2014-05-31

Ղազարոս Աղայան,՛՛Երկու քույր՛՛

    Աղայանի գեղարվեստական արձակի լավագույն նմուշներն են <<Արություն և Մանվել>> ու <<Երկու քույր>>(1872) վեպերը: Այս վեպերը առաջին հերթին բարձր ժողվրդականություն ձեռք բերեցին իրենց արծարծած թեմաների շնորհիվ:Այստեղ խոսվում էր ժողավրդի լուսավորության, նահապետական բարքերի դաժանության ու անիրավացիության մասին,ինչպես նաև՝ սոցիալական պայքարի,որ մղում էին հասարակ գյուղացիները <<շների ու գելերի>>՝գյուղի տերերի դեմ: Այս վեպերը ռեալիստական բնույթ ունեն և կարևոր տեղ են գրավում հայկական քննադատական ռեալիզմի զարգացման ճանապարհին:
      Վեպը(<<Երկու քույր>>) գրվել է Ալեքսանդրապոլում և հրատարակվել է հենց նույն թվականին(1872) Թիֆլիսում:Ի տարբերություն <<Արություն և Մանվելի>>՝ հեղինակը <<Երկու քույրը>> համարում  է<<առաջին նկարչական ամբողջություն ունեցող երկը>>(այսինքն գեղարվեստական),այն առումով, որ մինչդեռ <<Արություն ու Մանվելի>> հերոսների կյանքը հնարավոր է շարունակել նորանոր դրվագներով՝պատմական իրադրությանը  համապատասխան,ապա <<Երկու քույր>> վեպի հերոսների ողբերգական վախճանով վեպի բովանդակությունը շրջափակվում է: Աղայանը, ինչպես նշեցինք, գրել է քննադատական ռեալիստական գործ:Նա շարունակել է Աբովյանի, Պռոշյանի, Նաբանդյանի գործը:Հեղինակը, ծնված լինելով ժողովրդի հասարակ խաղից,ինչպիսի է նրա հերոսների մեծամասնությունը, լավագույնս տեղյակ է եղել ժողվրդի ճնշվածության ,նրա տգիտության,կյանքի ու կենցաղի բնորոշ հատկանիշների,ժողովրդական երգերի ու զրույցների մասին,տիրապետել է դրանց ու լայնորեն կիրառել այդ անսպառ շտեմարանի գիտելիքները իր գործերում:
    Գրականագետները միակարծիք են այն հարցի շուրջ,որ այս վեպը, իրավամբ, 70-ական թվականների լավագույն նմուշն է հայ արձակի մեջ:Վեպի մեջ ընթերցողը զուգահեռաբար երկու շերտ է տեսնում՝ ռոմանտիկ-դրամատիկական՝ շաղախված սիրային պատմությամբ,և հայ գյուղի հետամնացբարոյականնահապետական ու սոցիալական գաղափարաբանությունը:  Սակայն պետք է նշել, որ հեղինակի կողմից նկարագրված սիրո պատմությունը,անգամ հերոսների վախճանը,որն առաջին հայացքից բարոյական շարժառիթներից է լինում, ընդամենը ֆոն է ստեղծում ամենագլխավոր թեմայի արծարծման համար,այն է՝ժամանակի սոցիալական հարցերը:
     
 Կարևոր է նշել,որ <<Երկու քույր>>վեպի սյուժեն նախնական ձևով հանդիպում ենք <<Արություն և Մանվել>> վեպում:Այստեղ՝<<Վիպական անցքեր>> գլխում Մանվելի քույր Հոռամսիմը Արությունի քրոջը՝Օսանին, ցավակցաբար հաղորդում է <<գյուղից ստացած մի տխրալի լուրի մասին>>,թե ինչպես իրենց գյուղում մի երիտասարդ ինքնասպան է եղել: Այդ ինքնասպանության հանգամանքները հիմնականում նույնն են,թե' առաջին և թե' երկրորդ վեպում:Հիմնական և շատ էական տարբերությունն այն է,որ <<Արություն և Մանվելում>> եղած սիրո ողբերգական պատմությունը որևէ չափով չի առնչվում գյուղի սոցիալական կյանքի հետ: Եվ ահա իրեն ծանոթ այս սյուժեն մշակելիս Աղայանն ընդարձակել է այն՝ սիրային կենցաղագրական գիծը զուգահեռաբար միացնելով  մի նոր գծի՝գյուղի սոցիալական-հողային  հարաբերությունների,դասակարգային հակասությունների ու պայքարի պատկերման հետ:
     Այժմ տեսնենք, թե ինչն է պատճառ հանդիսանում մեծ դժբախտության, և քննենք գլխավոր հերոսներից յուրաքանչյուրի իրավացիությանխիզախության, սիրո ու հավատարմության սահմանները:
        Գլխավոր հերոսն Արզումանն է,ում մասին հեղինակն ասում է .<<Արզումանը նույնպես մեծ օջախի որդի էր,բայց այժմ յուր մոր մինուճարն էր.նա չուներ ո'չ հարստություն,ո'չ ուրի բան,բայց մի քաջություն,մի անվեհեր սիրտՄի տեսակ ժառանգական հպարտություն կար նրա մեջ,որովհետև նա իր չքավոր տեղովը հարուստ ու կարող մարդու շլինք չէր ծռում, և նրանց բոլորին իրեն թշնամի,իր հայրական  սեփականության հափշտակիչ համարելով՝ միշտ աշխատում էր վնասել նրանց,որքան որ իր ձեռքից կգար>>: Եվ հենց սա է պատճառ դառնում,որ նա ու մի շարք տղաներ գիշերնեը իրենց  <<համեղ վրեժն են լուծում>> գյուղի տերերից՝ թալանելով նրանց ու իրենց համար համեղ խորտիկներ ձեռք գցելով:
Վիպական կոնֆլիկտը սկսվում է այն հատվածից,երբ գիշերվա հաջող որսից հետո Արզումանը ու իր ընկերները հաջորդ օրը բարձրանում են Ճաղարանց Թաթոսի տափը,որ քյոխվի՝Արզումանին բաժին հանած մասը վարեն:Հեղինակն այստեղ ասում է.<<Մենք մի առած ունենք,որ ասում է.<<խոփդ սուր է,բայց հանդը բաժանովի է>>:Այս առածը խեղճերն են ասել,իսկ իշխողներն ուրիշ առած են ունեցել,որ է՝ Քաջերի սահմանն իրեց զենքն է>>: Ճաղարանց Թաթոսը գյուղի գայլերից էր,նրանցից ,ով սուտ վկայություններով օգուտ էր անում ուրիշներին ու ինքն էլ դրանից մասն ունենում,ինչի մասին ընթերողը տեղեկանում է Սարգիս բիձու <<Միջանկյան պատմությունվ ուզենա,կարող է չկարդալ)>>վերնագրված հատվածից: Եվ իհարկե Ճաղարանց Թաթոսը չէր կարող հանդուրժել այդ լկտի քայլը`չնայած ինչպես ընթերցողին տեղեկացնում են, իրականում այդ հողը եղել է հենց Արզումանենց հողը,որը իր սովորական միջոցներով ձեռք է գցել  Թաթոսը: Թաթոսը Արզումանի ու իր հրոսակախմբի դեմ է ուղարկում իր որդիներին ու թոռներին,միասին մեկ տասնյակից ավելի մարդ: Ու երբ բանը հասնում է կռվին ու փոխադարձ վիրավորանքներին, Արզումանը,աչքերն արյունած, սպանում է Թաթոսի որդիներից 3-ին,մի քանիսին ծանր վիրավորում, մնացյալին էլ փախուստի է մատնում: Բայց իհարկե փախուտի պետք է դիմեր նաև ինքը: Սպանությունը այդպես հեշտ ու հանգիստ մարսել նա չէր կարող: Եվ այդպես Արզումանի ու Ճաղարանց Թաթոսի սոցիալ-դասակարգային-հողային խնդիրները պատճառ են հանդիասանում Արզումանի նաև անձնական դրամայի զարգացմանը ու դառնում են խոչընդոտ նրա երջանկության ճանապարհին: Վիճակն ավելի է սրվում,երբ Մարիամը քրոջը՝Հերիքնազին՝Արզումանի սիրած աղջկան,ասում է, թե Ճաղարանց Թաթոսը մտքում դրել է Հերիքնազին   <<իր տղայի համար ուզի>>: Ճիշտ է վիպակի ընթացքում այս խնամխոսությանը այդպես էլ ականատես չենք լինում, բայց հեղինակը այդ ամենը Մարիամի բերանով ասում է երկու պատճառով,նախ վիպական կոնֆլիկը ավելի ևս սրելու,բացի այդ ցույց տալու համար նաև սոցիալականի անմիջական անդրադարձը մարդու անձնական երջանկության վրա:

     Արզումանը իսկական հայ գյուղացու ,հայ մարդու հավաքական կերպար է՝բարոյապես մաքուր, ազնիվ ու նվիրված: Երիտասարդը անկեղծորեն սիրում է Հերիքնազին,բայց նա նաև սիրում է իր արժանապատվությունը,որը նրան թույլ չի տալիս աչք փակել սոցիալական այն անարդարության վրա,որը եփվել է ճաղարանց Թաթոսի ձեռքով: Այդ նույն սերն ու արժանապատվությունն են, որ դրդում են Արզուանին ամեն գնով ամուսնանալ Հերիքնազի հետ՝ չցանկանալով անգամ մտածել,որ նա կարող է ուրիշին պատկանել:<<Թե որ բանն էնպես պատահի,որ երկար ժամանակ էլ չտեսնենք մեկմեկու,խոսք կտա՞ս ինձ,որ մինչև ի մահ չլսես,ուրիշ մարդու չգնաս>>,- ահա այսպիսի խնդրանք է անում Արզումանը Հերիքնազին: Բայց Հերիքնազը խելոք աղջիկներից չի,որ իրեն <<զոռով մարդու տան>>:
      Արզումանը, որքան էլ հեղինակի սիրելին լինի,ինչը ընթերցողը հասկանում է վեպն ընթերցելիս,այնուամենայնիվ նա բացառություն չէր.նա մեկն է գյուղի քաջ երիտասարդներից,որոնց գրեթե բոլորին էլ միավորում է նույնը՝ սոցիալական անարդարության դեմ յուրովի պայքարը,այսինքն՝ հարուստներից գողանալը ու գիշերներով քեֆ-խնջույք անելը: Հեղինակը Արզուանի կերպարը նկարագրելիս դիմել է նատուրալիզմին:Նա ասում է,որ Արզումանը իր քաջությունը և մնացած ամեն, ինչը  վեհացնում էր նրան, ժառանգել էր հորից: Բայց Արզումանը ունեցել է ևս 7 եղբայր,որոնք բոլորն էլ հոր արժանի զավակներ են եղել: Նրանք <<բոլորեքյան 20-22 տարեկան ժամանակ էին մեռել և ոչ մեկը իր բնական մահովերեքը բանտումն էին մեռել և երեքն՝աքսորավայրում ,և այս՝ իրենց անվեհեր ու ազնիվ սիրտ ունենալու համար միայն>>:
     Վեպում արծարծված թեմաներից մեկն էլ հայ կնոջ կերպարն է:Վեպի հերոսուհիներից մանավանդ Հերիքնազը ներկայանում է մեզ իբրև նոր կնոջ վսեմ բարոյական կերպար,միաժամանակ  փոթորկվող ամենայն բռնավորության դեմ: Աղայանը նախ իր հերոսուհու բերանով բարձրացնում է իր համար կարևոր այդ խնդիրը.
-Կնկդերանցն ինչի՞ ես ատում,-հարցնում է Մարիամը:
-Կնկդերանցն էնդուր եմ ատում, որ իրանք իրանց բանի տեղ չեն դնում: Կասենաս իրանք էլ են ուրախանում,որ էդպես ծեծվում են ամեն օր:Էն օրը չէ՞ր ասում Հոռոմը,թե էն մարդը ի՞նչ մարդա,որ կնկա գլխիցը մահակը պակասացնի,- քրոջը պատասխանում է Հերիքնազը:
   Կամ այն դրվագում,որը վերը բերեցինք,երբ Արզուանը խնդրում է նրան չամուսնանալ ուրիշի հետ գոնե մինչև իր մահը, եթե անգամ իրեն <<զոռով ուզեն մարդու տալ>>,ինչին Հերիքնազը պատասխանում է .<<Ասում ես՝ <<դու աղջիկ ես,քեզ զոռով մարդու կտան,զոռով կփախցնեն>>:Մեկ որ,խելոք տղան էդ չի անիլ,պետ է առաջ աղջկա կամքը իմանա,տեսնի՝ նա էլ իրան հավանում է՞,թե չէ:Ամեն աղջիկ հո մեկ չի ըլի,էնպեսն էլ կըլի,որ էդպես մարդու գլուխ կկտրի:Հիմի ինձ ո՞վ կարա փախցնի,մինչև ես ինքս չուզենամ և երբ որ ուզենամ,էլ ի՞նչ հարկավոր կլինի փախցնի>>: Հեղինակն ընդհատում է սիրահարների զրույցը,ասելով.<<Հերիքնազն այն աղջկերանցից էր,որին սովորաբար ղըզողլան անուն են տալիս գեղցիք,կանացի քնքշության ու գեղեցկության հետ նա ուներ և այրականություն,որ հարկ եղած դեպքերում գործ էր դնում և զարմացնում կտրիճներին>>:

   
  Հեղինակը իր հերոսուհու անունից անում է մի կարևոր դիտարկում ևս,որը վեպի հերոսներից մեկի՝Շամիրի համար է տիպիկ ասված.<<Պսակվում են թե չէ՝ մարդ ու կնիկ շուն ու կատու են դառնում,էլ չեն սիրում մեկմեկու>>: Այսպես էլ ահա Շամիրը՝Մարիամի ամուսինը: Դասական ամուսնություն այն ժամանակվա համար. ծնողները Մարիամին իրենց կամքով հանձնել էին Շամիրին,միայն թե սկզբնական փոխադարձ հարգանքը հետզհետե չքվել էր,ու եթե կնոջ մոտ դեռ մնացել են ամուսնական կապող հանգույցներ,ապա ամուսնու մոտ ամեն ինչ վերափոխվել է,կամ հիմնահատակ է եղել՝ թողնելով Շամիրի սրտում միայն մի կասկած,որ իր կինը հանկարծ չդավաճանի  իրեն: Գնալով այս կասկածը սրվում է, մեծանում նրա մեջ ու սպառնում մի օր ազատություն ստանալ: Այդպես էլ պատահում է: Դրա համար վերջին չափաբաժին է դառնում գյուղացիներից մեկի խոսքը՝ ուղղված Թաթոսին, ով մեղադրում էր մեկ այլ գյուղացու Արզումանին թաքցնելու մեջ: Մինաս անունով մեկը Վարդանին՝մեղադրվող գյուղացուն, արդարացնելու համար ասում է .<<Արզումանին աղջկերքն են տեսել ծաղկաքաղին.Շամիրի կնկա հետ է խոսեցել.գիշերն էլ վերի աղբյուրի մոտ են տեսել,էլի Մարիամի հետ>>: Այս, առաջին հայացքից, որպես մեղադրանք հնչող բառերը ճակատագրական են դառնում: Շամիրը սկսում է հետևել կնոջը,ու երբ վերջինս մի անգամ գնալիս է լինում տեսության Արզումանի հետ,որ նրանից լուրեր հասցնի քրոջն ու Արզուանի մորը,Շամիրը սպանում է կնոջը,ապա հանելով գոտին կախում է նրան ծառից՝ ամեն ինչ ներկայացնելով իբրև ինքնասպանություն: Ապա վերադառնալով տուն անհանգտանում է, իբրև թե կինը ուշացավ:Գյուղացիներին ոտքի է հանում. քրոջը փնտրելու է դուրս գալիս նաև Հերիքնազը,ով գիշերով ոչինչ չի տեսնում, ու Արզումանի հետ տեսակցելուց հետո,առավոտյան դեմ ծառից կախված է գտնում քրոջ դին ու անշնչանում նրա ոտքերի տակ: Նրանց երկուսի համար մեկ փոս են փորում,իսկ քահանան հրաժարվում է ինքնասպան եղածի համար հոգեհանգիստ անց կացնել: <<Ում սիրտն այնքան կկսկծար, որքան Արզուանինը:Արզուանը եկավ աշկարա,օրը ցերեկով, չոքեց նորաթաղ գերեզամանի վրա և իր ուզածի չափ արտասվեց:…Նա եկավ Շաշուլդա գյուղի քահանային խնդրեց,որ երթա էն անմեղ զոհերի գերեզմանի վրա թաղման կարգ կատարե,և իրեն էլ հաղորդե:Քահանան հանձնառու չեղավ,ասելով,որ նրանք իր ժողովուրդը չեն>>: Գյուղից դուրս տանող ճանապարհին Արզուանը ինքնասպան եղավ.<<Նա զգում էր,որ իր պատճառով են մեռել այդ անմեղ գառնուկները և այդ զգացումը նրան մղում էր,որ ետ չմնա իր սիրելիներից…>> Դե իսկ Շամիրին ոչ ոք չտեսավ թաղմանը: Նա գյուղացիներից մեկի,ով Արզումանի մոտ ընկերն էր,բացատրություններից հետո,թե ինչու են տեսել Արզումանին ու իր կնոջը միասին,ըստ որում՝Մարիամը Հերիքնազի ու Արզումանի սիրո <<դասավորողն էր>>,սարերն ընկավ,ապա <<մի ահագին քարաժայռից անդունդ գլորվեց,ուր և  գտավ իր դժոխքը>>,-ասում է հեղինակը:

Վերլուծեց՝Արման Վերանյան
Օգտագործված գրականություն՝ Հայ գրականության պատմություն,հատոր 3