2013-12-24

Խուլ ու համր ենք մեր սիրո մեջ...(Քրիստինե Բեժանյան)

Խուլ ու համր ենք մեր սիրո մեջ,
Ես չեմ խոսում,
Դու չես լսում...

Ու ձեռքերով
Սրտից ուղեղ ճանապարհին,
Ասմունքում ենք մերթ կարոտներ,
Մերթ խնդություն,
Մերթ էլ դատարկ այդ ուղու մեջ,
Ընդգծում ենք մի կործանիչ զսպվածություն...

Խուլ ու համր ենք մեր սիրո մեջ,
Դու չես խոսում,
Ես չեմ լսում...

Ու բնությանն արհամարհած,
Ինքներս մեզ չխղճալով,
Սպասում ենք, թե երբ պիտի
Մի սելավի բաժանիչ ուժ
Կա՛մ քեզ քշի,
                                                                      Կա՛մ խշշացնի արձագանքը
                                                                      Մեր խուլ սիրո...