2015-09-17
2015-09-16
Ուզում եմ հավատալ, սիրել, հուսալ...
Ուզում եմ հավատալ,
Բայց հավատս ածխացել է
Այրող հրերիդ դեմ...,
Մոխրացել
է աչքերիդ
բոցից,
Ու լոկ հալված մոմի նման
Թույլ փրթփրթում է,
Դողալով
կանգնած
Բաց պատուհանից
Սրտիս մեջ փչող
մեղմ քամու դիմաց:
Ուզում եմ սիրել,
Բայց քո կաշկանդող
Հայացքի
դիմաց
Սերը հանցանք է թվում՝
Գերագույն:
Հաստատուն
ավարտն արդեն
Գծագրվում
է,
Թվում է
Երբեք չեմ կարող
Սիրել,
Տիրել՝
Քո անձեռակերտ
Մարմարյա
մարմինդ..
Ուզում եմ հուսալ,
Բայց հույսս ահա
թոկը գցել վիզը,
Իրեն կախել է
քո լուսամուտի
Դիմացի ծառից:
Հուսալ եմ ուզում,
Բայց դու վայրաբար,
Աջ-ձախ նայելով
Հապճեպին
տալով
Թաղում ես դեռ տաք
Դիակը հույսիս...
Դե եկ,հավատա,
Սիրիր,
Ու հուսա...
2015-09-14
Քայլում էինք կողք կողքի...
Քայլում էինք կողք կողքի,
Համր էինք,
Համրընթաց...
Ձեռդ ձեռքս էր գուշակում
Մթության աննշմարելիում...
Ոտքերով խաչաձևում էինք`
Գծագրելով սիրո անսահմանություն:
Բայց անփույթ էինք մենք
Սիրո մեջ,
Կյանքի մեջ
Ու կյանքեր խաչելում:
Ու գնում եմ հիմա մեն-մենակ,
Լուռ եմ,
Համրընթաց,
Ձեռքերս են սառչում գրպանում՝
Սիրուց էլ առավել
պաղած:
2015-09-13
Անցյալի մասին...
Անցյալի մասին ես դեռ
Ներկայով եմ խոսում.
Սերս է հոսում,
Ու դեռ
Զգացմունքդ եմ ենթարկել փորձում:
Սիրո այս անգոյությունից
Մի տեսակ խելառվել եմ,
Ուզում եմ նկարել թախծից՝
Երակիս ջրե արյունով,
Կտավել քեզ սրտիս մաշկին
Ու հագուստվե՜լ,
Հագուստվե՜լ այնքան,
Որ սիրտս բանտ դառնա՝
Թավշյա՜,
Ուզում եմ ունենալ քեզ՝
Որպես Թռչուն`
Բանտվա՜ծ,
Սրտիս անդառն
Ու ալեխառնված այս գոյարանում...
Անցյալի մասին դեռ
Ներկայով եմ խոսում,
Իսկ սերդ անհնազանդ
Բանտիս դռներն է
ծեծում...
Подписаться на:
Сообщения (Atom)
Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»
«Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...
-
«Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...
-
Հազիվ էր Փիկտորը դրախտ մտել , հայտնվեց մի ծառի առաջ , որը միաժամանակ և՛ կին էր , և՛ տղամարդ : Նա ակնածանքով բարևեց ծառին ու ...
-
Պրոմեթևսը(հին հունարեն ՝ Προμηθεύς ) հին հունական տիտան-աստվածներից մեկն էր, մարդկանց արարիչը և պաշտպանը։ Ըստ առասպելի՝ ծեփել է մարդկ...




