2017-03-18

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը». Մասն երրորդ

Մասն երրորդ
Ջոնաթանը դանդաղ պտույտներ էր գործում Հեռավոր Ժայռերի վրա՝ դիտելով դրանք։ Այդ անտաշ, ջահել Ֆլեթչերը գրեթե կատարյալ աշակերտ դուրս եկավ։ Օդում նա ուժեղ էր, թեթեւ արագաշարժ, բայց, որ ամենակարեւորն էր, նա լի էր թռչել սովորելու կրքոտ ցանկությամբ։
Հենց որ նա հայտնվեց այստեղ, նրա աղոտ, գորշ կերպարանքը աղմուկով դուրս եկավ խոյաթռիչքից եւ ուսուչցի մոտով սահեց սուրանլով ժամում հարյուր հիսուն մղոն արագությամբ։ Նա կտրուկ պոկվեց եւ փորձեց տասնվեց պտույտանի ուղղահայաց, դանդաղեցված գալարաթռիչք թատարել՝ բարձրաձայն հաշվելով պտույտները։
— … ութինըտաստես, Ջոնաթան, ես պտտվում եմ հնարավոր առավելագույն արագությամբտասնմեկՋոնաթան, ես ուզում եմ այնպես գեղեցիկ ու հստակ կանգ առնել, ինչպես դուտասներեքայս վերջին երեք պտույտներըառանցտասնչորսա՛աաախ։
Անհաջողության հարուցած զայրույթն ու կատաղությունը բոլորովին փչացրին գործը, եւ Ֆլեթչերը խելահեղորեն թավալվեց ցած։ Նա ընկավ մեջքի վրա, թավալգլոր տալով՝ անշնորհք կերպով գալարվեց հակառակ պտույտէջքի մեջ եւ, երբ ծանր շնչելով վերջապես ուղղվեց՝ թռչում էր ուսուցչից հարյուր ոտնաչափ ներքեւ։
Դու ժամանակդ իզուր վատնում ես ինձ վրա, Ջոնաթան։ Ես հիմար եմ ու անհասկացող։ Անընդհատ փորձում եմ ու փորձում, բայց ինձ մոտ դա երբեք էլ չի ստացվի։
Ջոնաթանը ներքեւ նայեց ու գլխով արեց։Իհարկե, չի ստացվի, չի ստացվի այնքան ժամանակ, քանի դեռ դու այդքան կտրուկ ես կանգ առնում։ Սկզբում, Ֆլեթչեր, դու ժամում քառասուն մղոն կորցրիր։ Դու պիտի այդ անես կտրուկ, բայց սահուն, կհիշե՞ս։
Նա իջավ ու հավասարվեց ջահել ճային։Եկ այժմ միասին փորձենք։ Ուշադրություն դարձրու գալարաթռիչքից դուրս գալուն։ Հանգիստ սկսիր, եւ այն սահուն կլինի։
Երրորդ ամսվա վերջում Ջոնաթանն ուներ եւս վեց աշակերտ, բոլորն էլ Աքսորյալներ՝ հրապուրված իրենց նոր, տարօրինակ գաղափարով՝ թռչել հանուն թռիչքի երջանկության։
Նրանց համար դեռեւս ավելի հեշտ էր վարժությունների հստակ կատարման մեջ հմտանալը, քան դրանց ներքին իմաստը հասկանալը։
Մեզանից յուրաքանչյուրն իրականում Մեծ Ճայի գաղափարի մարմնացումն է, ազատության համապարփակ գաղափարի մարմնացումը, — երեկոները սովորաբար կրկնում էր Ջոնաթանն ափում, — վարպետորեն թռչելը միայն մի քայլ է դեպի մեր իսկական էության արտահայտումը։ Պետք է մի կողմ թողնել այն ամենն, ինչ սահմանափակում է մեզ։ Ահա թե ինչի համար են եւ բարձր արագության, եւ ցածր արագության, եւ ձեւավոր թռիչքների բոլոր այս մարզումները
Իսկ ցերեկային թռիչքներից հոգնած նրա աշակերտները սովորաբար քնած էին լինում։ Նրանք գործնական վարժություններ էին սիրում, որովհետեւ դրանց արագությունը խենթացնում էր, դրանք հագեցնում էին սովորելու նրանց ծարավը, որ յուրաքանչյուր պարապմունքի հետ ավելի էր սաստկանում։ Բայց նրանցիծ եւ ոչ մեկը, նույնիսկ Ֆլեթչեր Լինդը, չէին կարողանում պատկերացնել, որ գաղափարների թռիչքը կարող է լինել նույնքան իրական, որքան քամունը կամ փետուրինը։
Ձեր ողջ մարմինը մի թեւածայրից մինչեւ մյուսը, — մի ուրիշ անգամ ասում էր Ջոնաթանը, — այլ բան չէ, քան հենց ձեր միտքը՝ տրված տեսանելի ձեւի մեջ։ Փշրեք ձեր մտքի կապանքները եւ դուք կփշրեք նաեւ ձեր մարմնի կապանքները։Բայց որքան էլ նա խոսում էր, միեւնույն է, այդ ամենը հնչում էր որպես հաճելի պատրանք, իսկ նրանք ավելի շատ քնել էին ուզում։
Ընդամենը մի ամիս էր անցել, երբ Ջոնաթանն ասաց, որ ժամանակն է Երամի մոտ վերադառնալու։
Մենք պատրաստ չենք, — ասաց Հենրի Կալվինը։Մենք ատելի ենք նրանց համար, մենք Աքսորյալ ենք։ Մենք անկարող ենք ստիպել մեզ գնալու այնտեղ, ուր մեր երեսն իսկ չեն ուզում տեսնել, դե մի՞թե կարող ենք։
Մենք ազատ ենք գնալու ուր ուզենք եւ լինելու այնպիսին, ինչպիսին կանք, — պատասխանեց Ջոնաթանը եւ գետնից բարձրանալով ուղղվեց արեւելք՝ դեպի հայրենի ափերը, դեպի Երամը։
Աշակերտները որոշ ժամանակ շփոթված էին, որովհետեւ Երամի օրենքն ասում է, որ Աքսորյալը երբեք չի վերադառնում, եւ այդ օրենքը տաս հազար տարվա ընթացքում երբեք չէր խախտվել։ Օրենքն ասում էր՝ մնացեք, Ջոնաթանը՝ եկեք, իսկ այդ պահին նա արդեն մի մղոն ճանապարհ էր անցել։ Եթե իրենք մի քիչ էլ հապաղեին, նա մեն֊մենակ կհանդիպեր թշնամական Երամին։
Լավ, մենք ինչո՞ւ պիտի ենթարկվենք, եթե Երամի անդամը չենք, փոքր ինչ վախվորած խոսեց Ֆլեթչերը։Եվ, բացի այդ, եթե կռիվ լինի, մենք այնտեղ ավելի օգտակար կլինենք, քան այստեղ։
Եվ այնպես, արեւմուտքից նրանք թռան֊եկան այդ առավոտ, բոլոր ութը, զույգ ռմբաձեւ շարքով՝ թեւածայրերով մասամբ իրար ծածկելով։ Նրանք եկան Երամի Խորհրդի Ափով՝ ժամում հարյուր երեսունհինգ մղոն արագությամբ։ Ջոնաթանը գնում էր առջեւից, նրա աջ թեւում սահունորեն թռչում էր Ֆլեթչերը, ձախում՝ տոկունորեն ջանում էր Հենրի Կալվինը։ Ողջ շարքը մեկի մեպ դանդաղորեն թեքվեց դեպի աջհավասարվեցմոտեցավշրջվեցավելի մոտեցավհավասարվեցքամին մտրակում էր նրանց։
Երամի ծակող ճիչերի առօրյա աղմուկը ասես հսկայական դաշույնի հարվածով՝ միանգամից կտրվեց ճայաշարի հայտնվելով, եւ ութ հազար աչքեր անթարթ հառվեցին նրանց վրա։ Ութ թռչունները մեկը մյուսի ետեւից կտրուկ բարձրացան վեր՝ մահվան օղակ կատարելու, ապա, ողջ ճանապարհին դանդաղեցնելով ընթացքը, բացարձակորեն անշարժացան՝ իջնելով ավազին։ Հետո, ասես արտասովոր ոչինչ չէր պատահել, Ջոնաթանն սկսեց քննարկել թռիչքի թերությունները։
Նախ եւ առաջ, — ասաց նա ծուռ ժպտալով, — դուք բոլորդ էլ մի փոքր հապաղեցիք շարք մտնել
Երամով մեկ կայծակի արագությամբ մի միտք անցավ այս թռչունները Աքսորյալներ են, եւ նրանք վերադարձել են։ Բայց չէ որ դադա չի կարող պատահել։ Երամի շփոթվածության շնորհիվ կռվի մասին Ֆլեթչերի նախագուշակությունները չիրականացան։
Դե լավ, ասենք, թե նրանք Աքսորյալներ են, — ասաց երիտասարդ ճայերից մեկը, — բայց ինչ կա որ, այնուամենայնիվ հետաքրքիր է, չէ՞, թե որտե՞ղ են նրանք սովորել այդպես թռչել։
Գրեթե մի ժամ պահանջվեց, մինչեւ որ Երամով մեկ կանցներ Տոհմապետի հրամանը արհամարել նրանց։ Աքսորյալի հետ խոսող ճայը ինքն էլ է դառնում Աքսորյալ։ Աքսորյալնին նայողը խախտում է Երամի օրենքը։ Այդ պահից ճայերն իրենց գորշափետուր թիկունքներն էին դարձնում Ջոնաթանին, բայց նա կարծես ոչինչ չէր նկատում։ Նա գործնական պարապմունքներն անցկացնում էր հենց Խորհրդի Ափին եւ առաջին անգամ սկսեց քամել իր աշակերտներին մինչեւ նրանց հնարավորությունների վերջին սահմանը։
Մարտին, — կանչում էր նա երկնքից, — դու ասում ես, թե գիտես ցածր արագությամբ թռչել։ Դու ոչինչ չգիտես, քանի դեռ չես ապացուցել դա, ԹՌԻՐ։
Այդ այնքան փոքրիկ, սուսիկ֊փուսիկ Մարտին Ուիլյամ Ճայը համառորեն ջանում ու ջանում էր՝ վախենալով ուսուցչի զայրույթից, եւ ինքն էլ հանկարծակիի եկավ, երբ հրաշքներ գործեց ցածր արագության թռիչքների մեջ։ Առանց մի թեւաբախման նա կարողացավ փետուրները կորացնելով վեր բարձրանալ ավազից ու նորից ցած իջնել։
Իսկ Չարլզ֊Ռոլանդը բարձրացավ Հողմերի Մեծ Լեռան կատարը՝ քսանչորս հազար ոտնաչափ եւ ցուրտ, նոսր օդից կապտած իջավ ապշահար ու երջանիկ, վաղն եւեթ ավելի բարձր թռչելու վճռականությամբ լի։
Ֆլեթչեր Ճայը, որն ամենից ավելի ձեւավոր թռիչքներ էր սիրում, դժվարությամբ հաղթահարեց իր տասնվեցպտույտանի ուղղահայաց, դանդաղեցված գալարաթռիչքը, իսկ հաջորդ օրը կրկնեց այն թեւի վրայով դարձնող եռակի պտույտով։ Արեւի ճերմակ շողերի մեջ նրա փետուրները կայծկլտում էին՝ ցոլքեր սփռելով ափին, որտեղից բազմաթիվ աչքեր հետեւում էին նրան։
Ջոնաթանը միշտ հասցնում էր լինել իր աշակերտներից յուրաքանչյուրի կողքին, ցույց տալ, խորհուրդ տալ, ազդել նրանց վրա, ուղղություն տալ։ Նա աշակերտների հետ թռչում էր եւ գիշերը, եւ ամպոտ եղանակին, եւ փոթորկի ժամանակ, թռչում էր հենց միայն թռչելու համար, իսկ նույն այդ ժամանակ Երամը տխուր կուչ էր գալիս ու սեղմվում գետնին։
Թռչել֊վերջացնելուց հետո աշակերտները հանգստանում էին ավազին, ժամանակի հետ նրանք ավելի ու ավելի ուշադիր էին լսում Ջոնաթանին։ Նա ինչ֊որ խենթ գաղափարներ ուներ, որ իրենք չէին կարողանում հասկանալ, բայց կային նաեւ ինչ֊որ լավ բաներ, որ հասկանալի էին։
Գիշերները աշակերտների խմբի շուրջը աստիճանաբար մի ուրիշ շրջան էր գոյանում, հետաքրքրասեր ճայերի շրջանը, որոնք ժամեր շարունակ ականջ էն դնում խավարում եւ, չցանկանալով նկատել մյուսներին ու նկատվել որեւէ մեկի կողմից՝ անհետանում էին լուսաբացից առաջ։
Նրանց վերադարձից մի ամիս անց միայն Երամի առաջին ճայը խախտեց֊անցավ սահմանը եւ հարցրեց, թե ինչպե՞ս կարելի է սովորել թռչել։ Այդ հարցնելով Թերրենս Լոուել Ճայը դարձավ Աքսորյալ եւ Ջոնաթանի ութերորդ աշակերտը։
Հաջորդ գիշեր Երամից անջատվեց Քիրք Մեյնըրդ Ճայը ավազի վրա կողքից֊կողք օրորվելով ու ձախ թեւը քարշ տալով՝ եկավ ու փլվեց Ջոնաթանի ոտքերի մոտ։Օգնիր ինձ, — ասաց նա այնքան կամացուկ, ասես մեռնում էր, — աշխարհում ամենից ավելի ես թռչել եմ ուզում։
Դե ինչ, առաջ արի, — ասաց Ջոնաթանը, — ինձ հետ միասին բարձրացիր գետնից եւ սկսենք։
Դու ինձ չհասկացար։ Թեւս, ես չեմ կարողանում թեւս շարժել։
Մեյնըրդ Ճայ, դու ազատե ս այստեղ եւ այժմ լինելու այնպիսին, ինչպիսին քո ես֊ն է, քո իսկական ես֊ը, եւ ոչինչ չի կարող խանգարել քեզ։ Դա Մեծ Ճայի օրենքն է, եւ օրենքն այդպիսին է։
Դու ասում ես, որ ես կարո՞ղ եմ թռչել։
Ես ասում եմ, որ դու ազատ ես։
Այնպես պարզ ւկ արագ, ինչպես ասվել էր, Քիրք Մեյնըրդն առանց մի ճիգի տարածեց թեւերը եւ բարձրացավ դեպի գիշերային խավար երկինքը։ Երամն արթնացավ նրա ձայնից հինգ հարյուր ոտնաչափ բարձրությունից նա ողջ ուժով ճչում էր ես կարող եմ թռչել, լսո՞ւմ եք։ ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԹՌՉԵԼ։
Արեւածագին շուրջ հազար ճայեր շրջապատել էին աշակերտների խմբին եւ հետաքրքրությամբ նայում էին Մեյնըրդին։ Նրանց հոգն էլ չէր՝ տեսնում են իրենց, թե ոչ, նրանք լսում էին Ջոնաթանիի եւ փորձում հասկանալ նրա ասածները։
Նա խոսում էր շատ պարզ բաների մասին՝ որ ճայն իրավունք ունի թռչելու, որ ազատությունը նրա բուն իսկ էության մեջ է, որ պետք է թոթափել ազատությանը խոչընդոտող ամեն ինչ, լինի դա սովորույթ, նախապաշարմունք, թե ցանկացած կարգի սահմանափակում։
Թոթափե՞լլսվեց բազմության միջից, — եթե նույնիսկ դա Երամի օրե՞նքը լինի։
Միակ ճշմարիտ օրենքն այն է, որ տանում է դեպի ազատություն, — ասաց Ջոնաթանը, — ուրիշ օրենք չկա։
Իսկ մենք դեռ ինչքա՞ն պիտի սպասենք, մինչեւ կարողանանք քեզ պես թռչել, — լսվեց մի ուրիշ ձայն։Ախր դու յուրահատուկ ես, տաղանդավոր, աստվածային, դու վեր ես մյուսներից։
Նայեք Ֆլեթչերին, Լուոելին, Չարլզ֊Ռոլանդին, Ջուդի Լիին, նրանք նույնպես յուրահատուկ են, տաղանդավոր, աստվածվյին։ Ոչ ավելի, քան դուք, ոչ ավելի, քան ես։ Միակ, մեն ու միակ տարբերությունն այն է, որ նրանք սկսել են հասկանալ, թե ով են իրենք իրականում եւ սկսել են այդպես ապրել։
Նրա աշակերտները, բացառությամբ Ֆլեթչերի, դժվարանում էին գլուխ հանել այդ ամենից։ Նրանց մտքով իսկ չէր անցել, որ դա հենց այն էր, ինչ իրենք անում էին։
Ամբոխն օրեցօր մեծանում էր գալիս էին հարցնելու, մեծարելու, ծաղրելու։
Երամում խոսում են, որ եթե դու Մեծ Ճայի Որդին չես, — մի առավոտ, Բարձր Արագության Վարժանքից հետո, պատմում էր Ֆլեթչերը Ջոնաթանին, — ապա հազար տարով առաջ ես անցել քո ժամանակից։
Ջոնաթանը հոգոց հանեց «Ահա տգիտության պտուղները, — մտածեց նա։Քեզ սատանա են անվանում կամ աստված»։
Ի՞նչ ես կարծում, Ֆլեթչ, մենք առա՞ջ ենք անցել մեր ժամանակից։
Երկա՜ր լռություն տիրեց։
Իմ կարծիքով թռիչք ասվածը միշտ էլ գոյություն է ունեցել յուրաքանչյուրի համար, ով ցանկացել է այն գտնել։ Դա ոչ մի կապ չունի ժամանակի հետ։ Թերեւս մենք առաջ ենք անցել ընդունվացից, առաջ ենք անցել այն ճանապարհին, որը տանում է դեպի բոլոր ճայերի թռիչքը։
Ահա թե ինչասաց Ջոնաթանը՝ ճոճվելով թռիչքի գնալիս եւ ապա մի պահ շրջվելով, — եւ հետո, դա ամենեւին էլ վատ չէ, ինչպես նաեւ քո ժամանակից առաջ ընկնելը։
Դա պատահեց ուղիղ մի շաբաթ անց, Ֆլեթչերը մի խումբ նոր աշակերտների ցուցադրում էր բարձր արագության թռիչքի տարրերը։ Յոթ հազար ոտնաչափ բարձրության վրա նա դեռ նոր էր դուրս եկել խոյաթռիչքից եւ երկար ու գորշ մի հետագիծ թողնելով դեռ սլանում էր ափից մի քանի մատնաչափի վրա, երբ իր առաջին թռիչքն անող մի ջահել ճայ մորը կանչելիս ուղիղ հայտնվեց նրա ճանապարհին։ Գոնե մեկ֊տասներորդական վայրկյանով պատանուց խույս տալու համար Ֆլեթչեր Լինդ Ճայը կտրուկ կերպով մեծ դժվարությամբ նետվեց դեպի ձախ եւ ժամում երկու հարյուր մղոնից ավելի արագությամբ խոյացավ դեպի գրանիտե կարծր ժայռը։
Ժայռը նրան մի այլ աշխարհ տանող հսկայական, ծանր դուռ թվաց։ Այրող սարսափ, հարված ու խավար, իսկ հետո չգիտես ինչպես ինքը հայտնվել էր մի տարօրինակ երկնքում, մոռանում էր, հիշում, նորից մոռանում, սարսափելի էր, տխուր ու ցավալի, անասելիորեն ցավալի։
Ձայնը նրան հասավ ինչպես այն առաջին օրը, երբ ինքը հանդիպեց Ջոնաթան Լիվինգսթոնին։
Բանն այն է, Ֆլեթչեր, որ մենք համբերությամբ փորձում ենք հաղթահարել մեր հնարավորությունների նախապես տրված սահմանները։ Մենք դեռեւս չենք սովորել ժայռերի միջով թռչել, դրան պիտի հասնենք քիչ ավելի ուշ։
Ջոնաթան։
Անվանյալ նաեւ Մեծ Ճայի Որդի, — խստորեն ասաց ուսուցիչը։
Դու այստեղ ի՞նչ ես անում։ Ժայռը։ Ես արդենՄի՞թե եսմի՞թե չեմ մեռել։
Ախ, Ֆլեթչ, ուշքի եկ։ Մտածիր։ Եթե դու այժմ խոսում ես ինձ հետ, ուրեմն պարզ է, որ չես մեռել, այնպես չէ՞։ Քեզ հետ կատարվածն այլ բան չէ, քան այն, որ քո գիտակցության մակարդակը պարզապես կտրուկ կերպով փոխվել է։ Հիմա ինքդ ընտրիր։ Ուղին այս է՝ դու կարող ես մնալ այստեղ եւ սովորել այս մակարդակում որն իրոք ավելի բարձր է, քան այն, որում դու ապրել ես, կարող ես նաեւ վերադառնալ եւ շարունակել աշխատանքդ Երամի հետ։ Ավագներն, իհարկե, հույս ունեին, որ մի ինչ֊որ աղետ կկատարվի եւ, չնայած դրան, ցնցվեցին սարսափից, բայց եւ գոհ, որ այդպիսի առիթ տվիր իրենց։
Ես, իհարկե, ուզում եմ վերադառնալ Երամի մոտ։ Ես հենց նոր եմ սկսել պարապել նորեկների մի խմբի հետ։
Ֆլեթչերը ցնցեց գլուխը, տարածեց թեւերն ու բացեց աչքերը եւ գտավ իրեն ժայռի ստորոտում՝ իր շուրջը խմբված Երմաի կենտրոնում։ Հենց որ նա շարժվեց, ճայամբոխից ճիչ ու աղաղակների սարսափելի աղմուկ բարձրացավ։
Նա կենդանի է։ Մեռած էր եւ հիմա կենդանի է։
Մեծ Ճայի Որդին դիպավ ու կյանքի կոչեց նրան։
Ոչ, նա հերքում է դա։ Նա դեւ է, ՍԱՏԱՆԱ։ Նա եկել է կործանելու Երամը։
Կատարվածը սարսափելի էր ազդել չորս հազար ճայերի ամբոխին, եւ օվկիանոսային փոթորկի նման թռչում էր նրանց ճիչը՝ ՍԱՏԱՆԱ։ Ապակեփայլ աչքերով, կտուցներն ամուր սեղմած, նրանք ավելի ու ավելի էին մոտենում՝ պատրաստ հոշոտելու։
Դու քեզ ավելի լավ չէ՞իր զգա, եթե մենք հեռանայինք, Ֆլեթչեր, — հարցրեց Ջոնաթանը։
Ես, իհարկե, բոլորովին դեմ չէին լինի, որ մենք
Մի ակնթարթում նրանք հայտնվեցին այդտեղից կես մղոն հեռավորության վրա, եւ ճայամբոխի պարզած կտուցները մխրճվեցին դատարկության մեջ։
Ինչո՞ւ է այսպես, — տարակուսում էր Ջոնաթանը, — աշխարհում ամենադժվար բանը թռչունին համոզելն է, որ ինքն ազատ է, եւ որ ինքն իրեն կարող է ապացուցել դա, եթե մի քիչ մարզվի։ Ախր ինչո՞ւ է դա այդքան դժվար։
Ֆլեթչերը դեռ աչքերն էր թարթում՝ տեսարանի փոփոխությունից ապշած։Դու այս ի՞նչ արեցիր։ Ինչպե՞ս մենք հայտնվեցինք այստեղ։
Դու ինքդ ասացիր, որ կուզեիր հեռու լինել ամբոխից, ճի՞շտ է։
Այո, բայց ինյպե՞ս ես
Ինչպես ցանկացած այլ բան, Ֆլեթչեր՝ վարժանք։

Առավոտյան Երամն արդեն մոռացել էր իր երեկավ խելացնորությունը, բայց Ֆլեթչերը հիշում էր այն։Ջոնաթան, հիշո՞ւմ ես, թե ինչ էիր ասում այն ժամանակ Երամի հանդեպ ունենալիք այնպիսի սիրո մասին, որը կստիպի վերադառնալ նրանց մոտ եւ օգնել նրանց սովորելու։
Այո, իհարկե։
Չեմ հասկանում։ Ինչպե՞ս դու կարող ես սիրել թռչունների այդ ամբոխը, որն ուղղակի փորձում էր սպանել քեզ։
Օհ, Ֆլեթչ, դու չէ՞ որ սիրում ես։ Դու, իհարկե, ատելությունն ու չարությունը չես սիրում։ Դու պարտավոր ես վարժվել եւ նրանցից ամեն մեկի մեջ բարին տեսնել, տեսնել ճշմարիտ ճային եւ օգնել նրանց իրենց մեջ հայտնաբերելու այն։ Ահա սիրո իմ ըմբռնումը։ Ուղղակի երջանկություն է, եթե հասել ես այդ անելու հմտությանը։
Ես հիշում եմ մի տաքարյուն, երիտասարդ ճայի, ի դեպ, Ֆլեթչեր Լինդ է նրա անունը։ Հենց նոր Աքսորյալ դարձած, Երամի հետ կենաց ու մահու կռիվ տալու պատրաստ, նա իր սեփական դժոխքն էր պատրաստվում ստեղծել Հեռավոր Ժայռերի վրա։ Իսկ այսօր ահա նա իր սեփական երկինքն է ստեղծում դրա փոխարեն եւ ողջ Երամն առաջնորդում դեպի այստեղ։
Ֆլեթչերը շրջվեց ուսուցչի կողմը, նրա աչքերում մի պահ սարսափ հայտնվեց։Ես առաջնորդո՞ւմ եմ։ Դու ի՞նչ նկատի ունես ասելով, թե ես եմ առաջնորդում։ Այստեղ ուսուցիչը դու ես։ Դու չես կարող լքել մեզ, դա անկարելի է։
Անկարելի՞ ասում ես։ Իսկ քո մտքով չի՞ անցնում, որ կարող են գոյություն ունենալ ուրիշ երամներ եւ ուրիշ Ֆլեթչերներ, որոնք ավելի շատ են ուսուցչի կարիք զգում, քան այս մեկը, որն արդեն կանգնած է դեպի լույս տանող ճանապարհին։
— … Մեծ Ճայի միակ Որդին, այնպես չէ՞, — հառաչեց Ջոնաթանը հայացքը ծովին հառելով։ Դու իմ կարիքն այլեւս չունես։ Դու անընդհատ ինքդ քեզ գտնելու կարիք ունես միայն, ամեն օր մի փոքր ավելին իմանալու իսկական, ոչնչով չսահմանափակված Ֆլեթչեր Լինգ Ճայի մասին։ Նա է քո ուսուցիչը։ Քեզ անհրաժեշտ է ճանաչել նրան եւ կյանքի կոչել։
Մի պահ անց Ջոնաթանի մարմինը կայծկլտալով տարուբերվեց ու սկսեց աստիճանաբար լուծվել օդում։Թույլ մի տուր նրանց հիմարություններ տարածել իմ մասին կամ աստվածացնել ինձ, լա՞վ, Ֆլեթչ։ Ես ճայ եմ, ես սիրում եմ թռչել, գուցե
ՋՈՆԱԹԱՆ։
Խեղճ Ֆլեթչ։ Աչքերինդ մի հավատա, նրանք ամեն ինչ չէ, որ տեսնում են։ Դու մտքով նայիր, ի մի բեր ու խորն ըմբռնիր այն ամենն, ինչ արդեն գիտես եւ կտեսնես թռիչքի տանող ճանապարհը։
Շողարձակումը դադարեց։ Ջոնաթանն անհետացել էր երկնքի անհունում։
Որոշ ժամանակ անց Ֆլեթչերը, հազիվ պահելով իրեն երկնքում, ներկայացավ իրենց առաջին դասին սպասող աշակերտների նոր խմբին։
Առաջին հերթին, — ծանրորեն ասաց նա, — դուք պետք է հասկանաք, որ ճայը ազատության համապարփակ գաղափարի մարմնացումն է, Մեծ Ճայի կերպարը, եւ ձեր ողջ մարմինը, մի թեւածայրից մինչեւ մյուսը, այլ բան չէ, քան ձեր միտքը։
Ջահել ճայերը տարակուսանքով էին նայում նրան։ «Հեյ, բարեկամ, — մտածում էին նրանք, — դա ամենեւին էլ օղակ կատարելու կանոն չէ»։
Ֆլեթչըրը հոգոց հանեց ու նորից սկսեց։Հըմ։ ԱհՇատ լավ, — ասաց նա՝ քննդատաբար զննելով նրանց։Եկեք սկսենք Հորիզոնական թռիչքից։Եվ այդ ասելիս նա միանգամից հասկացավ, որ իր բարեկամն իրականում աստվածային էր ոչ ավելի, քան ինքը՝ Ֆլեթչը։
«Ուրեմն սահմաններ չկա՞ն, Ջոնաթան, — մտածեց նա։Դե ինչ֊ այդ դեպքում հեռու չէ այն ժամը, երբ ամպերի միջից կհայտնվեմ քո ափին ու քեզ մեկ֊երկու թռիչքաձեւեր ցույց կտամ»։

Ու թեեւ Ֆլեթչերը փորձում էր աշակերտներին նայել պահանջված խստությամբ, բայց եւ այնպես նա հանկարծ բոլորին տեսավ այնպիսին, ինչպիսին նրանք կային իրականում։ Դա մի պահ տեւեց միայն, բայց այդ ընթացքում նա ոչ միայն հավանեց, այլեւ սիրեց այն, ինչ տեսավ։ «Ուրեմն սահմաններ չկա՞ն, Ջոնաթան», մտածեց նա եւ ժպտաց։ Սովորելու իր երթն սկսված էր։