2015-09-24

Կարապները երազանքներիս

Հոգնած են կարապները երազանքներիս,
Հոգնաբեկ…
Ու մերկ են
Հուշերի խճողված այս լաբիրինթում:

Ծուռաչ են նրանք,
Սպասման դատյալ,
Կարոտ են,կորոտ
Իրենց կեսին դարձյալ:

Թևատ են, հոգնած իմ կարապները,
Անուժ են այլևս
Ու արդեն թերևս
Էլ բաղձանքի՝ չեն կարող
Չափել երկինքներ:

Հուսատ են, դահճված,
Ա՜խ, քարկոծված են
Խե՜ղճ կարապները:
Հազիվհազ, աչքծերպ նայում եք երկինք
Ա՜խ, դուք ձեր սիրուն կարոտ կարապներ,
Երգեք հոգնաբեկ, մահը ձեր աչքում
Երգը կարոտի,

Երգը կարապի…

2015-09-22

Վախեր...

Լուանում է: Գիշերամութում
Խուլ՝ քաղաքի ձայնին հորդող,
Նստած են երկուսը անշարժ,
Վախենում են ու երազում:
                                    
Վախն է օձացած փաթաթվում նրանց,
Հանգչում է հույսը՝ լապտերների պես,
Իսկ սերը, որ մի օր մեղրացած ծորաց
Հիմա թակ-միակ ապավենն էր, տե՛ս:

Գալիքը հիմա հուզում է նրանց,
Ճնշում ահռելի իր ճանկերի տակ,
Ապագան մութ է, օրը՝ մութուլույս,
Կենաց կածանը չեն տեսնում  հստակ:

Ու լոկ ապավեն իրենց սիրուն զորեղ,
Նրանք շարժվում են, առաջ, միշտ առաջ,
Քաղաքի հարաճող աղմուկը ձայնեղ,
Խեղդում է իր մեջ ամեն մի մարմաջ:

2015-09-18

ՀՈԳՈՒ ԱՄԵՆԱՏԵՍ ԱՉՔԵՐՈՎ (նոր գիրք)

«Այս նոր (թվով երկրորդ) գրքում հավատարիմ մնալով իմ սովորությանը, ներառել եմ ինչպես բանաստեղծական գործեր, այնպես էլ արձակ երկեր: Նոր գիրքս ընթերցողին կպատմի կոտրված սրտի, բզկտված զգացմունքների, ընկերական հավատարմության, մարդկային անտարբերության, հայրենիքի սիրո կարևորության և ընտանեկան հարաբերությունների մասին: Չնայած գրքում շոշափվող բազմաթիվ թեմաներին՝ կոչս, որը կհետևի գրքին, մեկն է՝ «Սիրի՛ր մերձավորիդ»: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ոգեշնչում և սատար են կանգնում իմ նորանոր ձեռնարկումներին: Հարգանքներով՝ Ա.Վ.»


Հոգու ծիածան

Թռիր իմ նժույգ,
Երկնի երփներանգ ծիածանները
Վար բեր քո բաշին:

Թող որ նրանցով
Օծեմ ալեհույզ սրտիս ծերպերը,
Որ՝ եղիցի՜ լույս:

Թող որ կապույտի
Փոթորիկ տվող ծովե խռովքը
Հանդարտի հոգիս...

Կարմիրը միայն
Արևագալի հուրսայր բոցի պես
Փաղաքշի սիրտն իմ:

Թող նարինջ հոսի
Լերդով խեղդված իմ երակներում,
Որ սիրտս բուժի...

Դեղին ոսկու պես
Թող որ կարծրանա իմ սիրտը խռով,
Որ չցավի էլ...
  
Ծաղկած դաշտերի
Կանաչները թող կյանքի բերկրանք
Հոսեցնեն շրթնիս...

Թող որ երկնագույն
Առուն քչքչա պատուհանիս տակ,
Որ զարթնեմ իսկույն:

Մանուշակ հանգեն
Թող որ թաքնված բյուր դողերը իմ,
Ճիշտ հանց մանուշակ...

Ու թող,վերջապես,
Ծիածանաթև հպումը թեթև
Արև ու երկին իրար խառնելով

Իմ ու քո նվաստ այս կյանքը փրկի:

2015-09-17

Անմնացորդ սիրահարը....

Սերս ջրի տեղ ծախել եմ՝
Ասում են ջրծախ եմ դարձել.....

Հոգիս սիրուդ համար մատուռ եմ սարքել,
Ասում են հավատս եմ ուրացել...
 
Կյանքս ընդունարան եմ դարձրել,
Բայց ոտքդ կյանքս չի մտել...

Տունս ծերանոց եմ դարձրել,
Սիրուց եմ գժվել,ծերացել....

Թանաքովս ներբողել եմ քանիցս՝
Տառերը օրեր էին՝պոկված կյանքիցս...

Օդը վարդով եմ սնուցել՝
Վարդերս են քեզնից փշոտել:

Ու հիմա սիրունս,
Ինչ անեմ, ասա՛,
Երբ ամենը կուլ գնաց՝

Մնաց լոկ բառե մուսա:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...