2021-02-06

Նադեյա Յասմինսկա «Զեֆիրային նշաններ»

 

Երբեմն քեզ կտոր-կտոր եղած ես զգում։ Բայց եթե պատկերացնես, որ կյանքը գեղադիտակ է, ապա հենց կտորներից են ամենից զարմանալի նկարներն ստացվում։

©Նադեյա Յասմինսկա


Թեթև ու եթերային, պարզ ու առօրյա իմաստությամբ, խորհուրդներով, զվարճալի պատմություններով լի այս գիրքը ընթերցողի դեմքին ժպիտ կառաջացնի։ Դու, ընթերցո՛ղ, մերթընդմերթ կթափահարես գլուխդ ու կժպտաս՝ մտքումդ կրկնելով․ «Ա՛յ այս մեկը կարելի է մտապահել»։ Ցուրտ ու ցեխոտ եղանակին նման գրքերը ջերմացնում են մարդկանց հոգիները իրենց հումորային ջերմությամբ, ինչպես սիրելի մեկի հետ կայացած զրույցը։

Աշխարհը լի է փոքրիկ հրաշքներով։ Եվ միայն մեզնից է կախված, թե դրանցից քանիսը մենք կտեսնենք, թե ամենասովորական օրվա ընթացքում որքա՜ն կախարդական մանրուքներ կժպտան մեզ ի պատասխան։

Նո՞ր նշաններ մոգոնել։ Հարմարեցնե՞լ հին նշանները մեզ։ Հը՛մ, հեշտից էլ հեշտ է։ Չէ՞ որ միայն մեր վերաբերմունքից ու հայացքից է կախված մեր տրամադրությունն ու օրվա պարունակությունը։


ԿԱՐԴԱԼ «Զեֆիրային նշանները»

Թարգմանությունը Արման Վերանյանի։

Համացանցում մասնակի կամ ամբողջությամբ տարածելու դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ Է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog