2015-02-02

Օկտավիո Օկամպո: Պատկերներ թաքնված նկարներում












































Երևանյան մայրամուտ-01.02.2015թ. (3 նկար)

 I.    Մառ մորմոքում է մայրամուտը,
           Մահվան մոխիր է մովից մաղում,
Մեռնում է մութը մթնշաղում,-
Մառ մորմոքում է մայրամուտը: -
Մտորումներս մահ են, մութ են,
Մարխե մտքեր են միայն մխում,-
Եվ մորմոքում է մայրամուտը.
Մահվան մրուր է մաղում
... 
II.  Մառ՝ մորմոքում է Մայրամուտը -Ու մգլահոտ է մովից մաղում:
Մարում է մուժը մթնշաղում,-
Մառ մորմոքում է Մայրամուտը...
Մխում է մարգը: Մարդը: Մութը: -Մգլել է միրգը մեր մախաղում...
Մառ մորմոքում է Մայրամուտը,
Մուգ մգլահոտ է մովից մաղում... 

III.Մխում է մարխը: Մգլահոտ է:
           Մարմանդ մրուր է մովից մաղում,
Մառ՝ մորմոքում է մայրամուտը,
Մառ մայրամուտը մթնշաղում: -
Մտորումներըս մահահոտ են,
Մտքերս մովն է մահվան մղում,-
Եվ մորմոքում է մայրամուտը,
Մառ մայրամուտը մթնշաղում... 




IV.I.        Մթնում է. մոտ է մայրամուտը.
Մահվան մշուշ է մովում մաղում.
Մեռնում է մովը մթնշաղում.
Մթնում է: - Մոտ է մայրամուտը:
Մեռնող մի մոգ է մայրամուտը,
Մահվան մրուր է միայն մաղում,-
Մթնում է: Մահ է մայրամուտը -
Մառ մգլահոտ է մթնշաղում...

Չարենց<<Մայրամուտը>>