2013-04-19

ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ:<<ԵՌԵՐԳՈՒԹՅՈՒՆ>>

Նախապես ուզում եմ զգուշացնել,որ նյութի հեղինակը՝այսինքն ՝ես,Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուն եմ,հետևապես այն, ինչ ես այստեղ գրելու եմ ,զուտ իմ սուբյեկտիվ վերաբերմունքի արդյունքն է լինելու:Հետևապես՝խնդրում եմ հարգել խոսքի ու մտքի ազատությունը և ուղղակի կարդալ իմ կարծիքը մեր սիրելի երգչուհու ու նրա գործունեության վերաբերյալ:

Դեռևս երբ Լիլիթը հանդես էր գալիս Սուպերստաթ երաժշտական մրցույթում,նա ձևավորված չէր,ահագին բացեր ուներ,հղկվելու տեղեր,սակայն այն ,որ աղջնակը/այն ժամանակվա/ ուներ հզոր ձայն,այնուամենայնիվ կարելի էր տեսնել ու լսել:Արդեն նոր երաժշտական մրցույթում՝այն է <<ընծա>>-յում Լիլիթն արդեն անհատականություն էր ,կրծեք թե նախանշում էր այն ուղին ,որը նրա երգարվեստի երակն էր դառնալու:Սրան գումարենք նրա ձայնի մշակումը,իր աշխատանքը,ջանքերը…և…և մարդը հասավ նրան ինչին հասել է:
Այժմ նա հայկական շոուբիզնես ամենաներկայանալի աստղերի եռյակում է/ըստ իս՝առաջին հորիզոնականում/:Ամեն անգամ նորովի մատուցումներ,բեմական կեցվածքներ,ակտիվ աշխատանքային եռուզեռ…Սրանք դարձան նրա հայտնի ու սիրված դառնալու գրավականը:
Իսկ հիմա հանգամանորեն ցանկանում եմ անդրադառնալ նրա վերջին երեք տեսահոլովակներին ,որոնք մեծ ցնծությամբ/երկրպագուների կողմից/ և տհաճ արտահայտություններով/այլոց կողմից/ ընդունվեցին հանդիսատեսի կողմից: Այն ,որ տեսահոլովակային թեմատիկ շարունակականությունը նորություն չէ մեր շոուբիզնեսում,դա փաստ է…ես հիշում եմ դեռ մի քանի տարի առաջ նմանատիպ փորձ կատարեց դուդուկահար Կամո Սեյրանյանը:Իսկ անցած տարվա նոյեմբեր –դեկտեմբեր ամիսներին թողարկվեց Լիլիթ Հովհաննիսյանի <<Ես եմ հորինել>> երգի տեսահոլովակը,որը մեծ աղմուկ բարձրացրեց/լավ իմաստով/:Այն որ երգը հրաշալի էր,կփաստեն շատերը,այն որ տեսահոլովակը դրամատիկ ու հուզիչ էր ևս շատերը եկել են այդ համոզմանը:Բայց անակնկալը այդքանով երգչուհու կողմից չավարտվեց:Փետրվար ամսին թողարկվեց շատ սպասված մի տեսահոլովակ ևս,որը ի զարմանս շատերի նախորդի պատմության շարունակությունն էր՝վերնագրված<<Քեզ մի օր թողեցի>>:Նորից իհարկե եղան և դրական և բացասական արձագանքներ,սակայն փաստը մնում է փաստ,որ Լիլիթ Հովհաննիսյանը գնալով հաստատվեց վերոգրյալ եռյակի առաջին հորիզոնականում…դա փաստում է նրա տեսադիտումները ՅՈՒԹՈՒԲՈՒՄ և այն դրական արձագանքները,որոնք կարդացվեցին քոմենթներում:Իսկ արդեն երրորդ մասին հաստատ ոչ ոք չէր սպասում:Չնայած երգի հետաքրքիր լինելուն ու տեսահոլովակի ոգու պահպանմանը,այս անգամ <<հակալիլիթիստները>> ահագին ակտիվացան ու երգչուհու ահռելի աշխատանքը չգնահատվեց այնպես ինչպես որ պետք էր:Մասնավորապես հակառակ թևի մոտ բերանի ծամոն էր դարձել <<ոնց որ ԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍ-ը նկարելիս լինի էս աղջիկը>> արտահայտությունը:Հարգելիներս ձեր այդ նշած դժվար ապրուստը տևեց գրեթե  2 տարի, այնինչ այս երգչուհին ձեզ է ներկայացրել ընդամեը 3 տեսահոլովակ/ինչպես դուք եք ասում սերիա/:Բայց մի հատ մտածեք էլի,ինչ որ համեմատության եզրեր գտնու՞մ եք այդ երկու իրողությունների մեջմեկը Դիանա Գրիգորյանի զառանցագին մտքի արգասիքը/բառիս բուն և փոխաբերական իմաստներով/,մյուսը հրաշալի կատարված երգերի հիման վրա նկարահանված տեսահոլովակներ,որի պատմությունն ի դեպ անգամ որևէ առնչություն չունի ԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍՏԻ հետ:Ի դեպ եթե անգամ այսքանից հետո չմտափոխվեք և շարունակեք այս <<Եռերգությունը>> սերյալ անվանել,գոնե հասկացեք որ մինչ այս հայաստանյան էկրաններ բարձրացած ամենաորակյալ և չձանձրացնող սերյալն է:
Դե իսկ Լիլիթին մաղթում եմ նորանոր հաջողություններ ,երգեր,տեսահոլովակներԱնհամբեր սպասելու ենք <<սերյալի>> 4-րդ մասին:
Սիրով Լիլիթի երկրպագու՝Արման Վերանյան


Комментариев нет: