- Աբլյուտոֆոբիա-վախ լողանալուց
- Ակվաֆոբիա (հիդրոֆոբիա)-վախ ջրից
- Ագորոֆոբիա-վախ բաց տարածքներից, հրապարակներից, մարդկանց ամբոխից, շուկաներից
- Անտրոպոֆոբիա-վախ մարդկանցից կամ մարդկանց խմբից, սոցիալական ֆոբիայի տեսակ
- Սոցիոֆոբիա- վախ հասարակությունից
- Հետերոֆոբիա- վախ հակառակ սեռից
- Հոմոֆոբիա-վախ, և որպես արդյունք նեգատիվ վերաբերմունք, հոմոսեքսուլաության ցանկացած դրսևորումից
- Հենոֆոբիա (էրոտոֆոբիա)-վախ սեքսից, սեռային հարաբերություններից
- Ագրաֆոբիա-վախ սեռական ոտնձգություններից
- Անդրոֆոբիա-վախ տղամարդկանցից
- Գինեկոֆոբիա-վախ կանանցից
- Աուտոֆոբիա-վախ մենակությունից
- Ալգոֆոբիա-վախ ցավից
- Անտոֆոբիա-վախ ծաղիկներից
- Զոոֆոբիա-վախ կենդանիներից
- Աստրոֆոբիա (աստրոպոֆոբիա, բրոնտոֆոբիա, կերաունոֆոբիա, տոնիտրոֆոբիա)- վախ ամպրոպից և կայծակից
- Ատիխոֆոբիա-վախ սխալվելուց, սխալ գործելուց
- Ակուստիկոֆոբիա (լիգիրոֆոբիա, ֆոնոֆոբիա)- վախ բարձր ձայներից
- Ալլոդոկսոֆոբիա- վախ ուրիշի կարծիքից
- Աետատեմոֆոբիա-ծերանալու վախ
- Աերոֆոբիա- վախ թռչելուց և օդից ընդհանրապես
- Ախլուոֆոբիա (նիկտոֆոբիա)- վախ մթությունից
- Աուտոֆոբիա- վախ ինքն իրենից
- Աուտոասսասսինոֆոբիա- վախ ինքնասպանությունից
- Ատելոֆոբիա-վախ անկատարությունից, ոչ իդեալական լինելուց
- Աստենոֆոբիա- թույլ լինելու, թուլության վախ
- Ապոկալիպսոֆոբիա- վախ աշխարհի վերջից
- Անտոֆոբիա-վախ գույներից
- Անտլոֆոբիա- վախ ջրհեղեղից
- Անիմատոֆոբիա-վախ մուլտհերոսներից, մուլտկերպարներից
- Վերբոֆոբիա- վախ որոշ բառերից
- Վերմինոֆոբիա-վախ մանրեներից և դրանիցից վարակվելուց
- Հելիոֆոբիա- վախ արևից, արևային լույսից
- Հեքսակոսիոիհեքսոկոնտահեքսաֆոբիա- վախ 666 թվից
- Հալիտոֆոբիա-բերանի խոռոչից հոտ գալու վախ
- Հելոտոֆոբիա- ծիծաղի առարկա դառնալու վախ
- Հեմոֆոբիա-վախ արյունից
- Գնոզիոֆոբիա-վախ գիտելիքներից
- Դենտոֆոբիա- վախ ատամնաբույժներից
- Յատրոֆոբիա-բախ բժիշկներից
- Նոզոկոմեֆոբիա-վախ հիվանդանոցներից
- Թրիփանոֆոբիա-վախ ասեղներից և ծակոցներից
- Դիսմորֆոֆոբիա-ֆիզիկական թերություն ունենալու վախ
- Հոպլոֆոբիա-վախ զենքից
- Կինոֆոբիա (կինոնոֆոբիա)- վախ շերից, զոոֆոբիայի մասնավոր դեպք
- Կլաուստրոֆոբիա-վախ փակ տարածություններից
- Կլեպտոֆոբիա- վախ թալանելու կամ թալանված լինելու
- Կլիմակտոֆոբիա-վախ սանդուղքներից (բարձրանալու կամ իջնելու)
- Կոուլռոֆոբիա-վախ ծաղրածուներից
- Լոգոֆոբիա- խոսելու վախ
- Նեկրոֆոբիա- վախ հանգուցյալներից կամ թաղման պարագաներից
- Նեոֆոբիա- վախ ամենայն նորից, նորույթից
- Նիկտոֆոբիա-վախ մթությունից
- Օմնիբուսոֆոբիա-վախ ավտոբուսներից
- Պանֆոբիա (պանոֆոբիա, պանտոֆոբիա)- վախ ամեն ինչից կամ անվերջանալի վախ անհասկանալի պատճառներից
- Պեյրոֆոբիա-վախ հասարակության առաջ ելույթ ունենալուց
- Պիրոֆոբիա-վախ կրակից՝ իր բոլոր դրսևորումներով
- Սոմնիֆոբիա- քնելու վախ
- Սպեկտրոֆոբիա- 1)վախ հոգիներից 2)վախ հայելում սեփական արտացոլանքից
- Էֆեբիֆոբիա- վախ դեռահասներից
- Թանաթոֆոբիա-վախ մահից
- Թաֆոֆոբիա-վախ կենդանի թաղվելուց
- Թրիսկայդեկաֆոբիա-վախ 13 թվից
- Ֆոբոֆոբիա-վախ վախից
- Քսենոֆոբիա-վախ օտարերկրացիներից
Ստորև տեղադրում ենք հղում մի հոդվածի, որտեղ խոսվում է ֆոբիաներից բուժվելու հնարավորությունների ու տարբերակների մասին՝ http://www.okr.kiev.ua/fobii/
Комментариев нет:
Отправить комментарий