2014-05-23

Հավատում եմ...

Հավատում եմ քեզ
Ոնց որ խեղդվողը
Ծովի փրփուրին...

Հավատում եմ՝ոնց
Մանուկը մորն իր
Ու ոնց կոտրված
Սիրտը՝նոր սիրուն:

Հավատում եմ քեզ
Արևի ուժի պես,
Որ թեկուզ այրող,
Բայց դե ջերմող է:

Հավատում եմ՝ ոնց
Ասֆալտը կարկուտին,
Որ ծեծին դիմանում,
Բայց վստահում է,
Որ չի սպանի:

Տե՜ս,զգու՛յշ եղիր,
Որ չկոտրես հավատս
Այն անփորձ այգեպանի պես,
Որ Վարդի խնամքը
Հանձնում է կացնին:


Աղբյուրը՝ 
ArmanVeranyan'sBlog/HavatumEm

Комментариев нет: