затаилась глубже в душе,
Мне бы сердце твое, что любить умеет как не кто другой,
И я может тогда бы стал живее, добрее,
И видел бы в людях то, что видать не дано...

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...