2015-10-15

Քաղաքային քրոնիկներ: Բանաստեղծություն առաջին

Ու նորից աղմուկը քաղաքի
Առել է ինձ իր չանչերի մեջ
Եվ այնպես ամուր է սեղմում ականջներիս
Որ մարմինս կարծես մնում է առանց հոգի։
Մեքենաների ազդանշաններն են թմբկահարում
Նյարդերիս ջղաձիգ լարերին
Ու քամուց քշված էլեկտրալարերի
Խուլ շարասյունն է նույնտեղ թևահարում։
Լուսացույցերի գանահարելի թրթռումները
Միշտ կանաչին են սպասել տալիս
Բայց ոչ մի անգամ կյանքի լուսացույցը
Կանաչ լույսի երես ցույց չի տալիս։
Եվ մարդիկ, մարդիկ՝
Անհամար,
Անհարմար,
Տգեղ-գեղեցիկ,
Ասղի չափ բարակ,
Ու
հաստ՝կաղնու պես ,
Քայլող,
Քարշ եկող, սողոսկող՝
Դողով, գոհով,
Հարուստ
անհոգի,
Աղքատ(ավել ոչնչով)
Քերթում են հոգիս՝
Կաշին տիկ հանում
Ու լվացքալարերի վրա
Կախ հանում։



Աղում են, մաղում,
Թորում են, քամում
Հոգիս,
Մերժվածին այն, որ լոկ
Մենակություն է փնտրում։

2015-10-12

Անսահմանության սանդուղքներին

Անսահմանություն որսող պահի մեջ
Մերկ ենք վախերից,
Հիմա ամեն ինչ մեր ոտքերի տակ
Դողում է ահից:

Միասին ենք մենք՝պահի վերածյալ,
Անսահմանության այս սանդուղքներին,
Բարձրանում ենք վեր՝ անդադար,անդուլ,
Մեր հավերժական գոյից հալածյալ: