2016-03-27

Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜....


Բարձրացնենք գավերը, ո՛վ ըներներ,
Արյուն է, ասում են, լցված նրանցում,
Արյուն կենարար, արյուն բարեբեր,
Խմենք, որ արբած լինենք էս կյանքում:

Ու թող գթառատ տերը վերևից
Քաղցրությամբ նայի ընտանյոց մերոց,
Թող մեր աղոթքը՝ ասված ի ժամէ,
Գինին թունդ անի, կյանքը՝ծաղկանոց...

Խմենք, թող մարդիկ խելքի գան մի քիչ,
Թող փոշիանա ամեն զենք կյանքում,
Խմենք, ասում եմ, որ թագավորի,
Խոսքը Բարձրայլի թշվառ աշխարհում..

Ու արբենք հավետ լույսով ճշմարտի,
Խոցվենք միմիայն բարության նետից,
Լոկ գթությունով ելնենք մենք մարտի,
Բայց ոչ մահաելք, այլ հա՜ր ապրումի...