2014-05-15

Հավատում եմ

Հավատում եմ քեզ
Ոնց որ խեղդվողը
Ծովի փրփուրին...

Հավատում եմ՝ոնց
Մանուկը մորն իր
Ու ոնց կոտրված
Սիրտը՝նոր սիրուն:

Հավատում եմ քեզ
Արևի ուժի պես,
Որ թեկուզ այրող,
Բայց դե ջերմում է:


Հավատում եմ ոնց
Ասֆալտը կարկուտին,
Որ ծեծին դիմանում,
Բայց վստահում է,
Որ չի սպանի:

Տե՛ս,զգու՜յշ եղիր,
Որ չկոտրես հավատս
Այն անփորձ այգեպանի պես,
Որ Վարդի խնամքը
Հանձնում է կացնին:


#Արման Վերանյան



Комментариев нет: