2015-09-30

Տարիներ հետո

Տարիներ հետո մենք կհանդիպենք,
Արյունը կպաղի երակներիս մեջ,
Թևերս անուժ կսահեն ներքև,
Ու գժի նման գիրկդ կնետվեմ:

Աչքերդ սևեռած հայացքիս խելառ՝
Րոպե չես գտնի ինձ հետ հրելու՝
Մարած աչքերդ թիկունքիս հպած,
Աղի-արցունքով կլցվեն հանկարծ:

Ներման խնդրանքով լի քո հայացքը
Սևեռված դեմքիս՝նվաղ,գունատված,
Երազիցս,գիտե՞ս, թե քանի անգամ
Նայել է վրաս այդպես շփոթված:

Ու քանի՜, քանի՜, քանի՜ անգամներ
Սիրտս հալվել է քեզ տեսնելուն պես,
Բայց,սե՛ր իմ,ի՞նչ անեմ՝ ի զորու չեմ ես
Ներելու մեղքդ՝խորտակած կյանքեր:





Ու դու մի խաբվիր իմ թուլությանը,
Դա պահ էր, անցավ,տեսնու՞մ ես այժմ
Ես օտար եմ քեզ ինչպես այն մեկը,
Որ դարձավ տեր քո ընտրությանը:

Տարիներ հետո մենք կհանդիպենք
Մե՞նք կհանդիպենք....
Ոչ այդ բնավ էլ չենք լինի էլ մենք,
Կլինենք ես ու դու:

Комментариев нет: