2013-10-31

Պրեմիերա:Албина Джанабаева- Надоели

Երեկ տեղի ունեցավ ռուսական ShowBusines-ի նախկին ամենաքննարկվող խմբերից մեկի՝ Виа Гра-յի մեներգչուհիներից մեկի՝ Ալբինա Ջանաբաևայի երգի տեսահոլովակի պրեմիերան:Երգը կոչվում է ''Надоели'':Խոսքերի հեղինակը Կոստյա Մելաձեն է..Դե ինչ վայելենք  երգն ու  տեսահոլովակը:




Պրեմիերա մեր բլոգում:Максим-Я буду жить

Այսօր կայացավ ռուսական էստրադայի՝երիտասարդների կողմից շատ սիրված երգչուհու՝Maksim-ի նոր տեսահալկովակի պրեմիերան:Ասեմ,որ ինձ շատ դուր եկավ թե երգը, թե տեսահոլովակը:Այսպիսով՝ պրեմիերա՝Максим-Я буду жить




2013-10-28

Ժամանա՜կ, զգեստներդ ու՞ր են...

Ժամանա՜կ, զգեստներդ ու՞ր են...

Պարկեշտ չէ մերկությամբ պճնվել
ու անզուսպ հռհռալ...

Թող ես միշտ լաց լինեմ...

Արցունքներս աղոտ,
Մերկությունդ ծածկող շղարշի պես,
Երանգներ թող ցողան...


Ժամանա՜կ,

Պճնվի՛ր արցունքի շորերով,
Զու՛սպ եղիր...

Բայց նաև խնայիր ինձ...
Հույզերս.
Հագնվի՛ր
Ու գնա...




 Քրիստինե Բեժանյան

2013-10-27

Աշունը դարձյալ մի քիչ երկչոտ է...

Աշունը դարձյալ մի քիչ երկչոտ է...

Տաք համբույրների ու արցունքների,
Պաղ առավոտի,մեղմ երեկոյան
Ու քնքուշ պարի ափերում պրկված`

Աշունը դարձյալ մի քիչ երկչոտ է...

Դու սիրել գիտես,
Ու արևահամ,թաց համբույրներում

Ես մեղմ երգում եմ`

Աշունը դարձյալ մի քիչ երկչոտ է..


  Քրիստինե Բեժանյան