2020-12-10

«Արգելված» Բրեդբըրի №1 (16+)


Փարիզը միշտ մերը կլինի[1]

 

Փարիզում հեղձուցիչ հուլիսյան գիշեր էր՝ կեսգիշերին մոտ ես պատրաստվում էի դուրս գալ ու շրջել քաղաքում դա իմ սիրած զբաղմունքն էր երթուղիս սովորաբար սկսվում էր Փարիզի Աստվածամոր տաճարի մոտից, ու երբեմն վերջանում էր Էյֆելյան աշտարակի մոտ։

Կինս ժամի իննից անկողին էր մտել, և երբ ես կանգնած էի դռան մոտ, նա ասաց

-Որքան էլ ուշ գաս, պիցցա կբերես։

-Մի պիցցա տուն գալիս,- կրկնեցի ես ու դուրս եկա միջանցք։

Հյուրանոցից ես քայլեցի դեպի գետի մյուս ափը, դեպի Փարիզի Աստվածամոր տաճարըայնուհետև ճանապարհին կանգ առա ու մտա Շեքսպիրյան գրախանութ, ապա շրջեցի Սեն-Միշել ճեմուղով՝ կանգ առնելով Les Deux Magots բաց սրճարանում, որտեղ Հեմինգուեյը, ավելի քան մի սերունդ առաջ, իր ընկերներին  գրապա, պերնո ու Աֆրիկա[2] էր հյուրասիրում։

Ես մի պահ նստեցի այնտեղ՝ նայելով փարիզցիների հոծ բազմությանը պերնո պատվիրեցի, հետո գարեջուր ու շարժվեցի դեպի գետափ։