2015-10-09

Գովք գինու

Գինու դատարկ շշերի դիմաց
Նստել եմ հիմա,
Ու մթագնորեն երզում եմ,տե՛ս,
Կարծես ակամա:

Կերտում եմ քեզ երազներում
Ես նկարչի պես,
Ուզում եմ երակներիս մեջ
Դու գարուն բերես:

Գինովցած եմ թեթև,
Բայց սիրտս սթափ է դեռևս,
Ուզում եմ գարուններիս մեջ,
Ետ բերես արևս: 


Ու հիմա կամկար նայում եմ գավին,
Իրական ես դու՞,
Թե ցնորք մոլեգին,
Արբե՞լ եմ գինով,
Գուցե քեզանո՞վ…

Ես հիմա  գիտեմ,
Որ գարնանաբեր
Ու արևաշունչ Բաքոսս ես դեռ:

Դե՜, խլվլա արյունս, ցնծա ջահելա՜ծ,
Կվառի կրակը նա կյանքիս անթեղված: 


2015-10-08

Պարի՛ր անձրև



Պարի՛ր անձրև,
Պարի՛ր հոգուս կամարներում,
Թրջիր եղած ներկաս սիրով,
Որ ես…
Հուսա՜մ, հուսա՜մ:
Պարիր անձրև,
Պարիր այնքան, որ իմ հոգին,
Գլխապտույտ գահավիժի
Երջանկության բարձր սարից...

Պարիր անձրև,
Ու խլացրու ցավի սերմած խժդժոցը,
Որ նահատակ սիրո համար
Գարունների թարմություն գա,
Որ ես…
Ապրե՜մ,ապրե՜մ:

2015-10-06

Թույլ տուր որսալ քեզ օդի մեջ...

Թույլ տուր որսալ քեզ օդի մեջ,
Ամեն հևքի
Փերթի
Թերթի
Հալոցքի մեջ:
Թող քո օդը թթվածնանա
Իմ թոքերում,
Ու իմ հևքի ելևէջը
Թող լոկ քեզնով ամբողջանա:
Ամեն պոկված փերթի մեջ ես
Թող գտնեմ քեզ՝հուշից բեկոր,
Գրի առնեմ լրագրի լուսանցքի մեջ
Ու գիրք կազմեմ...Բազմահատո՜ր:

Ու իմ կախված, թույլ սրտի մեջ
Անունդ թող գարնանային հալոցքի պես
Սիրո առատ բերրիություն միշտ խլվլա:


2015-10-03

Քարից դեպի սիրտ

Քարին լորձ դարձաձ
Ու ամուր կպած
Մամռի ես նման:
Բայց ուր էր թե սրտիս համար էլ
Քարի պես մեկ լիներ:
Որ չտանջվեի ես էլ
Ու քեզ պես լորձե մնացուկներին
Կյանքիցս վանեի:

Բայց քար չեմ ավաղ
Ու քար չէ սիրտս,
Ու չգիտեմ ես
Գոհ եմ, թե դժգոհ
Կյանքի այդ գրած սցենարներից:

2015-10-01

Վերապրուկներ

Իսկ թե հանկարծ նորից կյանքում
Մեր ճանապարհները խաչվեն,
Ես կնայեմ քեզ որպես հուշ անցյալի,
Որպես չսպիացած վերք դառը կյանքի,
Որ դեռևս իր մասին հիշեցնել է տալիս:

Կմտաբերեմ քեզ,որպես երեկվա երազ
Որ գունավառ էր ու երկնքից էլ պարզ
Կտեսնեմ առջևս կանգնած ես մեկին
Ով քույր էր ինձ համար,իդեալ էր ու կին:
 

Բայց երազները լուծվում են գիշերներում
Իսկ իդեալները վերանու՜մ,կորչու՜մ..
Ու մնում ես դու որպես հուշ անյալից
Որպես ցավող վերք՝ստացած կյանքից
Վերք, որ իր մասին հիշեցնել է տալիս:

2015-09-30

Տարիներ հետո

Տարիներ հետո մենք կհանդիպենք,
Արյունը կպաղի երակներիս մեջ,
Թևերս անուժ կսահեն ներքև,
Ու գժի նման գիրկդ կնետվեմ:

Աչքերդ սևեռած հայացքիս խելառ՝
Րոպե չես գտնի ինձ հետ հրելու՝
Մարած աչքերդ թիկունքիս հպած,
Աղի-արցունքով կլցվեն հանկարծ:

Ներման խնդրանքով լի քո հայացքը
Սևեռված դեմքիս՝նվաղ,գունատված,
Երազիցս,գիտե՞ս, թե քանի անգամ
Նայել է վրաս այդպես շփոթված:

Ու քանի՜, քանի՜, քանի՜ անգամներ
Սիրտս հալվել է քեզ տեսնելուն պես,
Բայց,սե՛ր իմ,ի՞նչ անեմ՝ ի զորու չեմ ես
Ներելու մեղքդ՝խորտակած կյանքեր:





Ու դու մի խաբվիր իմ թուլությանը,
Դա պահ էր, անցավ,տեսնու՞մ ես այժմ
Ես օտար եմ քեզ ինչպես այն մեկը,
Որ դարձավ տեր քո ընտրությանը:

Տարիներ հետո մենք կհանդիպենք…
Մե՞նք կհանդիպենք....
Ոչ այդ բնավ էլ չենք լինի էլ մենք,
Կլինենք ես ու դու:

2015-09-29

Սիրում-չես սիրում

Ինձ չե՞ս սպասում…
(Խաբիր,խնդրու՜մ եմ...)
Բայց դու ասում ես՝
Եղածը հետ չի գա…
Իսկ ես չեմ լսում.
Եղածի վերադարձը ես
Այնպե՜ս եմ ուզում:

Ու  մենք գերվում ենք
Մեր լուռ զրույցներին:

Ինձ չե՞ս տեսնում էլ…
Անդունդների մոտ մի՞թե
Էլ չի գծվում իմ ուրվագիծը:
Իմ անդունդային անկումների վրա
Աչքերդ ես փակում՝
«Պատասխանս քեզ,ահա՛,
Զգացմունքների մթնշաղներում
Ուրվագիծդ ինձ օտար է թվում»:

Հիշու՞մ ես արդյոք՝
Ինչ ես եմ հիշում…
Դու միշտ կմնաս «երեկ»
Իմ «այսօրներում»,
Որտեղ քեզ տեսնել անհնար է այլևս:
Մտքերս են խոտոր
Հանց ֆիլմից ձայներ:
Դու, ա՜խր, գիտես՝
Ոչինչ չի փոխվի:
Դու կհեռանաս,
Մենք կբաժանվենք՝
Երբեք չուզելով:

Տե՛ս,սերս իմ ձեռքով,
Թակարդի եմ փոխել:
Ու դու կկտրե՞ս
Մեզ իրար կապող
Այս թելերն անտես:
Նորից կխնդրես ինձ,
Որ քեզ չսիրեմ:

Իսկ ես սիրում եմ՝
Այլ կերպ չեմ կարող:
Մեր շուրջ կառուցել ենք
Լռության պատեր:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...