2013-04-18



Այն ինչ հիմա գրելու եմ,միգուցե հնչի հակաքրիստոնեական,բայց խնդրում եմ
գրածս այդպես չընկալել…Հետևյալ նյութով նպատակս է ցուցադրել մեր ազգային մի հատկանիշ/վաղուց արդեն մեռած/,որը  կորավ մեր միջից հեթանոսության վերացումից հետո:
Ընդհանրապես հեթանոսություն ասելով ես հասկանում եմ/և ինձ թվում է ոչ միայն ես/ գեղեցիկի և ուժի պաշտամունք՝մի կողմ թողնելով բազմաստվածություն կոչվող սխալ երևույթը:Հեթանոս մարդը,ինչու ոչ հերոսը,հերոսանում,տիպավորվում էր մի քանի հատկանիշով՝ուժով,գեղեցիկին տիրելու ձգտումով,ազատության տենչով/ինչը ուղղակի կապի մեջ է ուժի հետ/, դե էլ չասեմ  արտաքին նկարագիրը՝ բարձրահասակ,հաղթանդամԶուր չէր,որ հեթանոս հայն ուներ գեղեցկության աստվածուհի Աստղիկին և քաջության մարմնացում Վահագնին,ովքեր ի դեպ սիրեցյալներ էին:Եվ սա պատահականություն համարել չի կարելի,քանի որ ինչպես կապված էին իրար Վահագնն ու նրա տարփածու Աստղիկը,այդպես էլ կապված են  իրար ՈւԺն ու ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ պաշտամունքը:
Մի կողմ թողնելով գեղեցկության մասին խորհրդածությունները անդրադառնանք թեմային:Արդեն ասացինք,որ հեթանոս հերոսը հերոս լինելու համար պետք է ունենար ուժ և ազատության,անկախության տենչ,ըմբոստությունԱյնինչ Քրիստոնեությունը մեռցրեց մեր մեջ այդ հատկանիշները,ասելով թե .<<Երբ ապտակում են մեկ այտիդ ,պարզիր ապտակի դեմ երկրորդ այտդ>>,կամ թե <<Հնազանդվիր մարմնական տիրոջդ,սակայն մի մոռացիր ,որ իսկական տերն  Աստված է>>:Դե հայն էլ շատ քրիտոնյա էր,հետևեց այս  աստվածահաճո խոսքերին ու ի՞նչ դարձավդարձավ/ներեցեք բառիս համար/ <<ռոբոտ >>,որին  ինչ ծրագիր տաս դրանով էլ կառաջնորդվի,որը անլեզու է,որը առաջին ապտակից հետո,երկրորդ այտն է պարզում,դե  էլ չասեմ հպատակվելը մարմնական տիրոջը/այսօրվա իշխանություն-հասարակություն հարաբերությունները ձեզ ապացույց/:Այնինչ կենդանին անգամ,որ ԱՆասուն  է, անգամ կենդանին  կարողանում է թացը չորից ջոկել,պետք եղած ժամանակ ոտնատակ տալ անգամ իր տիրոջըդե բայց մենք քրիստոնյա ենք չէ՞

Հ.Գ. Բոլոր Աստվածապաշտ,բարեպաշտ քրիստոնյաներին խնդրվում է նյութի ենթատեքստը հասկանալ,այլ ոչ թե ակներևը կարդալ


Комментариев нет: