2018-12-29

Իրիկունի մեջ...



Իրիկունի մեջ արևի շողից
Քրտինք է կաթում,
Լուռ, խրոխտ սարի լանջերին ի վար
Արցունք է դառնում:

Ու մահիկ եղած լուսնի աղոտից
Աստղերն են վառվում:
Կապույտ ու եթեր երկինքը ահա
Իր քողն է հագում:

Սիրո շունչ առած աշխարհն այս խավար
Իր սիրտն է բացել,
Դադրած, երազկոտ, կուրացած մարդկանց
Սերն է համակել:

Լոկ ես եմ փակված իմ խցում անդուռ
Բախտս լուռ լալիս,
Մթնկա գիշերին հոգիս թուղթ արած
Էջեր շուռ տալիս: