2013-10-22

Պրեմիերաներ:Լիլու և Ռուզաննա Անդրեասյան

Հայկական show busines-ը վերջերս ակտիվացել է,և հաճախակի են դարձել տեսահոլավակների թողարկումները:Այս անգամ մի քանի օրվա կտրվածքով իրար հետևից նոր տեսահոլովակ թողարկեցին Ռուզաննա Անդրեասյանն ու Լիլուն:Վայելեք տեսահոլավակները և թողեք ձեր գնահատականը:

Ռուզաննա Անդրեասյան-Հեյ նա նա




Լիլու-Սիրտը իմ



2013-10-19

Սպասումը նվիրում է.../by Քրիստինե Խալաթյան /

 Ես չեմ հոգնել սպասելուց,
Սպասումը նվիրում է,

Սպասումը լուռ անհատակ
Կործանում է,
Սպասումը որոնում է,
Սպասումը քեզ տեսնելու
Հաղթանակի բերկրություն է,
Սպասումը մոլորում է,
Իսկ հետո էլ ինքդ քեզնից
Նեղանալու հատուցում է,


Սպասումը շատ նման է
Այն ճոպանին, 
Որ կապել են ու ցած գցել
Մեծ կամրջից
Ու դու պիտի վախից գոռաս`

          Հաճելի է....         





Սպասումը անջրպետ է,

Կամ կամուրջ է անջրպետին,
Կամ այն տեղը, 
Որտեղ վերջում ասիր`
Հաջող...
Շատ գրեցի, հիմա կարդա ու որոշի
Սպասում եմ, թե մեկնում եմ
Վերադարձի....

  

                                                                                                    

2013-10-18

Սիրտս գրկողը նեղը սիրուդ....




Դու էլ հագուստի նման ես, գիտե՞ս,
Ցրտերը անցան,ու թեթևացած 
Սիրտս մերկացրի քո ճնշող նեղից:

Միայն թե ոչ մի հանգուստ չեն նետում,
Մինչ նորը չլինի:
Իսկ եղանակը քեզ չի էլ հարցնում,
Նորը ունես դու ,թե հինը պիտի
Պահարանից քո վերստիին դառնա 
Ու իր նեղությամբ սիրտդ մամլի:

Դու այն հագուստն ես,որ ինչքան էլ հին,
Բայց հարազատ է,սիրելի սրտին...

Բարի ճանապարհ...



Բարի ճանապարհ կարող եմ մաղթել,

Միայն թե ճամփան այդ պետք է քեզ բերի
Աշխարհից խռոված սրտիս դռները:



Անկարող եմ ես ինքս ինձ խաբել,
Քեզանից պարտվել ,
Ու նույն ժամանակ 
Քո հաղթանակի 
Գույներով ապրել:

Բարի՛ ճանապարհ..
Ու թո՛ղ ճամփան քո հաղթական լինի,
Իսկ իմ պարտության հատուցումը թող
Գալուստդ լինի...

2013-10-15

Գարեգին Նժդեհ ֆիլմը դիտեք մեր բլոգում:Հաճելի կինոդիտում


Հատված 1-ին

Հատված 2-րդ
Հատված 3-րդ
  
Հատված 4-րդ
Հատված 5-րդ

Մոնա Լիզա:Դաժան photoshop-ի անխնա զոհը.Մաս 3-րդ-20 նկար



 Մշակութային վանդալիզմի ամենավառ փաստը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Այսպիսի ծաղրածուությունները պետք է պատժելի դարձնել:
Այսպիսով՝ Մանա Լիզա:Դաժան photoshop-ի անխնա զոհը 3:















    





                      




Ընտրությիւնը ընտրութեանց

Քեզ անբախտ  ասե՞մ,թե ուղղակի տառապյալ,
Ա՜խր դու ինքդ ես այսհերթ մեղավոր.
Չէ՛ ,չկա՛,հասկանու՞մ ես, չկա պատճառ,
Ու մեղքն էլ քոնն է,չկա տարբերակ:

Երկար գթացի,սիրեցի,բայց ի՞նչ
Ո՞ւր հասցրեց մեզ իմ կույր սերը,
Քիչ մնաց ես ինձ ցավից սպանեմ,
Բայց ցավալի էին առավել քո տված մահերը:


Պատրաստ էի քեզ հետ գնալ մինչև վերջ,
Իսկ վերջ ասածս անվերջությունն է...
Իսկ դու պատրաստ չէիր լոկ մի ընտրության,
Ընտրություն ասածդ էլ անհայտի մեջ է:

Դե ինչ, տառապի՛ր,ինքնակեղեքվի՛ր,
Ընտրի՛ր նրան, որ անհայտի մեջ է,
Բայց վաղը խոսք տուր չվերադառնալ,

Երբ պարզվի, որ սխալը քո մեջ է:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...