2013-08-28

Մեծերի կյանքից/մաս 1-ին/

1.Ալեքսանդր Մակեդոնացի

Դեպի Պարսկաստան կատարած արշավանքի ժամանակ Ալ. Մակեդոնացուն ասացին,որ Դարեհ թագավորը բազմաթիվ գեղեցիկ աղջիկներ ունի:Բայց Ալեքսանդրը չուրախացավ.
-Շատ վատ է պարտվել թշնամուց,-ասաց նա,-բայց ավելի ծանր է,երբ պարտվում ես օտարազգի կնոջից:

2.ա-Արիստոտել

Արիստոտելը,որ Ալ. Մակեդոնացու ուսուցիչն էր ու դաստիարակը,մի անգամ իր սանին այսպիսի խորհուրդ տվեց.
-Քո գաղտնիքները  երբեք չվստահես երկու մարդու:Երբ գաղտնիքը բացվի,դու չես կարող իմանալ,թե ում մեղքով է բացվել:Եթե երկուսին էլ պատժես՝դրանով դու վիրավորած կլինես նրան,ով կարողացել է գաղտնապահ մնալ:Իսկ եթե երկուսին էլ ներես,դարձյալ վիրավորած կլինես անմեղին,քանզի նա քո ներման կարիքը չունի:


2.բ-

Արիստոտելին հարցրին.
-Նախանձ մարդիկ ինչու՞ են միշտ տխուր:
-որովհետև նրանց մաշում է ոչ միայն իրենց չարությունը,այլև ուրիշների բարությունը:


3.Զևքսիս և Պարասիոս

Ավելի քան երկու հազար տարի առաջ Հունաստանում ապրել է նկարիչ Զևքսիսը:Մի անգամ նա այնպիսի վարպետությամբ էր խաղողի ողկույզ նկարել,որ թռչունները թռել եկել էին,որպեսզի օգտվեն համեղ պտուղներից:Երբ այդ մասին իմանում է նկարիչ Պարասիոսը ,ասում է,որ ինքն ավելի լավը կնկարի:Իսկապես,նա շուտով բերում է իր աշխատանքը:Զևքսիսը,տեսնելով,որ նկարը ծածկված է,բացականչում է.<<Ետ տար վարագույրը,ես ուզում եմ տեսնել նկարը>>:
-Սա  է իմ նկարը,-պատասխանում է Պարասիոսը,-ես վարագույր եմ նկարել:
-Դու հաղթեցիր,-խոստովանում է Զևքսիսը,-ես մոլորեցրի միայն թռչուններին,իսկ դու խաբեցիր նկարչին:

4.Դավիթ Հիլբերտ/մաթեմատիկոս/

Դավիթ Հիլբերտին հարցրին իր նախկին աշակերտներից մեկի մաիսն:
-Հա,հա,-հիշեց Հիլբերտը:Նա պոետ դարձավ:Մաթեմատիկայի համար նրա երևակայությունը խիստ նեղ էր:


5.Էյնշտեյն

Էյնշտեյնի գիտական գործունեության սկզբում մի լրագրողտիկին Էյնշտեյնին հարցրեց,թե նա ինչ է մտածում իր ամուսնու մասին:
-Ամուսինս հանճար է,-պատասխանեց տիկին էյնշտեյնը,-նա կարող է ստեղծել ամեն ինչ բացարձակապես,բացի փողից:


6.Սոկրատես

Սոկրատեսին հարցրին.
-Ո՞րն է ուտելու ամենահարմար ժամանակը:
Պատասխանեց.
-Նա,ով ուտելու բան ունի,թող ուտի,երբ քաղց զգա,իսկ ով ուտելիք չունի,թող ուտի,երբ կճարի:



7.Նապոլեոն

Պատերազմի ժամանակ Նապոլեոնը ծանր վիրավորված փոխհարյուրապետին ասաց.
-Դառն է մահը,երիտասա՛րդ,բայց երիտասարդին արտոնված չի լաց լինել:
-մեռնելու համար չէ,որ լաց եմ լինում,վեհափառ,-պատասխանեց վիրավորը,-ես լալիս եմ ,որ չհասա հարյուրապետի աստիճանի:
Վերջին վայրկյանները քաղցրացնելու  համար նապոլեոնը նրան հարյուրապետի աստիճան շնորհեց:
Աստիճանի բարձրացում ստանալուց հետո սպան,որ կոչվում էր Շրամ,ոչ միայն չմեռավ,այլ ապրեց մինչև 97 տարի:

8.Ուինստոն Չերչիլ


Ուինստոն Չերչիլին մի անգամ հարցրին,թե որն է հաջողության երաշխիքը:
-Լուրջ վերաբերվիր այն ամենին,ինչ որ անում ես,-պատասխանեց նա,-բայց երբեք ինքդ քեզ լուրջ մի վերաբերվիր: