Նա գրական ասպարեզը գրավեց իր «Ալքիմիկոսը» վեպով։ Հետո ոչ միանշանակ արձագանքների արժանացան նրա «11 րոպե», ավելի ուշ՝ «Վերոնիկան որոշում է մեռնել» վեպերը։ Ընթերցողների մի մասը երես դարձրին հեղինակից՝ անվանելով նրան գրագող, հայտնի ճշմարտություններ վաճառող, գրքի բիզնեսմեն, բայց եղան և այնպիսիք, որ նրա գրքերում գտան իրենց ու գտան այն խոսքերը, որոնք զգում, բայց չէին կարողանում արտահայտել։
Աշխարհի համար այս դժվար օրերին հայտնի գրողը մարդկությանը նոր հույս «վաճառեց»՝ գրելով երկու նոր պատմվածք հույսի, խաղաղության ու հավատի մասին։ Առաջին պատմվածքն արդեն հրապարակել ենք (կարդալու համար անցեք հղումով)․ այժմ հրապարակում ենք երկրորդը, որ կոչվում է «Խաղաղության մասնիկը»։
Սա պատմվածք-հեքիաթ է, որտեղ չկա բարի-չար հակադրություն։ Սա պատմություն է հանգստի ու ներդաշնակության, մարդկության համար ամենագլխավորի մասին։
Կարդալու համար անցեք ՀՂՈՒՄՈՎ։
Комментариев нет:
Отправить комментарий