Ահա արդեն մի քանի ժամ անց ևս մի սերունդ կթևակոխի նոր հույսերով,հույզերով,ապրումներով,անկումներով ու վերելքներով լի կյանք,ևս մի սերունդ հրաժեշտ կտա հայրենական սրբություն դարձած դպրոցին,դպրոցական առօրյային, այն բոլոր հարազատ ու սիրելի դարձած ուսուցիչներին,ում հետ անցել են դպրոցական ոչ այդքան հեշտ ուղին:
Վերջին զանգը <<փրկություն>> է թվում այնքան ձանձրալի ու միապաղաղ թվացող առօրյայից ու դասերից:Այնինչ կորսվածը սկսում ենք գնահատել ավելի ուշ... կյանքի օրենքն է այդպես...բացառիկներին է միայն տրված ճիշտ ու սթափ գիտակցել օգուտը:
Այդ 10/սովորության համաձայն և ըստ ցանկության կասեմ հենց 10/տարիների ընթացքում աշակերտները, ձեռք են բերում մի շարք թանկ ու անփոխարինելի մարդկանց,ովքեր ինչ-որ կերպ ,ուղղակի կամ անուղղակի ազդում կամ ազդեցություն են ունենում մեր հետագա կյանքի ,մեր ճակատագրի վրա: Եթե ոչ նույն նստարանը կիսելիս,ապա համոզված եղեք,որ արդեն ամեն մեկդ ձեր <սեփական աթոռի տերը լինելով>,կկարոտեք,կզգաք այդ տարիների վրա ինչ որ չափով ստվեր գցած սխալների բուն պատճառները,այն ժամանակվա գերաններն այլևս ձեզ ծեղ կթվան,իսկ ձեր դասընկերներին ամեն իմ անգամ տեսնելը ներքին հրճվանքի կվերածվի:
Ինչևէ,արդեն իսկ վաղը՝2013 թվականի մայիսի 24-ին կազդարարվի համահայաստանյան Վերջին զանգը:Սիրելի՛ ծանոթ ու անծանոթ շրջանավարտներ,լիահույս ու արի ,առանց վարանման հատեք նոր կյանքի սահմանագիծը,քանի որ ասում են՝ ինչպես հիմքը դնես, այդպես էլ կշարունակես:Երբեք չխուսափեք համարձակ լուծումներից,մեծ քայլերից,վստահ եղեք ձեր ուժերին,հպարտ եղեք, վաղվանից և մինչ ի մարդկային անխուսափելի վախճան վառ պահեք ձեր գիտելիքի բոցը,այն օգտագործեք ի նպաստ թշվառ ազգիս:Ինչպես մեծ փիլիսոփա-ռեալիստ-բանաստեղծ Սևակն էր խուսափում արվեստում <տնփեսա լինելուց>,այնպես էլ դուք խուսափեք ձեր կյանքում միջակություն լինելուց:Ձեզ բոլորիդ բարի երթ,գլուխներդ միշտ վեր...օհն՜՜ առաջ!!!
Հ.Գ.Իսկ իմ դասընկերներին ու ուսուցիչներին միայն մի բան կասեմ.<<Շնորհակալ եմ ,որ եղել եք ,կաք,ու շարունակում եք լինել իմ կողքին>>:
Մեր դասարանի հարցում կյանքն իր նախախնամությունը արդեն արել է՝<<2012թվ.,12-րդ դասարան,12 շրջանավարտ>>:

Комментариев нет:
Отправить комментарий